Jump to content

Մասնակից:Tatevik2004/Ավազարկղ3

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Tatevik2004/Ավազարկղ3
Եռանկյունաձև թթվառվույտն աշնանը

Թթվառվույտ եռանկյունաձև, սովորաբար կոչվում է նաև կեղծ երեքնուկ, թթվառվույտների ընտանիքին պատկանող բազմամյա բուսատեսակ։ Տարածված է Հարավային Ամերիկայի մի քանի երկրներում: Երեքնուկը դասվում է սենյակային բույսերի շարքին, սակայն կարող է աճեցվել նաև դրսում՝ ԱՄՆ գյուղդեպարտամենտի կլիմայական գոտիներում, գերադասելի է բաց ստվերում: Լուսավորվածությունը նվազելիս տերևները ծալվում են։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թթվառվույտի եռանկյունաձև ենթատեսակը՝ մանուշակագույն տերևավոր կեղծ շամրոքը, դիմացկուն է Բրիտանիայի մեղմ և ափամերձ շրջաններում, մինչև −5 °C (23 °F) ջերմաստիճանի պայմաններում, և արժանացել է Թագավորական այգեգործական ընկերության մրցանակին[1]: Բազմամյա բույս է՝ առանց օդային ցողունի, որը ձևավորվում է պալարաձև կոճղարմատով (5 սմ երկարություն, ավելի քան 10-15 մմ տրամագծով, ամբողջությամբ ծածկված թեփուկներով) առաջացող երկար կոթունով՝ ձևավորվող տերևներից։ Տերևը կազմված է երեք նստադիր թերթիկներից՝ եռանկյունից մինչև ձվաձև եռանկյունաձև, դասավորված նույն հարթության վրա՝ կոթունին ուղղահայաց[2]։

Վայրի տեսակի վերջույթը կանաչ է, սակայն այգեգործության համար ընտրվել են մանուշակագույն տեսակները: Թիթեղը փափուկ է, սպիտակավուն, ունի 15-25 սմ երկարություն։ Ծաղկում է գարնանից մինչև աշուն ընկած ժամանակահատվածում։

Շարժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Եռանկյունաձև թթվառվույտի ֆոտոնաստիան լույսի ազդեցության հետևանքով։ Լուսավորվածությունը նվազելիս տերևները ծալվում են։ Իրական ժամանակում այս գործընթացը տևում է մոտ 90 րոպե

Եռանկյունաձև թթվառվույտի տերևները շարժվում են ի պատասխան լույսի ազդեցության մակարդակի, բացվում են շրջակա միջավայրի բարձր լույսի ներքո (ցերեկային ժամերին) և փակվում՝ ցածր լուսավորության (գիշերը) պայմաններում: Այս շարժման ժամանակ թերթիկները ծալվում են կենտրոնական արմատի շուրջը։ Այս շարժումը պայմանավորված չէ աճով և դրա փոխարեն սնուցվում է տերևի հիմքում գտնվող բջիջներում տուրգորային ճնշման փոփոխությամբ: Այն ֆոտոնաստիայի օրինակ է։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսակը տարածված է Հարավային Ամերիկայի մի քանի երկրներում՝ Բրազիլիայում, Բոլիվիայում, Արգենտինայում և Պարագվայում։ Այն ԱՄՆՖլորիդա և Լուիզիանա նահանգներում նեոֆիտ է։ Այն նաև լայնորեն հանդիպում է Արևելյան Հնդկաստանում` Նագալենդի և Մանիպուրի նման նահանգներում:

Մշակում և կյանքի ցիկլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեկորատիվ ձև

Եռանկյունաձև թթվառվույտին անհրաժեշտ է պայծառ, անուղղակի արևի լույս, որը լրացվում է 15°C (59°F) ներքին սառը ջերմաստիճանով: Այն կարող է հանդուրժել ներքին ավելի բարձր ջերմաստիճանները, սակայն կարող է վաղաժամկետ մտնել «քուն» և/կամ սկսել «հոգնած» տեսք ստանալ, եթե ջերմաստիճանը երկար ժամանակ գերազանցի 27°C (81°F)-ը: Այն բարգավաճում է լավ դրենաժի միջոցով հողի միջին հանքային հիմքում:

Հասուն բույսերը 3-5 տարին մեկ հատվում են հողի վրա՝ ամռան սկզբին կամ «քնած» ժամանակաշրջանում: Երիտասարդ բույսերը ամեն տարի՝ ամռան սկզբին կամ «քնելու» ժամանակաշրջանում հետ են կտրվում հողի վրա, մինչև հասունանան: Վախենալով ցրտահարությունից՝ դրանք սովորաբար աճեցվում են ներսում։ Տնկվում են հումուսով հարուստ և լավ ցամաքած հողում։ Նրանք պետք է ջրվեն միայն այն ժամանակ, երբ հողի վերին շերտը չոր տեսք ունի: Ձմռանը դրանք չի կարելի ջրել[3]։ Ցրտադիմացկուն թթվառվույտների խնամքի հիմնական դժվարությունը նրանց անվերահսկելի աճից կանխելն է[4]: Թթվառվույտը ծաղկելուց առաջ պարարտանյութի կարիք չունի: Հետագայում այն կարելի է պարարտացնել համապատասխան պարարտանյութով։ Բույսերը սովորաբար միայն ազոտի կարիք ունեն, մինչդեռ ֆոսֆորը, կալիումը և հեշտությամբ ներծծվող միկրոէլեմենտները օգնում են նրանց երկար և գեղեցիկ ծաղկել[5]: Ծաղկանոցում աճեցնելիս[6] արժե նաև ծաղկման շրջանում թթվառվույտին կերակրել բազմաբաղադրիչ պարարտանյութի փոքր չափաբաժնով[7]։

Օգտագործում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերևներն ուտում են հում կամ եփած վիճակում, թրթնջակաթթվի պարունակության պատճառով ունեն թթվային համ։ Տերևներն ու ծաղիկները կարող են օգտագործվել որպես աղցանների զարդարանք։ Ավելի մեծ քանակությամբ տերևներ օգտագործելիս օքսալաթթուն կարող է անհանգստություն առաջացնել: Կոճղարմատներն ուտում են հում կամ եփած վիճակում, ունեն քաղցր համ։

Աճեցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Եռանկյունաձև թթվառվույտն աճում է սոխուկներով, բազմանում է բաժանման միջոցով: Ինչպես մյուս սոխուկները, այն անցնում է կանոնավոր «քնած» ժամանակաշրջաններով. յուրաքանչյուր շրջանի վերջում սոխուկները կարելի է հողից հանել, ընձյուղները կտրատել և վերատնկել համապատասխան հողում, որտեղ նրանք կվերածվեն նոր բույսերի[8]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «RHS Plantfinder - Oxalis triangularis subsp. papilionacea». Վերցված է 16 April 2018-ին.
  2. Guy L. Nesom: Taxonomic notes on acaculate oxalis (Oxalidaceae) in the United States. In: Phytologia, Volume 91, Issue 3, December 2009.
  3. Flora of Peru (Volume 2) . In: J. Francis Macbride (ed.): Botanical Series . Volume III, No. 2 . Publication (Field Museum of Natural History), Chicago 1949, pp. 83-84
  4. «Five Reasons it's Okay to Love Oxalis – and Stop Poisoning It». sfforest.org. 12 May 2015. Վերցված է 2022-11-08-ին.
  5. «How to Grow and Care for Purple Shamrock (False Shamrock)». thespruce.com. Վերցված է 2022-11-08-ին.
  6. «How to Grow, Repot, and Care For Oxalis Triangularis (False Shamrock)». enterneverland.com. Վերցված է 2022-11-08-ին.
  7. «Oxalis control». hgic.clemson.edu. Վերցված է 2022-11-08-ին.
  8. «Oxalis regnellii atropurpurea - Purple Shamrock». Plant of the week. Արխիվացված է օրիգինալից 2011-08-11-ին. Վերցված է 2011-06-01-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]