Մատյուրեն Ռենիե (Regnier) (դեկտեմբերի 21, 1573[1][2], Շարտր[3] - հոկտեմբերի 22, 1613(1613-10-22)[2][4][5][…], Ռուան[3][1]), ֆրանսիացի բանաստեղծ։ Շարունակել է Ֆ․ Ռաբլեի և Կ․ Մարոյի ավանդույթները, յուրացրել «Պլեադայի» փորձը և Ֆ․ Մալերբի դասերը։ Ռենիեի «Երգիծանքներ» (1608-1613) գլխավոր ստեղծագործությունում տրված է ֆրանսիական հասարակության կյանքի պատկերը 16-17-րդ դարերի սահմանագծում։ Կենցաղային տարրը և սոցիալական ու հոգեբանական ճշգրիտ բնութագրումները Ռենիեի գործերում զուգակցվում են փիլիսոփայական և բարոյաէթիկական ընդհանրացումներին։ «Երգիծանքները» ազդեցություն են ունեցել այդ ոճի զարգացման վրա՝ կլասիցիզմի գրականության մեջ (Ն․ Բուալո, ժ․ դը Լաֆոնթեն), մասամբ նաև դրամատուրգիայում (Մոլիեր)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։