Մարթա Շվեդացի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարթա Շվեդացի
 
Մասնագիտություն՝ ազնվական և դիվանագետ
Դավանանք լյութերականություն
Ծննդյան օր մարտի 28, 1901(1901-03-28)[1]
Ծննդավայր Arvfurstens palats, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա
Վախճանի օր ապրիլի 5, 1954(1954-04-05)[1] (53 տարեկան)
Վախճանի վայր Օսլո, Նորվեգիա
Թաղված Աքերսհուս
Դինաստիա Բերնադոտներ
Քաղաքացիություն  Շվեդիա և  Նորվեգիա
Ի ծնե անուն շվեդ.՝ Prinsessan Märtha Sofia Lovisa Dagmar Thyra av Sverige
Հայր Կարլ Շվեդացի
Մայր Princess Ingeborg of Denmark?
Ամուսին Ուլաֆ V
Զավակներ Ռագնհիլդ Նորվեգացի, Արքայադուստր Աստրիդ Նորվեգացի[1] և Հարալդ V[1]
 
Պարգևներ
Սուրբ Օլաֆի շքանշան և Հակոն VII թագավորի արծաթե հոբելյանին նվիրված մեդալ

Արքայադուստր Մարթա Շվեդացի (շվեդ.՝ Prinsessan Märtha Sophia Lovisa Dagmar Thyra av Sverige og Norge, մարտի 28, 1901(1901-03-28)[1], Arvfurstens palats, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա - ապրիլի 5, 1954(1954-04-05)[1], Օսլո, Նորվեգիա), շվեդ արքայադուստր, թագավոր Օսկար II-ի թոռնուհին և Նորվեգիայի գահաժառանգ արքայազնի՝ Ուլաֆի (հետագայում Ուլաֆ V արքա) կինը, Նորվեգիայի Հարալդ V արքայի մայրը։

Ամուսնություն և արքայական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Արքայադուստր մարթան ծնվել է Ստոկհոլմում և եղել է արքայազն Կառլ Շվեդացու ու արքայադուստր Ինգեբորգա Դանիացու դուստրը։

Մարթան ամուսնացել է իր զարմիկի՝ Նորվեգիայի թագաժառանգ արքայազն Ուլաֆի հետ 1929 թվականի մարտի 21-ին։ Նա ընդունել է Նորին արքայական մեծություն, Նորվեգիայի Թագավորության արքայադստեր կոչումը։ Նրանց հարսանիքը եղել է առաջին արքայական հարսանիքը Նորվեգիայի պատմության վերջին 340 տարիների ընթացքում։

Ամուսնությունը երջանիկ էր՝ շնորհիվ անկեղծ սիրո և միմյանց հետ կապվածության։ Ընտանիքում ծնվել են երեք երեխա՝ Ռագնհիլդը (1930), Աստրիդը (1932) և երկար սպասված՝ գահաժառանգը՝ Հարալդը (1937

Գահաժառանգ արքայադուստրը նվաճել էր նորվեգական ժողովրդի սերը իր համեստ, ուրախ և առատաձեռն բնավորության շնորհիվ։ 1939 թվականին Եվրոպայում Երկրորդ համաշխարհային պատերազմից քիչ առաջ գահաժառանգը և կինը մեծ այցելություն են կատարել ԱՄՆ։ Զույգն ընկերություն էր անում նախագահ Ֆրանկլին Ռուզվելտի և նրա կնոջ՝ Էլեոնորա Ռուզվելտի հետ։

Երկրորդ համաշխարհային պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գահաժառանգ արքայադուստր Մարթան հրապարակային հայտարարություն է արել 1940 թվականի հունվարի 26-ին, որտեղ նորվեգացի կանանց կանչել է մասնակցելու զորհավաքման աշխատանքներին[2]։ Երբ Գերմանիան ներխուժել է Նորվեգիա 1940 թվականի ապրիլին, արքայադուստրը և նրա երեխաները փախել են հայրենի Շվեդիա, սակայն այնտեղ նրան այնքան էլ լավ չեն ընդունել։ Շատ շվեդներ զգում էին, որ նա Շվեդիայի չեզոքությունը դրել է վտանգավոր դրության մեջ։ Որոշները նույնիսկ ցանկանում էին, որ նա իր երեքամյա որդոն ուղարկի Նորվեգիա, որտեղ գերմանացիները նրան կհռչակեին թագավոր։ Բայց այդ տարբերակը երբեք հավանական չեղավ արքայադուստր Մարթայի համար։ Սակայն նախագահ Ռուզվելտի հրավերով նա ուղևորվեց ԱՄՆ։ ԱՄՆ-ում նա և երեխաները սկզբում հանգրվանել են Սպիտակ տանը։

Նրա ամուսինը հեռացել է Մեծ Բրիտանիա թագավոր հոր հետ։ Զույգը չի տեսնվել երկար ժամանակ։

1941 թվականի օգոստոսին արքայադուստր Մարթան ճանապարհորդել է նախագահ Ռուզվելտի հետ նախագահական զբոսանավով և որտեղ նա հանդիպել է Ուինսթոն Չերչիլի հետ։

Արքայադուստր Մարթան Երկրորդ համաշխարհային պատերազմի մեծ մասն անցկացրել է Նահանգներում, որտեղ նա աշխատել է իր երկրի անունից։ 1942 թվականին նա այցելել է Լոնդոն, որպեսզի մասնակցի իր սկեսրոջ ծննդյան տոնակատարությանը։ Երբ նա 1945 թվականին նվերադարձել է Նորվեգիա պատերազմից հետո, նա ստացել է «Ազգերի մայր» մականունը։ Արքայադուստրն ամբողջությամբ կատարել է իր դերը՝ որպես Նորվեգիայի գահաժառանգ արքայադուստր և մեծ ջանքեր էր ներդրել բոլոր նորվեգացիների կայունության ու բարեկեցության ապահովման համար։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիվանդության դեմ երկար պայքարի շրջանից հետո Մարթան մահացել է քաղցկեղից Օսլոյում 1954 թվականի ապրիլի 5-ին[3]։ Երեք տարի անց նրա ամուսինը դարձել է գահակալ Ուլաֆ V անվամբ։

Տիտղոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նորին արքայական մեծություն Շվեդիայի և Նորվեգիայի արքայադուստր Մարթա (1901—1905)
  • Նորին արքայական մեծություն Շվեդիայի արքայադուստր Մարթա (1905—1929)
  • Նորին արքայական մեծություն Նորվեգիայի գահաժառանգ արքայադուստր (1929—1954)

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Lundy D. R. The Peerage
  2. Krigens Dagbok (The diary of the war) (in Norwegian) 1984
  3. «Who was Princess Märtha of Sweden? - History of Royal Women». History of Royal Women (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ մարտի 28. Վերցված է 2017 թ․ մայիսի 30-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարթա Շվեդացի» հոդվածին։