Jump to content

Մարդկային հասարակության արժանի անդամը (նկար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարդկային հասարակության արժանի անդամը
A Distinguished Member of the Humane Society
տեսակգեղանկար
նկարիչԷդվին Հենրի Լանդսիր[1]
տարի1831
բարձրություն111.8
լայնություն143.5
ժանրԱնիմալիստիկա
նյութկտավ և յուղաներկ
գտնվում էԼոնդոն
հավաքածուԹեյթ բրիտանական պատկերասրահ
կայք
Ծանոթագրություններ
 A Distinguished Member of the Humane Society Վիքիպահեստում

«Մարդկային հասարակության արժանի անդամը» (անգլ.՝ A Distinguished Member of the Humane Society),  անգլիացի նկարիչ և քանդակագործ,  ռոմանտիզմի կարկառուն ներկայացուցիչ Էդվին Հենրի Լանդսիրի կողմից ստեղծված կտավներից։ Նկարիչը կտավը վրձնել է 1831 թվականին։ 1928 թվականին տեղի ունեցած հեղեղման ժամանակ նկարը լուրջ վնասվածքների է ենթարկվել։ Ռեստավրացիայի ենթարկելուց հետո, 2009 թվականից ցայսօր, այն պահպանվում և ցուցադրվում է լոնդոնյան Թեյթ բրիտանական պատկերասրահում։

«Մարդկային հասարակության արժանի անդամը» ստեղծագործության գլխավոր հերոսը «Բոբ» անունով նյուֆաունդլենդ ցեղատեսակի շունն է։ Վերջինս գտնվել է Անգլիայի ափերի մոտ տեղի ունեցած նավաբեկությունից հետո։ Շունը հայտնի դարձավ այն բանից հետո, երբ մինչև 14 տարեկան հասակը փրկեց բազմաթիվ մարդկային կյանքեր, ովքեր խեղդվում էին ծովում։ Բոբը հընթացս իր կյանքի, փրկեց 23 մարդկային կյանքեր։ Այս հերոսական պատումի առթիվ նրան շնորհեցին «Մարդկային հասարակության թագավորական խորհրդի» պատվավոր անդամ։ Նյուֆաունդլենդին նաև պարգևատրեցին շքանշանով և կերի պաշարով[2]։

Էդվին Հենրի Լանդսիրը նկարը կտավին է հանձնել 1831 թվականին։ Շունը նստած է հենց ծովափին, որտեղից փրկել է զանազան մարդկային կյանքեր։ «The Art Journal» անգլիական պարբերականը «Մարդկային հասարակության արժանի անդամը» ստեղծագործությունը որակեց որպես Էդվին Հենրի Լանդսիրի «լավագույն և ամենահետաքրքիր» նկարներից մեկը արվեստի այդ ուղղության բնագավառում[3]։ Այս կտավն այնքան հայտնի դարձավ աշխարհում, որ նյուֆաունդլենդի այս տեսակն անվանեցին նկարչի պատվին՝ «Լանդսիր»[4]։

1887 թվականին Նյուման Սմիթը գնեց «Մարդկային հասարակության արժանի անդամը» ստեղծագործությունը Թեյթ բրիտանական պատկերասրահի համար[5]։

1928 թվականին վերոհիշյալ թանգարանում տեղի ունեցավ հեղեղում։ Դրա հետևանքով նկարը բավականին տուժեց[6]։ Երկար ժամանակ ու ջանքեր պահանջվեցին նկարը վերականգնելու համար[7]։ Ռեստավրացիայի ենթարկվելուց հետո, Ռոնա Փեմբերտոնի ղեկավարությամբ, 2002-ից 2005 թվականներին, կտավը ցուցադրվեց Ֆիլադելֆիայի գեղարվեստի թանգարանում[8]։

Հետաքրքիր փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականին, առաջին անգամ, հեղեղումից հետո «Մարդկային հասարակության արժանի անդամը» ստեղծագործությունը վերադարձավ Բրիտանիա և ցուցադրվեց «Kennel Club» շնաբուծական ակումբում[9]։

Նկարի կրկնօրինակը, որը արվել է 19-րդ դարում Ջորջ Կոուլի կողմից, վաճառքի հանվեց 2007 թվականին «Bonhams» աճուրդի տանը և վաճառվեց 7200 ֆունտով[10]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Art UKArt UK.
  2. «The Newfoundland in Art & Literature». Newfoundland Club of America. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 10-ին.
  3. The Art Journal. Vol. I. London: The ArtUnion. 1839. էջ 173.
  4. Story, George M. (1990). Dictionary of Newfoundland English. Toronto: Univ. of Toronto Press. էջ 344. ISBN 978-0-8020-5887-4.
  5. «A Distinguished Member of the Humane Society». The Tate Collection. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 10-ին.
  6. «Archive JourneysTate History». Tate Gallery.
  7. «Support The Distinguished Member Restoration Project». Newfoundland Club of America. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 10-ին.
  8. Roberts, Mary Lou (April 2003). «Remembering Two Gentle Giants». Newfoundland Club of America. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 10-ին.
  9. «Exclusive Landseer Work Graces Victorian Canine Art Exhibition». The Kennel Club. 2009 թ․ հուլիսի 2. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 10-ին.
  10. «Lot Details: A Distinguished Member of The Humane Society». Bonhams. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 10-ին.