Մահոնի սովորական

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մահոնի սովորական
Mahonia aquifolium DehesaBoyal2.jpg
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Դաս Երկշաքիլավորներ
Կարգ Ծաղկավոր բույսեր
Ընտանիք Կծոխուրազգիներ
Լատիներեն անվանում
Mahonia aquifolium

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերների որոնում
Վիքիպահեստում

ITIS 195030
NCBI 469325


Մահոնիա սովորական ( լատ.՝ Mahonia aquifolium), կծոխուրազգիների ընտանիքին պատկանող փոքր թուփ։

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մշտադալար 1մ բարձրությամբ փոքր թուփ։ Ունի բարդ տերևներ կազմված 5-9 տերևիկներից։ Ճյուղերը գորշագույն են։ Ծաղկաբույլերը բազմածաղիկ ողկույզներ են, 5-8սմ երկարությամբ։Ծաղիկները դեղին և մանր են։ Ծաղկում է ապրիլ-մայիսին։ Հատապտուղները հասունանում են օգոստոսին։

Oregon Grape (NGM XXXI p515).jpg

Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է ԱՄՆ-ի արևմտյան նահանգներում, Բրիտանական Կոլումբիայից մինչև Կալիֆորնիա։ Հայկական ԽՍՀ-ի պայմաններում մշակվում է գրեթե բոլոր կլիմայական գոտիներում։ Աչքի է ընկում բարձր ցրտադիմացունությամբ, պահանջկոտ չէ հողի նկատմամաբ, լուսասեր է և խոնավասեր։ Խիստ արժեքավոր թփատեսակ է։