Մարգարիտ Աթաբեկյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Աթաբեկյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Մարգարիտ Աթաբեկյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 22, 1917 |
Ծննդավայր | Բաքու, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | նոյեմբերի 3, 1996 (79 տարեկան) |
Մասնագիտություն | գրականագետ և թարգմանչուհի |
Կրթություն | Մոսկվայի պետական մանկավարժական համալսարան |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների թեկնածու |
Անդամակցություն | ՀԳՄ |
Աշխատավայր | Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան |
Ամուսին | Աշոտ Գրաշի |
Մարգարիտ Աթաբեկյան Վիքիդարանում |
Մարգարիտ Լևոնի Աթաբեկյան (օգոստոսի 22, 1917, Բաքու, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 3, 1996), հայ գրականագետ, թարգմանիչ, բանասիրական գիտությունների թեկնածու, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1943 թվականից։ Բանաստեղծ Լևոն Աթաբեկյանի դուստրը, բանաստեղծ Աշոտ Գրաշու կինը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Բաքվում։ 1938 թվականին ավարտել է Մոսկվայի մանկավարժական ինստիտուտի գրականության ֆակուլտետը։ Հետագայում սովորել է նույն ինստիտուտի ասպիրանտուրայում։ Այդ տարիներին միաժամանակ աշխատել է ՀամԼԿԵՄ Կենտկոմի մանկապատանեկան գրականությունում որպես խմբագիր։ 1946 թվականին տեղափոխվել է Երևան։
1953 թվականին, Մոսկվայում, «Հովհաննես Թումանյանը գրաքննադատ» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1956 թվականին Երևանում ռուսերեն լույս է տեսել նրա «Հովհաննես Թումանյանը գրաքննադատ» մենագրությունը։ Աշխատել է Երևանի Վ. Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների մանկավարժական ինստիտուտում։ Կատարել է մի շարք թարգմանություններ[1][2]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Օգոստոսի 22 ծնունդներ
- 1917 ծնունդներ
- Բաքու քաղաքում ծնվածներ
- Նոյեմբերի 3 մահեր
- 1996 մահեր
- Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի շրջանավարտներ
- Հայաստանի գրողների միության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Աթաբեկյաններ
- Բանասիրական գիտությունների թեկնածուներ
- Գիտությունների թեկնածուներ
- ԽՍՀՄ գրողների միության անդամներ
- Հայ գրականագետներ
- Հայ թարգմանիչներ