Jump to content

Մայքլ Կուեստա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մայքլ Կուեստա
անգլ.՝ Michael Cuesta
Ծնվել էհուլիսի 8, 1963(1963-07-08)[1] (61 տարեկան)
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ԿրթությունԿերպարվեստի դպրոց
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտացումկինոռեժիսոր, սցենարիստ, կինոպրոդյուսեր, ռեժիսոր և հեռուստատեսային պրոդյուսեր
IMDbID ID 0191147

Մայքլ Կուեստա (անգլ.՝ Michael Cuesta, հուլիսի 8, 1963(1963-07-08)[1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), կինոյի և հեռուստատեսության ամերիկացի ռեժիսոր, ով առավել հայտնի է իր անկախ ֆիլմերով։ Հայտնի է որպես «Սուտ» ֆիլմի (2001 թվական) ռեժիսոր և սցենարիստ, ինչի շնորհիվ բացահայտել է երիտասարդ դերասան Պոլ Դանոյի տաղանդը։ «Հաճախորդը միշտ մեռած է», «Դեքստեր», «Կապույտ արյուն» և «Հայրենիք» ֆիլմերի հեռուստասերիալների ռեժիսորն ու պրոդյուսերն է։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուեստան ծնվել է Նյու Յորքում։ 1985 թվականին School of Visual Arts (SVA) հաստատության կողմից ստացել է BFA աստիճան օպերատորական աշխատանքի համար։ Կուեստան «Սուտ» անկախ ֆիլմի սցենարի համահեղինակն է և ռեժիսորը, որում նկարահանվել են Պոլ Դանոն, Բրայան Կոկսը, Բիլլի Քեյը և Բրյուս Օլտմենը։ Ֆիլմը գովասանքի է արժանացել քննադատնների կողմից և ստացել երկու «Անկախ ոգի» (Independent Spirit) մրցանակ Սանդենս կինոփառատոնում։

Նրա «Սուտ» ֆիլմը հանգեցրել է նրան, որ նա դարձել է կանոնավոր HBO հեռուստաալիքի «Հաճախորդը միշտ մեռած է» հեռուստասերիալի ռեժիսոր, որը եթերում է եղել 2001-2005 թվականներին։ Գործադիր պրոդյուսեր Ալան Պոլի համաձայն․ «Երկրորդ եթերաշրջանի ժամանակ 4-րդ դրվագի համար մենք ռեժիսոր վարձեցինք, սակայն մինչ թողարկումը նա դուրս մնաց։ Ալան Բոլլին ու ինձ նախազգուշացնել էին, բայց այդ երեկո մենք դիտեցինք «Սուտ»-ը, ինչը հայտնություն էր։ Հաջորդ առավոտ մենք ընտրեցինք Մայքլին։ Նա չափազանց հարմար էր շոուի համար»։ «Հաճախորդը միշտ մեռած է» սերիալի 2002 թվականին եթերաշրջանի ընթացքում Մայքլ Կուեստան դարձավ կանոնավոր ռեժիսորը և նկարահանեց սերիալի հինգ դրվագ՝ ներառյալ չորրորդ եթերաշրջանի պրեմիերան՝ «Ամեն ինչ պարզ է»։

Ի լրումն «Հաճախորդը միշտ մեռած է» և «Սուտ» ֆիլմերի, Կուեստա նաև նկարահանել է «Տասներկուամյաները» ֆիլմը, որի պրեմիերան կայացավ Տորոնտոյի կինոփառատոնում 2005 թվականին, և 2006 թվականին թողարկվեց IFC Films ընկերության կողմից։

2006 թվականին, Կուեստան նկարահանել է Showtime հեռուստաալիքի «Դեքստեր» սերիալի փորձնական դրվագը։ Շոուն նրան վերամիավորել է «Հաճախորդը միշտ մեռած է» սերիալի նախկին աստղ Մայքլ Ք․ Հոլլիի հետ, որը կատարում էր Դեքստեր Մորգանի գլխավոր դերը։ Կուեստան միացել է առաջին եթերաշրջանի արտադրական կազմին և նկարահանել է մի քանի դրվագներ՝ ներառյալ սեզոնի եզրափակիչը։ Առաջին եթերաշրջանի վերջում նա լքում է կազմը։

Նա նաև դարձել է HBO ալիքի «Իրական արյուն» սերիալի երկրորդ եթերաշրջանի եզրափակչի ռեժիսոր, որտեղ գործադիր պրոդյուսերը եղել է Ալան Բոլլը՝ «Հաճախորդը միշտ մեռած է» սերիալի ստեղծողը։

Կուեստան կարող էր դառնալ «Բաբելոնյան դաշտեր» զոմբիների մասին պատմող հեռուստասերիալի գործադիր պրոդյուսերը, որն առաջարկվել է 2007-2008 թվականներին։ Սակայն շոուն չի ընտրվել[2]։

2010 թվականին Կուեստան դարձել է CBS հեռուստաալիքի «Կապույտ արյուն» դրամատիկական սերիալի ռեժիսոր և գործադիր պրոդյուսեր[3]։ Սերիալը ստեղծվել է Ռոբին Գրինի ու Միտչել Բյորջեսսի կողմից և կենտրոնացված է եղել Նյու Յորքի ոստիկանական ընտանիքների վրա։ Նա վերադարձել է, որպեսզի նկարահանի «Չինական թաղամաս» առաջին եթերաշրջանի ութերորդ դրվագը[4]։

Մայքլն առաջադրվել է «Էմմի» մրցանակին «Օդաչու» դրվագի «Հայրենիք» սերիալի ռեժիսուրայի համար[5]։

2011 թվականին նա նկարահանել է «Հյուրախաղորդ» ֆիլմը Ռոն Էլդարդ մարդու դերում, ով վերադառնում է Կուինսի տուն, Նյու Յորք, քսան տարի հետո «Blue Öyster Cult» խմբի հետ։ Իր եղբայր Ջերալդ Կուեստայի և Ջիլլ Հենեսսիի, Բոբբի Կաննավալեի, Լոիս Սմիթի և Դավիթ Մարգուլիսի համահեղինակությամբ, երկրորդ պլանի դերում, Ֆիլմը ցուցադրվել է Stony Brook, Վանկուվերի և Օստինյան կինոփառատոններում 2011 թվականին։ Ֆիլմը թողարկվել է Magnolia Pictures ընկերության կողմից 2012 թվականի հունվարի 6-ին[6]։

2013 թվականի փետրվարին, Կուեստան նշանակվել է «Սպանել փոստատարին» ֆիլմի ռեժիսոր, որի գլխավոր դերում հանդես է եկել Ջերեմի Ռեները։ Նկարահանումները սկսվել են 2013 թվականի ամռանը Ատլանտայում[7]։ 2015 թվականի հունվարին, նա դարձել է Fox Broadcasting Company ալիքի «Ֆրանկենշթեյն» սարսափ-վավերագրական սերիալի փորձնական դրվագի ռեժիսոր[8], Մերի Շելլի Ֆրանկենշթեյն վեպի հիման վրա[9]։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստատեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Շոու Դեր Նշում
2010 Կապույտ արյուն Գործադիր պրոդյուսեր Միայն օդաչու
2008 Կաղնիներ Գործադիր պրոդյուսեր Միայն օդաչու
2007 Բաբելոնյան դաշտեր Գործադիր պրոդյուսեր Միայն օդաչու
2006 Դեքստեր Համագործադիր պրոդյուսեր Սեզոն 1
Տարի Սոու Սեզոն Դրվագի անվանումը Դրվագ Թողարկման ամսաթիվը Նշում
2012 «Հայրենիք» 2 «Ընտրություն» 12 2012 դեկտեմբերի 16 Եզրափակիչ սեզոն
«Ես թռչում եմ հեռու» 8 2012 նոյեմբերի 18
«Կրկին Բեյրութ» 2 2012 հոկտեմբերի 7
«Ժպիտ» 1 2012 սեպտեմբերի 30 Սեզոնի պրեմիերա
2011 1 «Ծովային հետևակային-մեկ» 12 2011 դեկտեմբերի 18 Եզրափակիչ սեզոն
«Հանգստյան օր» 7 2011 նոյեմբերի 13
«Շնորհք» 2 2011 հոկտեմբերի 9
«Օդաչու» 1 2011 հոկտեմբերի 2 Փորձնական դրվագ
2010 «Կապույտ արյուն» 1 «Չինական թաղամաս» 8 2010 նոյեմբերի 12
«Օդաչու» 1 2010 սեպտեմբերի 24
2009 «Իրական արյուն» 2 «Մահից հետո կյանք չկա» 12 2009 սեպտեմբերի 13 Եզրափակիչ սեզոն
2008 «Կաղնիներ» 1 «Ամելիա» 1 2008 հոկտեմբեր Փորձնական դրվագ
2007 «Բաբելոնյան դաշտեր» 1 «Օդաչու» 1 Նշված չէ
2006 «Դեքստեր» 1 «Ազատ ծնված» 12 2006 դեկտեմբերի 17 Եզրափակիչ սեզոն
«Կյանքը կարմիր գույնով» 10 2006 դեկտեմբերի 3
«Չերրին սառույցով» 3 2006 հոկտեմբերի 15
«Կոկորդիլոսի արցունքները» 2 2006 հոկտեմբերի 8
«Դեքստեր» 1 2006 հոկտեմբերի 1 Փորձնական դրվագ
2005 «Հաճախորդը միշտ մեռած է», 5 «Անթույլատրելի» 11 2005 օգոստոսի 14
2004 4 «Ամեն ինչ պարզ է» 1 2004 հունիսի 13
2003 3 «Երբեք չեմ ճանաչել» 2 2003 մարտի 9
2002 2 «Եվս մեկի աչքերը» 9 2002 ապրիլի 28
«Պարոն Միսսբեկի վարորդը» 4 2002 մարտի 24

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. Hibberd, James. "'Babylon Fields'—CBS' Buried Zombie Necrophilia Pilot Unearthed." TVWeek.com. October 15, 2007. Արխիվացված Սեպտեմբեր 21, 2013 Wayback Machine Accessed August 23, 2008.
  3. Michael Cuesta (director), Robin Green & Mitchell Burgess (writers) (2010-09-24). «Pilot». Blue Bloods. Season 1. Սերիա 1. CBS.
  4. Michael Cuesta (director), Diana Son (writer) (2010-11-12). «Chinatown». Blue Bloods. Season 1. Սերիա 8. CBS.
  5. http://www.emmys.com/nominations/2012/Outstanding%20Directing%20For%20A%20Drama%20Series
  6. Roadie (2011) - IMDb
  7. «Jeremy Renner's 'Kill The Messenger' Acquired By Focus Features For WW Distribution On Journo Gary Webb Saga». deadline.com. 2013 թ․ փետրվարի 5. Վերցված է 2013 թ․ հուլիսի 13-ին.
  8. «Director Found for Fox's Frankenstein Pilot». dreadcentral.com. 2013 թ․ փետրվարի 5. Վերցված է 2013 թ․ հուլիսի 13-ին.
  9. «Michael Cuesta To Direct 'Frankenstein' Fox Pilot». deadline.com. 2013 թ․ փետրվարի 5. Վերցված է 2013 թ․ հուլիսի 13-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]