Ռագնհիլդ Նորվեգացի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռագնհիլդ Նորվեգացի
Kronprins Olav, Prinsesse Ragnhild og Ajax, 1931 (6958950973).jpg
 
Քաղաքացիություն՝ Flag of Norway.svg Նորվեգիա
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր հունիսի 9, 1930({{padleft:1930|4|0}}-{{padleft:6|2|0}}-{{padleft:9|2|0}})[1]
Ծննդավայր Royal Palace, Օսլո, Նորվեգիա
Վախճանի օր սեպտեմբերի 16, 2012({{padleft:2012|4|0}}-{{padleft:9|2|0}}-{{padleft:16|2|0}})[1] (82 տարեկանում)
Վախճանի վայր Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա
Դինաստիա Գլյուքսբուրգներ
Հայր Ուլաֆ V
Մայր Մարթա Շվեդացի
Ամուսին Erling Lorentzen
Զավակներ Haakon Lorentzen, Ingeborg Lorentzen և Ragnhild Lorentzen
 
Պարգևներ

Սուրբ Օլավի միաբանության մեծ խաչի ասպետ, Order of the Polar Star - Commander's Grand Cross և grand-croix de l'ordre national de la Croix du Sud

Ռագնհիլդ Նորվեգացի, տիկին Լորենցեն (նորվ.՝ Ragnhild Alexandra Lorentzen, prinsesse av Norge, հունիսի 9, 1930թ., Թագավորական պալատ, Օսլո, Նորվեգիայի թագավորություն - սեպտեմբերի 16, 2012թ., Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա), Նորվեգիայի թագավոր Ուլաֆ V-ի և նրա կին գահաժառանգ Մարտայի ավագ դուստր, ծննդյան թվականից Շվեդիայի արքայադուստր:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռագնհիլդ Նորվեգացին ծնվել է 1930 թվականի հունիսի 9-ին Նորվեգիայի գահաժառանգ Ուլաֆի (հետագայում Նորվեգիայի թագավոր Ուլաֆ V) և գահաժառանգ Մարտայի ընտանիքում: Հայրական կողմից Ռագնհիլդը հանդիսանում է Նորվեգիայի թագավոր Հակոն VII(ով դարձել է Նորվեգիայի թագավոր, երբ 1905 թվականին Նորվեգիան անկախություն հռչակեց) թոռնուհին, իսկ մայրական կողմից պատկանել է Բերնադոտների դինաստիային, որը հանդիսանում է Շվեդիայի թագավորական դինաստիան 1818 թվականից:

Մկրտության արարողության ժամանակ արքայադստերը տրվել է Ռագնհիլդ Ալեքսանդրա, ով կրել է Նորվեգիայի արքայադուստր տիտղոսը: 629 տարվա ընթացքում նա եղել է Նորվեգիայի առաջին արքայադուստրը, ով ծնվել է թագավորության տարածքում[2]:

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Նացիստական Գերմանիայի ներխուժման պատճառով ընտանիքի հետ միասին արքայադուստրը փախել է երկրից և պատերազմական տարիները ստիպված է եղել անցկացնել Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնում մոր, եղբոր՝ Հարալդի (ներկայում Հարալդ V թագավոր) և քրոջ՝ արքայադուստր Աստրիդի հետ: Հակոն VII թագավորը գահաժառանգ Ուլաֆի հետ պատերազմի ժամանակ Անգլիայի մայրաքաղաք Լոնդոնից ղեկավարում էին վտարանդի կառավարությունը, այդ իսկ պատճառով թագավորական ընտանիքը այդ ընթացքում բաժանված էր: Ընտանիքը միավորվեց միայն 1945 թվականին, երբ պատերազմի ավարտից հետո թագավորական ընտանիքը վերադարձավ հայրենիք:

Էռլինգ Սվեն Լորենցեն

Արքայադուստր Ռագնհիլդ Նորվեգացին բացել է 1952 թվականին Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում տեղի ունեցած Ձմեռային օլիմպիական խաղերը, երբ իր հայրը գտնվում էր Մեծ Բրիտանիայում Ջորջ VI թագավորի հյուղարկավորության արարողությանը[3]:

1953 թվականի մայիսի 15-ին արքայադուստր Ռագնհիլդ Նորվեգացին ամուսնանում է Էռլինգ Սենա Լորենցենի հետ: Լորենցենը ծնվել է 1923 թվականի հունվարի 28-ին Օսլոյում: Նրա ծնողները զբաղվել են առևտրով: Լորենցենը նույնպես զբաղվել է առևտրով: Նորապսակները ամուսնանալուց հետո տեղափոխվել են բրազիլական Ռիո դե Ժանեյրո քաղաք, որտեղ Լորենցենն ուներ գործարար ներկայություն: Սկզբնական շրջանում նրանք ապրում էին ժամանակավոր կեցության իրավունքով, այնուհետև, որոշ ժամանակ անց նրանք ստանում են քաղաքացիություն և բնակվում Բրազիլիայում մինչ օրս:

Ռագնհիլդն ու Էռլինգը ունեն երեք երեխա՝

  • Հոկոն Լորենցեն (ծնվել է 1954 թվականին)՝ ամուսնացել է Մարտա Կառվալո դե Ֆրեիտասի հետ, ունի երեք երեխա,
  • Ինգեբորգա Լորենցեն (ծնվել է 1957 թվականին)՝ ամուսնացել է Պաուլ Ցեզար Ռիբերտո Ֆիլոյի հետ, ունի դուստր,
  • Ռագնհիլդ Լորենցեն (ծնվել է 1968 թվականին)՝ ամուսնացել է Ահարոն Լոնգայի հետ, ունի երկու դուստրեր:

Արքայադուստր Ռագնհիլդը մահացել է Ռիո դե Ժանեյրոյում գտնվող իր տանը 2012 թվականի սեպտեմբերի 16-ին[4] 82 տարեկան հասակում երկարատև հիվանդությունից:

Տոհմածառ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Find a Grave — 1995. — ed. size: 165000000
  2. Trond Norén Isaksen: On this date: Princess Ragnhild is 80 today.(անգլ.)
  3. oslo 1952 Winter Olympics | Olympic Videos, Photos, News.(անգլ.)
  4. «Prinsesse Ragnhild er død» (Norwegian)։ The Royal House of Norway։ 16 September 2012։ Վերցված է 16 September 2012 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]