Jump to content

Մայքլ Սթոուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մայքլ Սթոուն
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 22, 1938(1938-10-22)[1] (86 տարեկան)
ԾննդավայրԼիդս, Արևմտյան Յորքշիր, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն և  Իսրայել
ԿրթությունՀարվարդի համալսարան և Մելբուռնի համալսարանի հրատարակչություն
Մասնագիտությունպատմաբան, բանաստեղծ և հայագետ
ԱնդամությունՆիդերլանդական արվեստների և գիտությունների թագավորական ակադեմիա և Իսրայելի բնական և հումանիտար գիտությունների ակադեմիա
Կայքmicro5.mscc.huji.ac.il/~armenia/stone.html
 Michael E. Stone Վիքիպահեստում

Մայքլ Սթոուն (հոկտեմբերի 22, 1938(1938-10-22)[1], Լիդս, Արևմտյան Յորքշիր, Միացյալ Թագավորություն), հայագետ, ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր, Երուսաղեմի եբրայական համալսարանի պատվո պրոֆեսոր, բանաստեղծ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայքլ Սթոուն ծնվել է Անգլիայի Լիդս քաղաքում, 1938 թվականին։ 1941 թվականին նրա ընտանիքը տեղափոխվել է Ավստրալիայի, Սիդնեյ քաղաք, որտեղ նա մեծացել է։ Սթոունը Հյուսիսային Սիդնեյի տղաների ավագ դպրոցում գերազանց առաջադիմությամբ սովորել է լատիներեն, եբրայերեն և հունարեն[2]։ 1956-1960 թվականներին սովորել է Մելբուռնի համալսարանում և ստացել բակալավրի աստիճան[3]։ Նրա հայրը եղել է Սիդնեյի համալսարանի միջազգային իրավունքի պրոֆեսոր և Երուսաղեմի հրեական համալսարանի Հարի Ս. Թրումանի անվան ինստիտուտի առաջին նախագահը։

1961-1965 թվականներին ուսանել է ԱՄՆ-ի Հարվարդի համալսարանում և ստացել փիլիսոփայական դոկտորի կոչում։ 1966 թվականին տեղափոխվել է Իսրայել և Երուսաղեմի հրեական համալսարանում դասախոսել համեմատական կրոնագիտություն։ Մեկ տարի անց ստացել է դոկտորի կոչում։ 1980 թվականին նա դարձել է հայագիտության և կրոնագիտության պրոֆեսոր։ Նունյ թվականին հիմնադրել է Հայագիտական միջազգային ասոցիացիան (անգլ.՝ Association Internationale des Études Arméniennes), որի նախագահն է եղել մինչև 2000 թվականը։ Այժմ կազմակերպությանն անդամակցում է մոտ 200 հետազոտող։

1992 թվականին նա գրել է «Պատմություն Ադամի և Եվայի մասին» աշխատությունը[4],1992, իսկ 1999 թվականինին պրոֆեսոր Գարի Անդերսոնի հետ հրատարակել այդ թեմայով գիրք[5][6]։

2000 թվականին Գարի Անդերսոնի հետ նա հրատարակել է Ադամի գրականության վերաբերյալ ուսումնասիրությունների ժողովածուն[7]։

Սթոունը 1995 թվականին Երուսաղեմի հրեական համալսարանում հիմնադրել է Մեռյալ ծովի մագաղաթների ուսումնասիրության «Օրիոն» կենտրոնը և ղեկավարել այն իր առաջին տարիներին։

2004 թվականին ստացել է հումանիտար գիտությունների դոկտորի կոչում։

2007 թվականին Մայքլ Սթոունն անցել է թոշակի և շարունակել իր պրոֆեսորական գործունեությունը Երուսաղեմի հրեական համալսարանում։

2005 թվականից Մայքլ Սթոունը Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի պատվավոր դոկտոր է։

Մայքլ Սթոունը զբաղվում էր նաև միջնադարյան հայ պոեզիայի թարգմանություններով, ներառյալ Առաքել Սյունեցու ստեղծագործությունները, որոնց մասին նա խոսում է բացառիկ հիացմունքով։ Հրեա գիտնականը հետաքրքրված է նաև հայկական տարեգրություններով և պեղումների ընթացքում Սինայի անապատում հայտնաբերել է մի շարք հին հայկական մատենագրեր։

1970-80-ական թվականներին Սինա լեռան վրա և նրա հարևանությամբ մենք գտել ենք շատ հին հայկական ձեռագրեր։ Դրանք արվել են 430-440 թվականներին։
- Մայքլ Սթոուն

Սթոունը մասնակցել է Վայոց ձորի մարզի Եղեգիս գյուղի շրջակայքում տեղի ունեցած հնագիտական պեղումներին, որտեղ գիտնականները հայտնաբերել են 13-րդ դարի հրեական գերեզմանատուն՝ եբրայերեն և արամեերեն՝ գերեզմանաքարերի վրա գրություններով։ Դա խոսում է այն մասին, որ 13-րդ դարում Հայաստանում ապրում էր հրեական համայնք։ Ըստ Սթոունի՝ հրեաները Հայաստան են տեղափոխվել Իրանից[8]։

Սթոունը նշում է, որ 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և փոխհատուցում տրամադրելու անհրաժեշտությունը կա, քանի որ սա կարևոր խնդիր է ողջ մարդկության համար։ Երուսաղեմի հրեական համալսարանի պաշտոնապես նշվում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը։

Մայքլ Սթոունը մոտ 40 գրքի և ավելի քան 400 հոդվածների հեղինակ է, որոնց մեծ մասը հայկական թեմաների մասին են[9][10]։

Սթոունը հավաքել է Սինայի, Նեգևի և քրիստոնեական սրբավայրերի բազմաթիվ լեզուներով գրաֆիտիի գրությունների լուսանկարներ։ Նա ինքը հրատարակել է նախագծի ընթացքում փաստագրված հայկական նյութերի մեծ մասը[11]։ Այդ նյութը տեղադրվել է rockinscriptions.huji.ac.il կայքում։

Հայագիտության մեջ ունեցած մեծ ավանդի և ծննդյան 80-ամյակի կապակցությամբ՝ 2018 թվականին Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը Մայքլ Սթոունին հանձնել է «Մատենադարան» հուշամեդալ[12]։

Միջազգային տարբեր կազմակերպությունների անդամ է[13]։

Աշխատություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Editorial assistant. Smithsonian Institution, Scrolls from the Wilderness of the Dead Sea. Berkeley: University of California for ASOR, 1965.
  • The Manuscript Library of the Armenian Patriarchate in Jerusalem. Jerusalem: St. James Press, 1969 (pamphlet).
  • The Testament of Levi: A First Study of the Armenian Manuscripts of the Testaments of the Twelve Patriarchs in the Convent of St. James, Jerusalem. Jerusalem: St. James Press, 1969.
  • Apocryphal Fragments from Qumran and the Church Fathers (with the assistance of E. Shefer). Jerusalem: Akademon, 1970 (Hebrew).
  • The Books of the Life of Adam and Eve and IV Baruch. Jerusalem: Akademon, 1970.
  • Concordance and Texts of Armenian IV Ezra. Oriental Notes and Studies 11. Jerusalem: Israel Oriental Society, 1971.
  • The Testament of Abraham: The Greek Recensions. SBLTT Pseudepigrapha Series 5. Missoula: Scholars Press, 1972.
  • Texts for the Understanding of Jewish and Pagan Religiosity in the Graeco-Roman Period (in cooperation with H. Attridge). Jerusalem: Akademon, 1973.
  • The Armenian Version of the Testament of Joseph: Introduction, Critical Edition, and Translation. SBLTT Pseudepigrapha Series 6. Missoula: Scholars Press, 1975.
  • Armenian and Biblical Studies. Supplement to Sion 1. Editor. Jerusalem: St. James Press, 1976.
  • Armenian Inscriptions from Sinai: Intermediate Report with Notes on Georgian and Nabatean Inscriptions. Sydney: Maitland, 1979.
  • The Armenian Version of IV Ezra. University of Pennsylvania Armenian Texts and Studies 1. Missoula: Scholars Press, 1979.
  • Armenian Art Treasures of Jerusalem (with B. Narkis). Jerusalem: Masada, 1979.
  • The Books of Elijah, Parts 1 and 2 (with J. Strugnell). SBLTT Pseudepigrapha Series 8. Missoula: Scholars Press, 1979.
  • Armenische Kunst: die faszinierende Sammlung des Armenischen Patriarchats in Jerusalem (with B. Narkiss). Stuttgart: Belser, 1980.
  • Scriptures, Sects and Visions: A Profile of Judaism from Ezra to the Jewish Revolts. Philadelphia: Fortress, 1980 and Oxford: Blackwell, 1982.
  • The Penitence of Adam. CSCO 429-30 Scriptores Armeniaci 13–14. Leuven: Peeters, 1981.
  • Signs of the Judgement, Onomastica Sacra, and the Generations from Adam. Editor. University of Pennsylvania Armenian Texts and Studies 3. Chico: Scholars Press, 1981.
  • An Analytical Index of Armenian Apocrypha Relating to Patriarchs and Prophets. Jerusalem: Institute of Jewish Studies, 1982.
  • Armenian Apocrypha Relating to Patriarchs and Prophets. Jerusalem: Israel Academy of Sciences and Humanities, 1982.
  • The Armenian Inscriptions from the Sinai with Appendixes on the Georgian and Latin Inscriptions by M. van Esbroeck and W. Adler. Harvard Armenian Texts and Studies 6. Cambridge: Harvard University Press, 1982.
  • Faith and Piety in Early Judaism (with G. W. E. Nickelsburg). Philadelphia: Fortress, 1983.
  • Medieval Armenian Culture (with T. J. Samuelian). University of Pennsylvania Armenian Texts and Studies 6. Chico: Scholars Press, 1983.
  • Jewish Writings of the Second Temple Period. CRINT 2.2. Editor. Assen: Van Gorcum and Philadelphia: Fortress, 1984.
  • Banin Spasaworn: Essays in Honour of Archbishop Norayr Bogharian. Revue des Etudes Arméniennes 18 (1984). With S. P. Cowe.
  • Features of the Eschatology of IV Ezra. HSS 35. Atlanta: Scholars Press, 1989.
  • Emerging Judaism: Studies on the Fourth and Third Centuries B.C.E. (with D. Satran). Minneapolis: Fortress, 1989.
  • Fourth Ezra: A Commentary on the Book of Fourth Ezra. Hermeneia Series. Minneapolis: Fortress, 1990.
  • Textual Commentary on the Armenian Version of IV Ezra. SBLSCS 34. Atlanta: Scholars Press, 1990.
  • Selected Studies in Pseudepigrapha and Apocrypha with Special Reference to the Armenian Tradition. SVTP 9. Leiden: Brill, 1991.
  • A History of the Literature of Adam and Eve. SBLEJL 3. Atlanta: Scholars Press, 1992.
  • The Rock Inscriptions and Graffiti Project: Catalogue of Inscriptions. 3 volumes. SBLRBS 28, 29, 31. Atlanta: Scholars Press, 1992–94.
  • Text and Context: Studies in the Armenian New Testament. Papers Presented to the Conference on the Armenian New Testament, May 22–28, 1992 (with S. Ajamian). University of Pennsylvania Armenian Texts and Studies 13. Atlanta: Scholars Press, 1994.
  • A Synopsis of the Books of Adam and Eve (with G. A. Anderson). SBLEJL 5. Atlanta: Scholars Press, 1994.
  • Repertory of Printed Armenian Translations of Classical Works (with C. Zuckermann). Jerusalem: Institute of African and Asian Studies, The Hebrew University of Jerusalem, 1995 (booklet).
  • Armenian Apocrypha Relating to Adam and Eve. SVTP 14. Leiden: Brill, 1996.
  • Texts and Concordances of the Armenian Adam Literature. Volume 1. SBLEJL 12. Atlanta: Scholars Press, 1996.
  • Biblical Figures Outside the Bible (with T. A. Bergren). Harrisburg: Trinity Press International, 1998.
  • Biblical Perspectives: Early Use and Interpretation of the Bible in Light of the Dead Sea Scrolls. Proceedings of the First International Symposium of the Orion Center for the Study of the Dead Sea Scrolls and Associated Literature, 12–14 May 1996 (with E. G. Chazon). STDJ 28. Leiden: Brill, 1998.
  • A Synopsis of the Books of Adam and Eve (with G. A. Anderson). 2d revised edition. SBLEJL 17. Atlanta: Scholars Press, 1999.
  • Pseudepigraphic Perspectives: The Apocrypha and Pseudepigrapha in Light of the Dead Sea Scrolls. Proceedings of the Second International Symposium of the Orion Center for the Study of the Dead Sea Scrolls and Associated Literature, 12–14 January 1997 (with E. G. Chazon). STDJ 31. Leiden: Brill, 1999.
  • Studies in the Books of Adam and Eve. Part 1 of Literature on Adam and Eve: Collected Essays. Eds. G. A. Anderson, M. E. Stone, and J. Tromp. SVTP 15. Leiden: Brill, 2000.
  • The Armenian Texts of Epiphanius of Salamis De mensuris et ponderibus (with R. R. Ervine). CSCO 583. CSCO Subsidia 105. Leuven: Peeters, 2000.
  • Pseudo-Zeno: Anonymous Philosophical Treatise (with M. E. Shirinian). Philosophia Antiqua 83. Leiden: Brill, 2000.
  • The Apocryphal Ezekiel (with B. G. Wright and D. Satran, editors). SBLEJL 18. Atlanta: Society of Biblical Literature, 2000.
  • A Concordance of the Armenian Apocryphal Adam Books. Hebrew University Armenian Studies 1. Leuven: Peeters, 2001.
  • 'Al Kanfei Yonah: Collected Studies of Jonas C. Greenfield on Semitic Philology (with S. M. Paul and A. Pinnick). Leiden: Brill; Jerusalem: The Hebrew University Magnes Press, 2001.
  • Adam's Contract with Satan: The Legend of the Cheirograph of Adam. Bloomington: Indiana University Press, 2002.
  • Album of Armenian Paleography (Editor-in-Chief, with D. Kouymjian and H. Lehmann). Aarhus, Denmark: Aarhus University Press, 2002
  • The Armenians in Jerusalem and the Holy Land (with R.R. Ervine and Nira Stone, editors). Hebrew University Armenian Studies 4. Leuven: Peeters, 2002.
  • Armenian Paradigms (with G. E. Sterling). Leuven: Peeters, 2003.
  • The Aramaic Levi Document (with E. Eshel and J. C. Greenfield). SVTP 19. Leiden-Boston, Brill, 2004.
  • Album of Armenian Paleography (Editor-in-Chief, with D. Kouymjian and H. Lehmann). Etchmiadzin: Catholicossate of All Armenians, 2006. (Armenian)
  • Apocrypha, Pseudepigrapha and Armenian Studies: Collected Papers, 2 vols. Leuven, Peeters, 2006.
  • Adamgirk': The Adam Book of Arak'el of Siwnik'. Oxford: Oxford University Press, 2007.
  • The Armenians: Art, Culture and Religion (with Nira Stone). Dublin: Chester Beatty Library, 2007.
  • Early Judaism: Texts and Documents on Faith and Piety (with G.W.E. Nickelsburg). Minneapolis: Fortress Press, 2009. Revised edition.
  • Noah and His Book(s) (with A. Amihai and V. Hillel). SBLEJL 28; Atlanta: SBL, 2010.
  • Ancient Judaism: New Visions and Views. Grand Rapids, MI: Eerdmans, 2011.
  • Armenian Apocrypha Relating to Abraham. SBLEJL, 37. Atlanta: SBL, 2012.
  • Catalogue of the Additional Armenian Manuscripts in the Chester Beatty Library, Dublin (with Nira Stone). Hebrew University Armenian Studies, 12 and Chester Beatty Library. Leuven: Peeters, 2012.
  • The Armenian Version of the Testaments of the Twelve Patriarchs: Edition, Apparatus, Translation and Commentary (with V. Hillel). Hebrew University Armenian Studies, 11. Leuven: Peeters, 2012.
  • Adam and Eve in the Armenian Tradition, SBLEJL. Atlanta: Scholars Press, 2013.
  • 4 Ezra and 2 Baruch: Translations, Introductions, and Notes (with Matthias Henze). Minneapolis: Fortress Press, 2013.
  • Armenian Philology in the Modern Era (with V. Calzolari). Brill: Leiden and Boston, 2014.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 AlKindi (Դոմինիկյան Արևելագիտության ինստիտուտի առցանց կատալոգ)
  2. NSBHS Leaving Certificate 1955
  3. «MICHAEL E. STONE - 80». www.fundamentalarmenology.am (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունիսի 28-ին.
  4. A History of the Literature of Adam and Eve. Atlanta: Scholars Press
  5. «Stone, Michael E. 1938-».
  6. A Synopsis of the Books of Adam and Eve (2nd revised ed.). Atlanta: Scholars Press. 1999.
  7. nderson, G.A.; Stone, M.E.; Tromp, J., eds. (2000), "Studies in the Books of Adam and Eve", Literature on Adam and Eve, Leiden: Brill
  8. «Стоун Михаэль — Энциклопедия фонда «Хайазг»». ru.hayazg.info. Վերցված է 2021 թ․ հունիսի 28-ին.
  9. «Author Search Results». ixtheo.de (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունիսի 28-ին.
  10. Textual Commentary on the Armenian Version of IV Ezra. Atlanta: Scholars Press. 1990.
  11. The Rock Inscriptions and Graffiti Project: Catalogue of Inscriptions (3 vols.). Atlanta: Scholars Press. 1992–94.
  12. «Հայտնի հայագետ Մայքլ Սթոունը պարգևատրվել է «Մատենադարան» հուշամեդալով». armenpress.am. Վերցված է 2021 թ․ հունիսի 29-ին.
  13. «Michael Stone». Royal Netherlands Academy of Arts and Sciences. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 14-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մայքլ Սթոուն» հոդվածին։