Jump to content

Մասուդա Ձյունիտի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մասուդա Ձյունիտի
ճապ.՝ 増田 順一
Ծնվել էհունիսի 9, 1945(1945-06-09) (79 տարեկան)
ԾննդավայրՅոկոհամա, Ճապոնիա
Մասնագիտությունկոմպոզիտոր, ճարտարագետ, Խաղի դիզայներ, պրոդյուսեր, ծրագրավորող, կինոռեժիսոր և սցենարիստ
ԼեզուՃապոներեն
ԱզգությունՃապոնացի
Քաղաքացիություն Ճապոնիա
ԿրթությունJapan Electronics College? և Q11624000?
ԹեմաներԽաղեր
ԱշխատավայրThe Pokémon Company? և Game Freak
 Junichi Masuda Վիքիպահեստում

Ձյունիտի Մասուդա (ճապ.՝ 増田 順一 Մասուդա Ձյունիտի), հունվարի 12, 1968(1968-01-12), Յոկոհամա, Ճապոնիա), խաղային կոմպոզիտոր, խաղերի մշակման դիրեկտոր, գեյմնադեյզեր, խաղային պրոդյուսեր և ծրագրավորող, հայտնի է իր «Պոկեմոն» սերիայի խաղերով։ Նա համարվում է Game Freak կազմակերպչության դիրեկտորների խորհրդի անդամ, որտեղ նա աշխատում է 1989 թվականից։ Մինչ Pokémon սերիայի խաղերի մշակումը սկսելը՝ նա օգնել է գրել Mendel Palace և Smart Ball խաղերի երաժշտությունը։ Սերիայի առաջին խաղի մշակման ժամանակ, Pokémon Red և Green, նա մասնակցել է որպես կոմոզիտոր և ձայնային էֆեկտների ստեղծող, նաև նա ծրագրավորել այդ խաղը։

Նոր խաղերի մշակման ժամանակ Մասուդան իր վրա պատասխանատվություն է վերցնում նաև ուրիշ դերերում։ Նա նաև զբաղվում է խաղերի առաջընթացքով և ծրագրավորությամբ, ինչպես նաև նա է ստուգում և փոփոխում պոկեմոնների վերջնական դիզայնը։ Խաղերի մշակման ժամանակ նա փորձում է պահել նրանց տիրապետման համար, բայց նույն ժամանակ նա ուզում է բարձրացնել խաղի դժվարությունը։ Աշխատանքի ժամանակ նա փորձում է պահպանել ինդուստրիայի կլասիկան, կողմնորոշվելով 2D գրաֆիկայով։ Երաժշտությունը ստեղծելու ժամանակ նա ոգեշնչվում է նորօրյա կոմպոզիտորների կողմից, որոնցից են Դմիտրիյ Շոստակովիչը, սակայն համակարգչային խաղերը ստեղծելու ժամանակ, նա լավագույն խաղերից է համարում Mario-ի խաղերի ցանկը։ Ըստ ժամանակակիցների համակարգչային խաղերի մտքերը վերցված են նրա կյանքից և առօրյա փորձերից։

Ձյունիտի Մասուդան ծնվել է 1968 թվականի հունվարի 12-ին Իոկոգամեյում, որը գտնվում է Ճապոնիայում[1]։ Լինելով երեխա, նա շատ անգամ ծնողների հետ գնում հանգստանալ Կյուսույում, որտեղ մինչև հիմա ապրում է նրա ազգականների մեծ մասը։ Նա այնտեղ շատ ժամանակ էր անցկացնում ձուկ և միջտներ բռնելու համար, որը հետագայում ազդեց նրա գործունեության վրա։ Ձևավորելով Հոեն տարածքը, որը Pokémon սերիայի խաղերի տարածքն էր, Մասուդան ոգեշնչվեց Կյուսույի մասին մանկական հիշողություններով, և փորձում էր այդ խաղային տարածքը ինչքան կարելի է ավելի նմանեցնել Կյուսույի հետ[2]։ Ավագ դպրոցում Մասուդան սկսեց տրոմբոններ խաղալ[3]։ Նա շուտով ծանոթացավ կլասիկ երաժշտության հետ, հետաքրքրվելով տարբեր ստեղծագործություններով, որոնցից են «Սուրբ գարուն» և Շոստակովիչի «Սիմֆոնյա № 5»[4]:

Մասուդան սովորում էր Ճապոնիայի էլեկտրոնիկայի բուհում, որը գտնվում էր Սինձյուկույում, որտեղ նա սովորում էր համակարգչային գրաֆիկան և ծրագրավորումը Սի լեզվով, օգտագործելով DEC Professional համակարգիչը[5][6]։ 2002 թվականի սեպտեմբերին Մասուդայի մոտ աղջիկ ծնվեց, որին նա անվանեց Կիրի ի պատիվ Pokémon Ruby և Sapphire խաղերի կերպարներից մեկի[7]։

Մասուդա Ձյունիտին աշխատում է Game Freak-ում 1989 թվականից, որը այդ կազմակերպչության բացման տարեթիվն է[8][9]։ Մասուդան ներգրավված էր իր ստեղծագործություններից յուրաքանչյուրով, և եղել է կազմակերպիչների ցանկում, որոնք ստեղծել էին Pokémon Red և Green օրիգինալ խաղը[10]։ Այն ժամանակվանից նա մասնակցում է Pokémon սերիայի յուրաքանչյուր խաղի մշակմանը։ Բացի դրանից, հիմա նա համարվում է Game Freak կազմակերպչության դիրեկտորների խորհրդի անդամ[11]։

Առաջին անգամ Մասուդային վարձել էին աշխատանքի, որպեսզի նա գրի ծրագրեր և համակարգչային խաղեր[12]։ Game Freak-ում նրա առաջին խաղը եղել է Mendel Palace խաղը, խաղ-գգլուխգործոց Nintendo Entertainment System խաղային կրիչի համար[13]։ Այդ խաղից հետո նա աշխատում էր Smart Ball խաղի շուրջ, իսկ հետո Yoshi խաղի շուրջ, որը դարձավ առաջին խաղը, որը հրատարակվեց Nintendo կազմակերպչության համագործակցությամբ[13]։ Երբ կազմակերպչությունը սկսեց հրատարակել Pokémon սերիայի խաղերը, Մասուդան հիմնականում աշխատում էր որպես կոմպոզիտոր, սակայն նա նաև կատարում թէր փոքրիկ ծրագրավորման աշխատանքներ, սակայն հետագայում նա սկսեց աշխատել խաղերի պրոդյուսերությամբ[13]։ Մասուդայի դերը սահմանափակվում էր նրանով, որ նա գրում էր խաղերի երաժշտության և ձայնային էֆեկտների ստեղծագործությունների ալգորիտմներ։ Նա երաժշտություն է գրել Pokémon Diamond և Pearl խաղի համար, և պրոդյուսերությամբ է զբաղվել Pokémon Platinum[9], HeartGold և SoulSilver խաղերում[14]։

Մասուդան մասնակցում է տարբեր պոկեմոնների դիզայնը ստեղծելուն։ Նա ասում է, որ դիզայնի ամենադժվար ասպեկտն հիմնվում է նրա վրա, որ պետք է վստահ լինել, որ նոր պոկեմոնի անվանումը և ատրիբուտները կհավանի մեծ լսարանը[10]։ Սկսած Pokémon Ruby և Sapphire խաղերից, Մասուդան համարվում է ստեղծագործությունների հիմնական մասնակիցներից, որոնք ընդունում կամ չեն ընդունում նոր պոկեմոնների դիզայնը։ Բազմաթիվ կեպարների դիզայնի մշակումը տևում է կես տարի, երբ գլխավոր հերոսի կերպարի դիզայնը տևում է մոտ մեկ տարի[15]։ Նաև Մասուդան գրել է Super Smash Bros. Brawl խաղի երաժշտությունը[16]։

Ազդեցություն և ոճ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղերը ստեղծելու ընթացքում Մասուդան առաջ է գնում նրանով, որ անգամ սկսնակը պետք հնարավորություն ունենա ազատ խաղալ[17]։ Դրա համար նա ավելացնում է նոր խաղային ֆունկցիաներ մեկը մյուսի հետևից խաղի ընթացքում, նրանց ներկայացնելով խաղացողին պարզ ձևով, որ նրան հնարավորություն է տալիս հեշտ սովորել նոր խաղային ֆունկցիաները[13]։ Մասուդան համարում է, որ խաղային համակարգերը հնարավորություն է ստեղծում հատուկ համագործակցության համար, որոնք բացակայում է ընտանեկան խաղային կրիչների մոտ[17]։ Նա հայտարարեց, որ 2D գրաֆիկայի օգտագործության շարունակումը համարվում է Pokémon սերիայի խաղերի հաջողության անբաժանելի մասը[18]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Masuda, Junichi (2010 год). «Profile». Hidden Power of Masuda: Director's Column. Game Freak. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 30-ին.
  2. Masuda, Junichi (9 сентября 2004 года). «No. 15». Hidden Power of Masuda: Director's Column. Game Freak. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 3-ին.
  3. «Interview with Shinji Miyazaki and the Game Freak sound team - #pocketmonsters, your source for news about Pokémon and Pocket Monsters». Pocketmonsters.net. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 19-ին.
  4. Masuda, Junichi (4 октября 2007 года). «No. 109». Hidden Power of Masuda: Director's Column. Game Freak. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 3-ին.
  5. Masuda, Junichi (12 июня 2007 года). «No. 86». Hidden Power of Masuda: Director's Column. Game Freak. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 3-ին.
  6. Masuda, Junichi (2 сентября 2004 года). «No. 13». Hidden Power of Masuda: Director's Column. Game Freak. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 3-ին.
  7. Masuda, Junichi (28 октября 2004 года). «No. 24». Hidden Power of Masuda: Director's Column. Game Freak. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 3-ին.
  8. Padilla, Raymond (17 марта 2009 года). «Junichi Masuda & Takeshi Kawachimaru Talk 'Pokemon Platinum', Particle Physics, Bridges, And More!». G4. G4 Media. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 1-ին.
  9. 9,0 9,1 «Junichi Masuda Biography». IGN. News Corporation. 2010 год. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 1-ին.
  10. 10,0 10,1 Noble, McKinley. «Pokemon Platinum: Developer Interview!». GamePro. IDG. էջեր 1–2. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 1-ին.
  11. Haywald, Justin (2009 год). «Why Gamers Still Play Pokémon». 1UP.com. Hearst Corporation. էջ 1. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 3-ին.
  12. Harris, Craig (23 февраля 2009 года). «Pokemon Creators on Platinum». IGN. News Corporation. էջ 2. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 2-ին.
  13. 13,0 13,1 13,2 13,3 Nutt, Christian (3 апреля 2009 года). «The Art of Balance: Pokémon's Masuda on Complexity and Simplicity». Gamasutra. Think Services. էջեր 1–3. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 2-ին.
  14. «Pokémon HeartGold/SoulSilver Interview». Official Nintendo Magazine. Future plc. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 1-ին.
  15. Grimm, Michael. «How Pokemon are born». GamesRadar. Future plc. էջեր 1–3. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 2-ին.
  16. Thomas, Lucas; Matt Casamassina (2007 год). «Super Smash Bros. Brawl FAQ». IGN. News Corporation. էջ 16. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 3-ին.
  17. 17,0 17,1 Hoggins, Tom (12 мая 2009 года). «Pokémania continues with Pokémon Platinum». The Daily Telegraph. London. Telegraph Media Group. Վերցված է 2010 թ․ հունիսի 1-ին.
  18. Nutt, Christian (3 апреля 2009 года). «Pokemon's Masuda: 2D Brings 'Flavor' To Series' Visuals». Gamasutra. Think Services. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 2-ին.