Մայա Փանջիկիձե
Մայա Փանջիկիձե վրաց.՝ მაია ფანჯიკიძე | |
Կուսակցություն՝ | Վրացական երազանք |
---|---|
Կրթություն՝ | Թբիլիսիի պետական համալսարան և Ենայի համալսարան |
Մասնագիտություն՝ | դիվանագետ |
Ծննդյան օր | հոկտեմբերի 16, 1960[1] (64 տարեկան) |
Ծննդավայր | Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Վրաստան |
Ի ծնե անուն | վրաց.՝ მაია ფანჯიკიძე |
Հայր | Guram Panjikidze? |
Ինքնագիր | |
Մայա Փանջիկիձե (վրաց.՝ მაია ფანჯიკიძე, հոկտեմբերի 16, 1960[1], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի պետական գործիչ և դիվանագետ։ 2012 թվականի հոկտեմբերից մինչև 2014 թվականի նոյեմբեր զբաղեցրել է Վրաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնը։ Ավելի վաղ եղել է Վրաստանի դեսպանը Գերմանիայում (2004-2007 թվականներ) և Նիդերլանդներում (2007-2010 թվականներ)։
Վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Մայա Փանջիկիձեն ծնվել է 1960 թվականի հոկտեմբերի 16-ին, Թբիլիսիում, նրա հայրը` Գուրամ Փանջիկիձեն, ֆանտաստ գրող էր, Վրաստանի գրողների միության նախագահն է եղել 1992-1997 թվականներին։ Բանասիրական կրթություն է ստացել Թբիլիսիի պետական համալսարանում և Ենայի համալսարանում։ Մինչև դիվանագիտական գործունեությանն անցնելը Փանջիկիձեն Թբիլիսիում աշխատել է որպես գերմաներենի ուսուցչուհի։ Նրա դիվանագիտական գործունեության մի նշանակալի շրջան կապված է Բեռլինում վրացական դեսպանատան հետ։ 2004 թվականին նա դարձել է Վրաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ և Գերմանիայում Վրաստանի դեսպան (մինչև 2007 թվական)։ 2007-2010 թվականներին Մայա Փանջիկիձեն եղել է Վրաստանի դեսպանը Նիդերլանդներում։ 2010 թվականին, դիվանագիտական ծառայությունից հեռանալուց հետո նա հայտարարել է, որ դա արվել է քաղաքական դրդապատճառներով, քանի որ նրա ամուսնու եղբայրը` Իրակլի Ալասանիան ՄԱԿում Վրաստանի դեսպանի պաշտոնից հրաժարվելուց հետո, 2008 թվականին անցել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի աշխատակազմի ընդդիմության շարքերը[2][3]։
Ընդդիմության մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]2012 թվականին Մայա Փանջիկիձեն անցել է ընդդիմության շարքերը` դառնալով միլիարդատեր գործարար Բիձինա Իվանիշվիլիի ներկայացուցիչը, ով նույն տարվա մայիսին հիմնել է «Վրացական երազանք» կուսակցությունը` 2012 թվականի Վրաստանի խորհրդարանական ընտրություններում հակադրվելով այն ժամանակ իշխող «Միացյալ ազգային շարժում» կուսակցությանը։ Փանջիկիձեն հանդես է եկել որպես Իվանիշվիլիի ղեկավարած կոալիցիայի խոսնակ և շտաբի ղեկավար` ընտրական ծանր արշավի ժամանակ[2]։
Արտաքին գործերի նախարար
[խմբագրել | խմբագրել կոդը]2012 թվականի խորհրդարանական ընտրություններում «Վրացական երազանքի» հաղթանակից հետո Մայա Փանջիկիձեն 2012 թվականի հոկտեմբերի 25-ից զբաղեցրել է Վրաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնը։ Այս պաշտոնում իր առաջին հայտարարություններում նա նշել է, որ Վրաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններն են ինտեգրումը Եվրամիության և ՆԱՏՕյի հետ, ռազմավարական համագործակցությունը ԱՄՆի հետ և հարևանների հետ լավ հարաբերությունների պահպանումը[2]։ Փանջիկիձեն նաև նշել է, որ նոր կառավարությունը կձգտի հարաբերությունները կարգավորել Ռուսաստանի հետ, սակայն Վրաստանը չի վերականգնի դիվանագիտական հարաբերություններն այնքան ժամանակ, քանի դեռ Ռուսաստանը, որպես օկուպանտ երկիր, պահպանում է իր դեսպանատները Աբխազիայում և Հարավային Օսիայում[3][4]։ 2014 թվականի նոյեմբերի 5-ին Մայա Փանջիկիձեն հրաժարվել է Արտաքին գործերի նախարարի պաշտոնից` որպես բողոքի նշան Իրակլի Ալասանիայի` Պաշտպանության նախարարի պաշտոնից հեռացման։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Դավոս 2014 մասնակիցների ցանկ
- ↑ 2,0 2,1 2,2 Georgia's new FM to balance West and Russia Արխիվացված 2014-11-29 Wayback Machine. AFP via Expatica. 8 октября 2012.
- ↑ 3,0 3,1 По словам бывшего посла в Нидерландах, ее освободили без официальной причины. Civil Georgia. 16 марта 2010.
- ↑ New Georgian foreign minister calls US top strategic partner during Washington visit(չաշխատող հղում). Ассошиэйтед Пресс via The Washington Post. 30 ноября 2012.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մայա Փանջիկիձե» հոդվածին։ |
- Վրացական երազանք կուսակցության անդամներ
- Թբիլիսիի պետական համալսարանի շրջանավարտներ
- Ենայի համալսարանի շրջանավարտներ
- Հոկտեմբերի 16 ծնունդներ
- 1960 ծնունդներ
- Ապրող անձինք
- Թբիլիսի քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Արտաքին գործերի կին նախարարներ
- 21-րդ դարի վրացի քաղաքական գործիչներ
- Անձինք Թբիլիսիից
- Վրաստանի պետական գործիչներ
- Վրացի դիվանագետներ
- Վրաստանի արտաքին գործերի նախարարներ
- Վրաստանի կին քաղաքական գործիչներ