Jump to content

Մաուրո Սիլվա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մաուրո Սիլվա
Քաղաքացիությունը  Բրազիլիա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 12, 1968(1968-01-12)[1][2] (56 տարեկան)
Ծննդավայր Սան Բերնարդու դու Կամպո, Սան Պաուլու, Բրազիլիա
Հասակ 178 սանտիմետր
Քաշ 78 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան

Մաուրո դա Սիլվա Գոմեզ (պորտ.՝ Mauro da Silva Gomes, հունվարի 12, 1968(1968-01-12)[1][2], Սան Բերնարդու դու Կամպո, Սան Պաուլու, Բրազիլիա), հայտնի է որպես Մաուրո Սիլվա, բրազիլացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, որը հանդես է եկել հենակետային կիսապաշտպանի դիրքում:

Լինելով աշխատասեր խաղացող, ունենալով մեծ տոկունություն, ինչպես նաև հարձակվողի և առաջատարի հմտություններ՝ Մաուրո Սիլվան առավել հայտնի է «Դեպորտիվոյում» իր ելույթներով: Լա Լիգայում անցկացրած 13 մրցաշրջաններում նա անցկացրել է 458 հանդիպում և դարձել մեկ գոլի հեղինակ՝ նվաճելով վեց գլխավոր տիտղոս[3][4]:

Սիլվան ներկայացրել է Բրազիլիան 1994 թվականի աշխարհի առաջնությունում և Ամերիկայի գավաթի երկու մրցաշարերում՝ հաղթելով առաջին մրցաշարում։

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիլվան ծնվել է Սան Բերնարդո դու Կամպոյում (Սան Պաուլու): 1990 թվականին «Գուարանի» կազմում ելույթները սկսելուց հետո նա տեղափոխվել է «Բրագանտինո», որտեղ անցկացրել է հաջորդ երկու մրցաշրջանները։  Հետագայում տեղափոխվել է իսպանական «Դեպորտիվո Դե Լա Կորունյա» 250 միլիոն պեսետայով (մոտ 1,6 միլիոն դոլար)՝ այնտեղ ժամանելով հայրենակից Բեբետոյի հետ միաժամանակ:

Սիլվան «գալիսիացիների» մշտական խաղացող էր, և միայն որակազրկումներն ու վնասվածքները են նրան խանգարել դուրս գալ մեկնարկային կազմում․ 1994-95 մրցաշրջանում նա հայտնվել է Լա Լիգայի ընդամենը 6 խաղում[5] և չնայած արդեն 26 տարեկան էր, իր կարիերայի վերջին տարում նա ընդամենը 20 հանդիպում է անցկացրել և օգնել է թիմին հաղթել մեկ լիգա, երկու գավաթ և երեք սուպերգավաթ։ Այդ թվում եղել են թիմի հինգ ելույթները ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայում, որտեղ հասել են կիսաեզրափակիչ 2003-04 մրցաշրջանում. «Պորտուի» հետ արտագնա խաղում 0:0 հաշվով ոչ-ոքիից հետո նա բաց է թողել պատասխան հանդիպումը որակազրկմամբ, իսկ «Դեպորտիվոն» պարտվել է 1:0 հաշվով[6][7]։

2005 թվականի մայիսի 22-ին՝ «Դեպորտիվոյում» 13 տարի անցկացնելուց հետո, Սիլվան փոխարինվել է Ալդո Դուշերով «Մալյորկայի» դեմ 3։ 0 հաշվով պարտությամբ ավարտված տնային խաղի ժամանակ՝ հրաժեշտ տալով «Էստադիո Ռիասորին» և ֆուտբոլին նույն խաղում, ինչ ակումբի մեկ այլ լեգենդ՝ Ֆրանը[8]։

2016 թվականի դեկտեմբերին, երբ «Դեպորտիվոն» նշում էր իր 110-ամյակը, Սիլվան ակումբի երկրպագուների կողմից ճանաչվել է նրա պատմության լավագույն ֆուտբոլիստ[4][9]:

Միջազգային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրազիլիայի հավաքականի կազմում 10 տարվա ընթացքում Սիլվան անցկացրել է 59 հանդիպում՝ նորամուտը նշելով 1991 թվականին: Նա խաղացել է բոլոր հանդիպումներն ու րոպեները (բացառությամբ Շվեդիայի դեմ խմբային փուլի խաղի երկրորդ խաղակեսի) 1994 թվականի աշխարհի գավաթի խաղարկության իր երկրի հաղթական խաղերում[10]։ Նույն թվականին նա ՖԻՖԱ-ի կողմից ճանաչվել է աշխարհի իններորդ լավագույն խաղացող[11]։ Կազմակերպության տվյալներով՝ Իտալիայի դեմ մրցաշարի եզրափակչում հարձակողական խաղի բացակայությունը մասամբ պայմանավորված էր խաղադաշտի կենտրոնում Դինո Բաջոյի ուժեղ խաղով Իտալիայի հավաքականում, ինչպես նաև Դունգայի և Մաուրո Սիլվայի ուժեղ խաղով Բրազիլիայի հավաքականում, լրացուցիչ ժամանակում 0:0 ոչ-ոքիից հետո Բրազիլիան հաղթել է 11 մետրանոց հարվածաշարում[12]:

Կարիերայի վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ելույթները և գոլերը ըստ ակումբների, մրցաշրջանների և մրցումների[13]
Ակումբ Մրցաշրջան Լիգա
Դիվիզիոն Խաղեր Գոլեր
Գուարանի 1987 Սերիա A 0 0
1988 1 0
1989 0 0
Ընդհանուր 1 0
Բրագանտինո 1990 Սերիա A 18 0
1991 21 0
1992 22 0
Ընդհանուր 61 0
Դեպորտիվո 1992–93 Լիգա 37 0
1993–94 35 1
1994–95 6 0
1995–96 22 0
1996–97 32 0
1997–98 31 0
1998–99 36 0
1999–2000 33 0
2000–01 31 0
2001–02 27 0
2002–03 32 0
2003–04 27 0
2004–05 20 0
Ընդհանուր 369 1
Ընդհանուր կարիերա 431 1
Հանդիպումները և գոլերը ըստ ազգային թիմերի և տարիների
Ազգային հավաքական Տարեթիվ Խաղեր Գոլեր
Բրազիլիա 1991 13 0
1992 7 0
1993 11 0
1994 11 0
1995 1 0
1996 1 0
1997 10 0
1998 4 0
1999 0 0
2000 0 0
2001 1 0
Ընդհանուր 59 0

Ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրագանտինո

  • Կամպեոնատո Պաուլիստա՝ 1990

Դեպորտիվո

Բրազիլիա

Անձնական

  • Բոլա դե Օուրո՝ 1991
  • Բոլա դե Պրատա՝ 1991, 1992

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. «Qué fue de… Mauro Silva» [What happened to… Mauro Silva]. 20 minutos (իսպաներեն). 18 December 2008. Վերցված է 6 November 2017-ին.
  4. 4,0 4,1 Alfonso Andrade (8 December 2016). «Mauro Silva: "Me retiré en el club de mi vida y eso es una suerte"» [Mauro Silva: «I retired in the club of my life and that is fortunate»]. La Voz de Galicia (իսպաներեն). Վերցված է 6 November 2017-ին.
  5. «El Deportivo se vuelve a quedar sin Mauro Silva hasta final de temporada» [Deportivo lose Mauro Silva again until the end of the season]. El País (իսպաներեն). 15 February 1995. Վերցված է 6 November 2017-ին.
  6. «All eyes on the Riazor». UEFA. 4 May 2004. Վերցված է 6 November 2017-ին.
  7. Fabián Bouzas (24 July 2017). «El Dépor, Do Dragao y el drama de un empate envenenado» [Dépor, Do Dragao and the drama of a poisoned draw]. La Voz de Galicia (իսպաներեն). Վերցված է 6 November 2017-ին.
  8. «El Mallorca da un portazo al ciclo de Fran y Mauro Silva» [Mallorca slam door on Fran and Mauro Silva's cycle]. Diario AS (իսպաներեն). 23 May 2005. Վերցված է 7 August 2016-ին.
  9. «Mauro Silva recibirá un homenaje de la afición en el Deportivo-Málaga» [Mauro Silva will be honoured by fans in Deportivo-Málaga]. Marca (իսպաներեն). 14 April 2017. Վերցված է 6 November 2017-ին.
  10. «Campeões do Mundo: Mauro Silva, o coadjuvante mais importante do tetra» [World Champions: Mauro Silva, the four-peat's most important assistant]. Fox Sports (պորտուգալերեն). 12 December 2013. Վերցված է 6 November 2017-ին.
  11. «FIFA Awards». RSSSF. Արխիվացված օրիգինալից 12 January 2016-ին. Վերցված է 30 October 2015-ին.
  12. «1994 FIFA World Cup Final». FIFA.com. Վերցված է 2 May 2020-ին.
  13. Single source here, if player is inactive. If player has not retired, move source next to "Updated" template.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]