Jump to content

Մահոնի սովորական

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Մահոնիա սղոցիատերևից)
Մահոնի սովորական
Մահոնի սովորական
Մահոնի սովորական
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophytes)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophytes)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Գորտնուկածաղկավորներ (Ranunculales)
Ընտանիք Ծորենազգիներ (Berberidaceae)
Ցեղ Mahonia
Տեսակ Մահոնի սովորական (M. aquifolium)
Միջազգային անվանում
Mahonia aquifolium

Մահոնիա սովորական կամ Մահոնիա սղոցիատերև (լատ.՝ Mahonia aquifolium), կծոխուրազգիների ընտանիքին պատկանող փոքր թուփ։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մշտադալար թուփ է՝ մինչև 1 մ բարձրությամբ, որը արմատային մացառների առատության շնորհիվ խիտ մացառներ է առաջացնում։ Երիտասարդ ընձյուղների վրայի կեղևը վարդամոխրավուն է, հին ճյուղերի վրա գորշամոխրավուն, երկարավուն շերտերով։ Գագաթնային ծաղկաբողբոջները ձվաձև են, մինչև 1 սմ երկարությամբ, թաղանթանման, սրածայր արտաքին թեփուկներով։ Կողմնային բողբոջները ձվաձև են, 3 — 5 մմ երկարությամբ։ Տերևները բարդ են, կենտ-փետրաձև, 20 սմ կաոությամբ, վերևի կողմից մուգ կանաչավուն և ւհայլուն, ներքևի կողմից' բաց կանաչավուն, անփայլ։ Կաշվեկերպ են, կազմված 5—9 տերևիկներից, որոնք երկարավուն-ձվաձև են, 3 — 9 սմ երկարությամբ և 1,5—2,5 սմ լայնությամբ, փոսիկասուրատամնաեզր, գագաթին կոշտ փշիկներով։ Ունեն տերևակիցներ։ Բազմածաղիկ ողկույզները գտնվում են գագաթնային բողբոջների ծոցերում։ Դրանց երկարությունը հասնում է 5 —8 սմ֊ի։ Ծաղիկները դեղին են, մոտ 3 մմ տրամագծով, գոգավոր բաժակաթերթիկներով և պսակաթերթիկներով։ Հատապտուղները երկարավուն֊էլիպսաձև են, 9,5 մմ երկարությամբ ևՑ մմ լայնությամբ, կապտասևավուն, սպիտակավուն խավով, ծածկված թեթևակի աղվամազով։ Պարունակում են 2—8 երկարավուն, 4,5 մմ երկարությամբ և 2,3 մմ լայնությամբ շագանակագույն, փայլուն սերմեր։ Ծաղկում է ապրիլ-մայիսին, պտուղները հասունանում են օգոստոսին։

Տարածվածություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Հյուսիսային Ամերիկայի արևմտյան Նահանգներում, Բրիտանական Կոլումբիայից մինչև Կալիֆոռնիա: Հայաստանի շրջանում մշակվում է Երևանում, Հրազդանում, Սևանում, Գյումրիում, Վանաձորում, Իջևանում, Ջերմուկում, Բյուրականում։ Ամենուրեք աչքի է ընկնում ցրտադիմացկունությամբ, ձմեռադիմացկունությամբ, երաշտադիմացկունությամբ։ Լուսասեր է, առանձնապես պահանջկոտ չէ հողի նկատմամբ։ Հատկապես գեղեցիկ է գարնանը, երբ խիտ, վառ դեղնավուն ծաղիկները առանձնանում են մուգ գույնի տերևների երանգի վրա։ Երևանի պայմաններում աշնանը տերևները ալ կարմիր գույն են ստանում։

Կիրառություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամենուրեք պետք է լայնորեն օգտագործել որպես դիմացկուն և մշտադալար բարձր դեկորատիվ թփատեսակ։ Բացի այդ, հատապտուղներն օգտագործվում են ուշակեղենի արտադրության մեջ և գինի ներկելու համար[1]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 133։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մահոնի սովորական» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մահոնի սովորական» հոդվածին։