Մայրը (վեպ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մայրը
ռուս.՝ Мать
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրվիպակ
Ձևպատմվածք
ՀեղինակՄաքսիմ Գորկի
ԵրկիրՌուսաստան
Բնագիր լեզուռուսերեն
Գրվել է1906[1]
Հրատարակվել է1907
ԹարգմանիչԱրշակ Աթայան
Հայերեն հրատ.1938
 Mother (Gorky novel)

Մայրը (ռուս.՝ Мать), Մաքսիմ Գորկու վիպակը, որը գրվել է 1906 թվականին[1] ԱՄՆ ճանապարհորդության ժամանակ[2]։ Վիպակում արտացոլվում են աստվածաբանության գաղափարները, գրական բողոքականությունը։ Գորկին օգտագործել է աստվածաշնչյան կերպարները, համեմատում է հերոսներին մեկ հրեշտակների , ապա առաքյալների հետ, իսկ գլխավոր հերոսին համեմատում է Քրիստոսի հետ։ Սակայն պատվիրանները խիստ վերանայվում են հերոսների կողմից, և ի վերջո վիպակի պատճառով Գորկու դեմ քրեական գործ է հարուցվում սրբապղծության մեղադրանքով[2]։ Լենինը, ծանոթանալով վիպակի ձեռագրին, նշել է իր արդիականությունը։ Ստեղծագործությունը թարգմանվել է բազմաթիվ լեզուներով[3]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Վսևոլոդ Պուդովկինի ֆիլմից կադր (1926)

Գործողությունը տեղի է ունենում Ռուսաստանում XX դարի սկզբին, ներկայացվում է գործարանի աշխատանքային միջավայրը։ Փականագործի այրի Պիլագեյա Նիլովնայի որդին Պավել Վլասովը հանկարծ սկսում է կարդալ արգելված գրքեր, որոնք բերում էր քաղաքից և իր մոտ հավաքում ընկերներին։ Ֆաբրիկայում հայտնվում են թռուցիկներ աշխատակիցների վիճակի մասին, և Պավելի մայրը հպարտանում է իր որդու գործունեությամբ, սակայն վախենում է նրա համար։ Տունը խուզարկում են, սակայն ոչինչ չեն գտնում։ Պավելի ընկերներից մեկին՝ Պավելին ձերբակալում են։ Գործարանում աշխատավարձը նվազեցնում են և Պավելը փորձում է բողոքարկել, սակայն աշխատակիցները չեն գնում նրա հետևից։ Արդյունքում նա նույնպես ձերբակալվում է, ինչպես և շատ այլ մարդիկ։ Պելագեյա Նեիլովնան սկսում է ինքն առաքել թռուցիկները։

Պավելը և Անդրեյը դուրս են գալիս բանտից, ստեղծում են ժամանակավոր հանձնաժողով, որը շուտով ցրվում է և նրանց կրկին ձերբակալում են։ Պելագեյա Նիլովնան շարունակում է իր քարոզչական աշխատանքը, որը նրան դուր է գալիս, տեսնվում է որդու հետ, փորձում է կազմակերպել նրա փախուստը, սակայն Պավելը հրաժարվում է։ Դատը անցնում է, որի արդյունքում բոլոր ամբաստանյալներին ուղարկում են աքսորավայրեր։ Ընդհատակյա գործիչները որոշում են Պավելի խոսքը տպել, և Պելագեյա Նիլովնան որոշում է թռուցիկները տանել ուրիշ քաղաք։

Կայարանում նա տեսնում մի ծանոթ մարդու, հիշում է, որ նրան հանդիպել է դատարանում և հասկանում է, որ ամեն ինչ բացահայտվել է։ Այդ մարդը նրան մեղադրում է գողության մեջ, իսկ նա վրդովմունքով պատասխանում է, որ տանում է քաղաքականներից մեկի՝ իր տղայի խոսքը, փորձում է մարդկանց թռուցիկներ բաժանել, սակայն ժանդարմները բռնում են նրան և թույլ չեն տալիս խոսել։

Գլխավոր հերոսի նախատիպը[խմբագրել | խմբագրել կոդը]

Պավել Վլասովի նախատիպը եղել է Պյոտր Զալոմովը (մայիսի 3, 1877, Նիժնի Նովգորոդ - մարտի 28, 1955)՝ Ռուսաստանի հեղափոխական շարժման ակտիվ մասնակից։

Երաժշտության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

1957 թվականին Տիխոն Խրենիկովը գրում է չորս գործողությամբ օպերա «Մայրը» վիպակի հիման վրա։ Այդ նույն թվականին օպերայի պրեմիերան տեղի ունեցավ Մեծ թատրոնում։

Էկրանավորումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպն առնվազն երեք անգամ էկրանավորվել է.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Released date
  2. 2,0 2,1 «ГОРЬКИЙ» (ռուսերեն). Православная энциклопедия. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 25-ին.
  3. Горький Максим — статья из Большой советской энциклопедии
  4. Мусский И. А. Мать. — М.: Вече, 2005. — 476 с. — (Сто великих отечественных кинофильмов). — ISBN 978-5-9533-0863-2
  5. Мать(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մայրը (վեպ)» հոդվածին։