Դիեգո Վալերի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Դիեգո Վալերի
անգլ.՝ Diego Hernán Valeri
PORTLAND TIMBERS VS. SPORTING KC 2 - 2 (10).jpg
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Դիեգո Էռնան Վալերի
Ազգությունը արգենտինացի
Քաղաքացիությունը Արգենտինա Արգենտինա
Ծննդյան ամսաթիվ մայիսի 1, 1986(1986-05-01)[1] (34 տարեկան)
Ծննդավայր Բուենոս Այրես, Արգենտինա
Հասակ 178 սմ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Պորտլանդ Տիմբերս
Համար 8
Պատանեկան կարիերա
2000-2003 Արգենտինա Լանուս
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2003-2013 Արգենտինա Լանուս 158 (26)
2009-2010   Պորտուգալիա Պորտու 12 (0)
2010   Իսպանիա Ալմերիա 9 (0)
2013   Ամերիկայի Միացյալ Նահանգներ Պորտլանդ Տիմբերս 20 (4)
2013-ներկա Ամերիկայի Միացյալ Նահանգներ Պորտլանդ Տիմբերս 93 (32)
Ազգային հավաքական
2011 Արգենտինա Արգենտինա 3 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ մայիսի 23, 2016:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ մարտի 12, 2012

Դիեգո Էռնան Վալերի (անգլ.՝ Diego Hernán Valeri, մայիսի 1, 1986, Բուենոս Այրես, Արգենտինա), արգենտինացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան: Հանդես է գալիս ամերիկյան «Պոտլանդ Տիմբերսի» կազմում:

2011 թվականին Արգենտինայի հավաքականի կազմում մասնակցել է 3 հանդիպման:

«Պոտլանդ Տիմբերսի» կազմում անցկացրած առաջին մրցաշրջանում ճանաչվել է ՄԼՍ-ի տարվա լավագույն նորեկ, ինչպես նաև թիմի հետ դարձել է ՄԼՍ-ի գավաթակիր:

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Լանուս»[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիեգո Վալերին սկսել է իր ֆուտբոլային կարիերան «Լանուս»-ի ակադեմիայում:

Թիմի հիմնական կազմում իր նորամուտը Դիեգոն նշել է 2003 թվականի սեպտեմբերի 27-ին՝ «Ատլետիկո Վելեզի» դեմ խաղում: Հանդիպումն ավարտվել է 1:1 հաշվով: 2007 թվականին Լանուսի կազմում դարձել է Արգենտնայի չեմպիոն:

«Պորտու»[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի հուլիսի 16-ին Դիեգոն տեղափոխվել է պորտուգալական «Պորտու»: Թիմի կազմում անցկացրել է մեկ մրցաշրջան և դարձել Պորտուգալիայի չեմպիոն:

«Ալմերիա»[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականին Վալերին վարձակալական հիմունքներով տեղափոխվել է իսպանական «Ալմերիա»: Թիմի կազմում անցկացրել է կես մրցաշրջան:

«Պորտլանդ Տիմբերս»[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի հունվարին Դիեգո Վալերին տեղախփովել է ամերիկյան «Պորտլանդ Տիմբերս»: Տրանսֆերն արժեցել է 400000 դոլլար:

2013 թվականի օգոստոսի 6-ին ամերիկյան ակումբը գնել է ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերը[2][3]: Թիմի կազմում իր առաջին երկու մրցաշրջանների ընթացքում Վալերին դարձել է 22 գոլի և 27 գոլային փոխանցման հեղինակ[4]:

2014 թվականի օգոստոսի 6-ին ՄԼՍ-ի աստղերի թիմի կազմում մասնակցել է գերմանական «Բավարիայի» դեմ կայացած ընկերական խաղին[5]: Դիեգոն դարձել է հաղթական գոլի հեղինակ[6]:

2016 թվականի օգոստոսի 10-ին Դիեգոն Վալերին երկարաձգել է թիմի հետ գործող պայմանագիրը[7]:

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Արգենտինայի ազգային հավաքականի կազմում Դիեգոն իր նորամուտը նշել է 2011 թվականի մարտի 16-ին՝ Վենեսուելայի հավաքականի դեմ խաղում: Հանդիպումն ավարտվել է Արգենտինայի ազգային հավաքականի հաղթանակով՝ 4-1 հաշվով:

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արգենտինայի չեմպիոն - 2007
  • Պորտուգալիայի գավաթակիր - 2009/10
  • Պորտուգալիայի սուպերգավաթակիր - 2009
  • ՄԼՍ-ի գավաթակիր - 2015

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Transfermarkt.com — 2000.
  2. Nick Firchau & Diego Pinzón։ «Source: Timbers offering loan deal for Argentine MF Valeri»։ MLSsoccer.com։ Վերցված է հունվարի 4, 2013 
  3. «Portland Timbers purchase contract of midfielder Diego Valeri, sign to new multiyear contract»։ Portland Timbers 
  4. «Diego Valeri Finds Prosperity in Portland»։ MLSsoccer.com։ օգոստոսի 24, 2013։ Վերցված է նոյեմբերի 9, 2013 
  5. «FCB muss sich MLS-Allstars geschlagen geben»։ FC Bayern München։ օգոստոսի 7, 2014։ Վերցված է օգոստոսի 7, 2014 
  6. Itel Dan (օգոստոսի 6, 2014)։ «MLS 2, Bayern Munich 1 | AT&T MLS All-Star Game Recap»։ Major League Soccer։ Վերցված է հունվարի 27, 2015 
  7. http://www.oregonlive.com/timbers/index.ssf/2016/08/portland_timbers_sign_diego_va.html

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]