Jump to content

Մարգարեթ Շրամբյոք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարգարեթ Շրամբյոք
գերմ.՝ Margarete Schramböck
Դիմանկար
Ծնվել էմայիսի 12, 1970(1970-05-12)[1] (54 տարեկան)
ԾննդավայրSt. Johann in Tirol, Kitzbühel District, Տիրոլ, Ավստրիա
Քաղաքացիություն Ավստրիա
ԿրթությունՎիեննայի պետական տնտեսագիտական համալսարան և գիմնազիա
Գիտական աստիճանDoctor of Social Science?
Մասնագիտությունքաղաքական գործիչ, մենեջեր, տնտեսագետ և հասարակական գիտությունների ոլորտում գիտնական
ԱշխատավայրԱվստրիայի դաշնային կառավարություն
Զբաղեցրած պաշտոններFederal Minister for Digital and Economic Affairs?, Ավստրիայի ազգային խորհրդի անդամ, Federal Minister for Digital and Economic Affairs?, Federal Minister for Digital and Economic Affairs? և Federal Minister for Digital and Economic Affairs?
ԿուսակցությունԱվստրիայի ժողովրդական կուսակցություն[2]
Պարգևներ և
մրցանակներ
 Margarete Schramböck Վիքիպահեստում

Մարգարեթ Շրամբյոք (գերմ.՝ Margarete Schramböck; մայիսի 12, 1970(1970-05-12)[1], St. Johann in Tirol, Kitzbühel District, Տիրոլ, Ավստրիա), ավստրիացի բիզնես մենեջեր և քաղաքական գործիչ, որն աշխատել է որպես թվային և տնտեսական հարցերի նախարար Սեբաստիան Կուրցի կառավարությունում, Շալենբերգի կառավարությունում, իսկ 2020 թվականի հունվարից մինչև 2022 թվականի մայիսը՝ Նեհամերի երկրորդ կառավարությունում, նախկինում աշխատել է այս պաշտոնում 2017 թվականի դեկտեմբերից մինչև 2019 թվականի հունիսը՝ Կուրցի առաջին կառավարությունում։ 2016 թվականի մայիսից մինչև 2017 թվականի հոկտեմբերը եղել է A1 Telekom Austria-ի գլխավոր գործադիր տնօրենը։ Շրամբյոքը Ավստրիայի ժողովրդական կուսակցության անդամ է։

Շրամբյոքը ծնվել է 1970 թվականի մայիսի 12-ին՝ Տիրոլի Սուրբ Յոհանում։ Սովորել է Սանկտ Յոհանի գիմնազիայում, որն ավարտել է 1989 թվականին։

Շրամբյոքը 1994 թվականին Վիեննայի տնտեսագիտության և բիզնեսի համալսարանում ստացել է մագիստրոսի կոչում՝ սոցիալական և տնտեսական գիտությունների ոլորտում (Mag. rer. soc. oec.)՝ ուսումնասիրելով ադամանդի միջազգային շուկա թեմայով մագիստրոսական թեզը։ 1997թվականին նույն դպրոցում ստացել է սոցիալական և տնտեսական գիտությունների դոկտորի աստիճան ՝ բիզնես խորհրդատվության ապագայի վերաբերյալ ատենախոսությամբ։ Նա շարունակել է կրթությունը՝ ընդունվելով Լիոնի համալսարան, ավարտել է 1999 թվականին[3]։

Կարիերան մասնավոր հատվածում

[խմբագրել | խմբագրել կոդը]

1995 թվականից սկսած Շրամբյոքն աշխատում էր Alcatel-Lucent-ում՝ տարբեր պաշտոններում։ 1995 թվականից մինչև 1997 թվականը եղել է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի աուդիտոր։ 1997 թվականին տեղափոխվել է ընկերության E Business թև՝ 1997 թվականից աշխատելով որպես ակտիվների կառավարման բաժնի ղեկավար, իսկ 1999 թվականից Ավստրիայի սպասարկման տնօրեն։ 2000 թվականին դարձել է NextIraOne Ավստրիայի հիմնադիր գործադիր տնօրենը։ 2008-2011 թվականներին նաև ղեկավարել է NextIraOne Գերմանիան։ Երբ ընկերությունը 2014 թվականին վերցրել է Dimension Data-ը՝ Շրամբյոքը ընկերությունում մնացել է որպես Dimension Data Austria-ի գործադիր տնօրեն[4][5]։

2016 թվականի մայիսի 1-ից Շրամբյոքը դարձել է A1 Telekom Austria-ի՝ երկրի խոշորագույն հեռահաղորդակցման պրովայդերներից մեկի ղեկավարը։ Նրա պաշտոնավարումն ի սկզբանե նախատեսված էր հինգ տարի[5]։ Սակայն 2017 թվականի հոկտեմբերի 17-ին Ավստրիայի օրենսդիր մարմնի ընտրություններից ընդամենը երկու օր անց, A1-ը հաստատել է, որ Շրամբյոքի պարտականությունները ժամանակավոր կստանձնի Մարկուս Գրաուսամը[6][7][8]։

Քաղաքական կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեև այդ ժամանակ Շրամբյոքը ոչ մի քաղաքական կուսակցության անդամ չէր, սակայն Ժողովրդական կուսակցության ներքին գործերի նախկին նախարար Յոհաննա Միկլ-Լեյթների մտերիմն էր։ Շրամբյոքը միանգամից ընտրվել է որպես պոտենցիալ նախարար և պաշտոնանկությունից շաբաթներ անց միացել Ժողովրդական կուսակցությանը[7][8]։

Երբ 2017 թվականի դեկտեմբերի 18-ին կանցլեր Սեբաստիան Կուրցը և նրա կաբինետը ստանձնել են պաշտոնը, Շրամբյոքը դարձել է գիտության, հետազոտությունների և էկոնոմիկայի նոր նախարար։ Նույն օրը Շրամբյոքը հայտարարել է, որ միանալու է Տիրոլ կուսակցության ղեկավարությանը։ Նախարարների պարտականությունների բաշխումից հետո՝ քայլ, որը պարբերաբար արվում է խորհրդարանական մեծամասնության նոր առաջնորդների կողմից, 2018 թվականի հունվարի 8-ին Շրամբյոքը նշանակվել է թվային և տնտեսական հարցերի նախարար[9]։

Ի լրումն ազգային մակարդակում իր դերի, Շրամբյոքը ծառայում է որպես Եվրոպական միության խորհրդի Եվրոպական հարցերի նախարարների հանդիպման ղեկավար՝ Եվրամիության խորհրդի նիստերից առաջ հավաքում է աջ կենտրոնամետ Եվրոպական ժողովրդական կուսակցության նախարարներին։

Շրամբյոքն ապրում է Ստորին Ավստրիայում՝ Վիեննայի մոտ գտնվող Սանկտ Անդրա-Վերդերն քաղաքում[10]։

Պարգևներ և մրցանակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Munzinger Personen (գերմ.)
  2. https://www.profil.at/oesterreich/ministerinnen-oevp-mitglieder-9652476
  3. «Margarete Schramböck - Bundesministerin für Digitalisierung und Wirtschaftsstandort». Meine Abgeordneten (գերմաներեն). Վերցված է 2022 թ․ մարտի 22-ին.
  4. «45-Jährige wird neue A1-Chefin». oe24 (գերմաներեն). 2016 թ․ փետրվարի 2. Վերցված է 2022 թ․ մարտի 22-ին.
  5. 5,0 5,1 Sandra Baierl (2016 թ․ փետրվարի 8). «Neue TA-Chefin Schramböck: "Bin nicht gleich wieder weg"». KURIER (գերմաներեն). Վերցված է 2022 թ․ մարտի 22-ին.
  6. «Mexikaner setzen sich durch und A1-Chefin ab». Der Standard (գերմաներեն). 2017 թ․ հոկտեմբերի 17. Վերցված է 2022 թ․ մարտի 22-ին.
  7. 7,0 7,1 «Schramböck als Ministerin angelobt». ORF (գերմաներեն). 2017 թ․ դեկտեմբերի 18. Վերցված է 2022 թ․ մարտի 25-ին.
  8. 8,0 8,1 «Türkis-Blau: Das sind die neuen Minister» (գերմաներեն). KURIER. 2017 թ․ դեկտեմբերի 16. Վերցված է 2022 թ․ մարտի 25-ին.
  9. «Ministerinnen mittlerweile ÖVP-Mitglieder». Profil (գերմաներեն). 2018 թ․ մարտի 29. Վերցված է 2022 թ․ մարտի 25-ին.
  10. «Acht Minister erneut angelobt». Die Presse (գերմաներեն). 2018 թ․ հունվարի 8. Վերցված է 2022 թ․ մարտի 25-ին.
  11. «Video: Schramböck und Moretti sind die Tiroler des Jahres». Tiroler Tageszeitung. 2017 թ․ սեպտեմբերի 14. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 15-ին.
  12. «WU Managerin des Jahres 2017». Vienna University of Economics and Business. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 18-ին.