Jump to content

Մաուրո Կամորանեզի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մաուրո Կամորանեզի
իսպ.՝ Mauro Camoranesi
Քաղաքացիությունը  Իտալիա և  Արգենտինա
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 4, 1976(1976-10-04)[1][2][3] (48 տարեկան)
Ծննդավայր Տանդիլ, Բուենոս Այրես, Արգենտինա
Հասակ 177 սանտիմետր
Քաշ 70 կիլոգրամ
Դիրք եզրային կիսապաշտպան
Պատանեկան կարիերա
Արգենտինա Խորխե Նյուբերի (Թանդիլ)
1988—1994 Արգենտինա Խիմնասիա ի Էսգրիմա (Թանդիլ)
1994 Արգենտինա Ալդոսիվի
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1995—1996 Արգենտինա Ալդոսիվի 31 (0)
1996 Մեքսիկա Սանտոս Լագունա 22 (8)
1997 Ուրուգվայ Մոնտեվիդեո Ուոնդերերս 6 (1)
1997—1998 Արգենտինա Բանֆիլդ 38 (16)
1998—2000 Մեքսիկա Կրուս Ասուլ 78 (32)
2000—2002 Իտալիա Հելլաս Վերոնա 51 (7)
2002—2010 Իտալիա Յուվենտուս 224 (27)
2010—2011 Գերմանիա Շտուտգարտ 7 (0)
2011—2012 Արգենտինա Լանուս 35 (0)
2012—2014 Արգենտինա Ռասինգ (Ավելյանեդա) 39 (3)
Ազգային հավաքական
2003—2010 Իտալիա Իտալիա 56 (5)
Մարզչական կարիերա
2015 Մեքսիկա Կորաս դե Տեպիկ
2015—2016 Արգենտինա Տիգրե
2016—2017 Մեքսիկա Կաֆետալերոս դե Տապաչուլա
2020 Սլովենիա Տաբոր (Սեժանա)
2020—2021 Սլովենիա Մարիբոր
2022 Ֆրանսիա Օլիմպիկ Մարսել օգն.
2023— Մալթա Ֆլորիանա
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Մաուրո Խերման Կամորանեզի Սերրա (իտալ.՝ Mauro Germán Camoranesi Serra, հոկտեմբերի 4, 1976(1976-10-04)[1][2][3], Տանդիլ, Բուենոս Այրես, Արգենտինա), արգենտինացի ֆուտբոլիստ և մարզիչ, կիսապաշտպան։ 2006 թվականի աշխարհի չեմպիոն։

Մաուրոն միշտ եղել է «Ռիվեր Փլեյթի» մեծ երկրպագու, սակայն նա սկսել է խաղալ Ալդոսիվիի թիմում։ Ալդոսիվին գտնվում է Մար դել Պլատայում՝ իր հայրենի Թանդիլ քաղաքից 160 կմ հեռավորության վրա։

1995 թվականին տեղափոխվել է Մեքսիկա՝ պրոֆեսիոնալ կարիերան սկսելու «Սանտոս Լագունա» ակումբում։ 1996 թվականի մրցաշրջանի ընթացքում ակումբը հաղթել Է Մեքսիկայի առաջնությունում, Կամորանեզին 13 խաղում խփել է 1 գոլ։ Դա ակումբի համար առաջին չեմպիոնական տիտղոսն էր։

Հաջորդ տարի Մաուրոն տեղափոխվել է Ուրուգվայի «Մոնտեվիդեո Ուոնդերերս» ակումբ։ Չգտնելով իր տեղը թիմում՝ նա վերադարձել է հայրենիք։ «Բանֆիլդում» անցկացրած մեկ մրցաշրջանում Կամորանեզին մասնակցել է 38 խաղի և դարձել 16 գոլի հեղինակ։

Կամորոնեզին «Յուվենտուսի» կազմում

Հաջորդ երկու մրցաշրջանները Մաուրոն կրկին անցկացրել է Մեքսիկայում՝ «Կրուս Ազուլ» ակումբում։ Իր խաղով նա արժանացել է իտալական «Վերոնայի» ուշադրությանը։ «Վերոնայում» երկու մրցաշրջան անցկացնելուց հետո «Յուվենտուսը» ձեռք է բերել ֆուտբոլիստի իրավունքների 50 %-ը։ 2003 թվականի հունիսի 26-ին «Յուվեն» գնել է խաղացողի նկատմամբ իրավունքների մնացած մասը։

«Յուվենտուսի» հետ Կամորանեզին հաղթել է սկուդետտոն 2002/03 մրցաշրջանում, ինչպես նաև Իտալիայի սուպերգավաթը՝ 2002 և 2003 թվականներին։ Իտալական ֆուտբոլում տեղի ունեցած սկանդալից հետո նրա ապագայի մասին տարբեր խոսակցություններ են պտտվել։ Որպես տեղափոխության հիմնական տարբերակ նշվել են «Օլիմպիկ Լիոն», «Վալենսիա» և «Լիվերպուլ» ակումբները։ Սակայն Մաուրոն որոշել է մնալ՝ հայտարարելով, որ երջանիկ է «Յուվեում» և ոչ մի տեղ չի ցանկանում հեռանալ։

Մաուրոն հսկայական ներդրում է ունեցել «Յուվենտուսի» Բ սերիայից իտալական էլիտա վերադառնալու գործում

2010 թվականի օգոստոսի 31-ին պայմանագիր է կնքել գերմանական «Շտուտգարտ» ակումբի հետ 1 տարի ժամկետով՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու իրավունքով[5]։ 2011 թվականի հունվարի 26-ին, ակումբի կազմում կես տարվա խաղից հետո, ակումբը խզել է պայմանագիրը Կամորանեզիի հետ[6]։

2011 թվականի փետրվարի 2-ին ազատ գործակալի կարգավիճակով երկու տարվա պայմանագիր է կնքել արգենտինական «Լանուս» ակումբի հետ[7]։ 2011 թվականի փետրվարի 14-ին նշել է իր նորամուտը «Լանուսի» կազմում Արգենտինայի առաջնության 1-ին տուրի Torneo Clausura-2011 տնային խաղում «Արսենալի» դեմ (82-րդ րոպեին դուրս է եկել հանդիպման առաջին գոլի հեղինակ Դիեգո Վալերիի փոխարեն)[8]։

2012 թվականի հուլիսի 21-ին տեղափոխվել է Ավելյանեդի «Ռասինգ»[9], որտեղ 2 տարի անց ավարտել է ֆուտբոլիստի կարիերան[10]։

Կամորանեզին Իտալիայի հավաքականի կազմում

Չնայած Մաուրոն ծնվել է Արգենտինայում, նա իտալական ծագում ունի իր տատիկի և պապիկի կողմից, ովքեր իտալացի էին և գաղթել էին Արգենտինա։ Լուիջիի նախապապը ծնվել է 1877 թվականին Պոտենցա Պիչենա քաղաքում, իսկ մահացել է 1953 թվականին արգենտինական Վիլլա Միտրայում։ Արգենտինայի հավաքականի մարզիչները նրա նկատմամբ հետաքրքրություն չեն ցուցաբերել, ի տարբերություն Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ջովաննի Տրապատտոնիի։ 2003 թվականի փետրվարի 12-ին նշել է իր նորամուտը Պորտուգալիայի դեմ ընկերական խաղում, որը Իտալիան հաղթել է 1:0 հաշվով։ Ընդհանուր առմամբ, հավաքականի կազմում նա անցկացրել է 54 հանդիպում և դարձել 5 գոլի հեղինակ։ 2006 թվականի աշխարհի հաղթական առաջնությունում նա հիմնական կազմի խաղացող է եղել և ամբողջ մրցաշարն անցկացրել է բարձր մակարդակով։ Մաուրոն խաղացել է նաև 2004 թվականի Եվրոպայի առաջնությունում, որտեղ Իտալիան դուրս չի եկել խմբից։

Ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
«Յուվենտուս»
Իտալիայի հավաքական
  • Իտալիայի տարվա ֆուտբոլիստ Guerin Sportivo]-ի վարկածով - 2008

Պետական պարգևներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Իտալիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի սպա (2006 թվականի դեկտեմբերի 12)
  • Ոսկե շղթա սպորտային վաստակի համար (հոկտեմբերի 23, 2006)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  4. https://www.quirinale.it/onorificenze/insigniti/198446
  5. «Каморанези подписал контракт со "Штутгартом"». Чемпионат.com. 31.08.2010. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 26-ին.
  6. ««Штутгарт» расторг контракт с Каморанези». Sports.ru. 26.01.2011. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 26-ին.
  7. «Каморанези подписал контракт с "Ланусом"». Чемпионат.com. 3.02.2011. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 26-ին.
  8. «Lanús - Arsenal - 3:1» (իսպաներեն). Asociación del Fútbol Argentino. 14.02.2011. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 29-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 14-ին.
  9. «Каморанези перешёл в «Расинг Авельянеда»». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 4-ին.
  10. «Мауро Каморанези завершил карьеру». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 4-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաուրո Կամորանեզի» հոդվածին։