Ղափամա
Ղափամայի բաղադրիչները | |
Հայկական խոհանոց | |
Տեսակ | կերակուր |
Ենթատեսակ | ստյու |
Առաջացման երկիր | Հայաստան |
Բաղադրամասեր | |
Հիմնական | դդում, բրինձ, չրեր, նշենի, խնձոր, ճապկի արական, ծիրան, սև սալորաչիր, չամիչ |
Ghapama Վիքիպահեստում |
Ղափամա, խափամա, հայկական կերակուր։ Առավել հաճախ պատրաստվում է Ամանորի և Սուրբ Զատիկի կապակցությամբ։
Եկեղեցական տոների օրերը հնում անվանվել են "Խափան", քանի որ այդ օրերին խափանվել է աշխատանքը։ Խափան օրեր էին Զատիկն ու Ամանորը, որոնց ժամանակ տոնական ուտեստներ էին պատրաստվում։ Դրանցից մեկը Խափանան էր, որը դարեդար փոխանցվելով հասել է մինչև մեր օրերը՝ վերափոխվելով Ղափամայի։ Մեկ այլ նմանատիպ ուտեստ է Խափաման։
. Խափանա (Ղափամա)
Բրնձով, մեղրով, չրեղենով լցոնված դդում։ Կան նաեւ Խափանայի՝ գառան, հավի մսով, կոլոլակով եւ այլ տարբերակներ։
. Խափամա
Համեմված բլղուրով լցոնված ոչխարի փորոտիք, որը եփում են թոնրում՝ պուտուկի մեջ։
Պատրաստում
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատրաստում են դդումով․ կեղևը մաքրում են, վերևի մասը կափարիչանման կտրում, կորիզները հանում, մեջը լցնում խաշած բրինձ, չամիչ, յուղ, մեղր և համեմունք։ Եփում են կավե ամանի մեջ՝ թոնրում, փռում։
Ղափաման եփում են նաև մսով․ գառան կամ ուլի փորի մեջ ձավարի, սոխի և ռեհանի հետ խառնած միսը մոտ 5-6 ժ եփում են բերանը խուփով ծածկած և շուրջը խմորով ծեփած (գոլորշին դուրս չգալու համար) կճուճի մեջ՝ թոնրում[1]։
Մշակույթում
[խմբագրել | խմբագրել կոդը]Գոյություն ունի հայկական «Հե՜յ, Ջա՜ն Ղափամա» երգ, այն կատարել է Հարութ Փամբուկչյանը[2]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ ՀՀ խմբ․ հանձնաժողով՝ Հ․ Մ․ Այվազյան (գլխ․ խմբ) և ուրիշ, Հայկական համառոտ հանրագիտարան, հ. 3 (ՀՀ գլխ․ խմբ․), Երևան, «Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագրություն», 1999, էջ 477-478 — 896 էջ. — 5000 հատ, ISBN 5-89700-010-7։
- ↑ Irina Petrosian; David Underwood (2006). Armenian Food: Fact, Fiction & Folklore. Lulu.com. էջեր 120–. ISBN 978-1-4116-9865-9.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ղափամա» հոդվածին։ |
|