Ղափամա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ղափամա
Ղափամայի բաղադրիչները
Հայկական խոհանոց
Տեսակկերակուր
Ենթատեսակստյու
Առաջացման երկիր Հայաստան
Բաղադրամասեր
Հիմնականդդում, բրինձ, չրեր, նշենի, խնձոր, ճապկի արական, ծիրան, սև սալորաչիր, չամիչ
 Ghapama Վիքիպահեստում

Ղափամա, խափամա, հայկական կերակուր։ Առավել հաճախ պատրաստվում է Ամանորի և Սուրբ Զատիկի կապակցությամբ։

Եկեղեցական տոների օրերը հնում անվանվել են "Խափան", քանի որ այդ օրերին խափանվել է աշխատանքը։ Խափան օրեր էին Զատիկն ու Ամանորը, որոնց ժամանակ տոնական ուտեստներ էին պատրաստվում։ Դրանցից մեկը Խափանան էր, որը դարեդար փոխանցվելով հասել է մինչև մեր օրերը՝ վերափոխվելով Ղափամայի։ Մեկ այլ նմանատիպ ուտեստ է Խափաման։

. Խափանա (Ղափամա)

Բրնձով, մեղրով, չրեղենով լցոնված դդում։ Կան նաեւ Խափանայի՝ գառան, հավի մսով, կոլոլակով եւ այլ տարբերակներ։

. Խափամա

Համեմված բլղուրով լցոնված ոչխարի փորոտիք, որը եփում են թոնրում՝ պուտուկի մեջ։

Պատրաստում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատրաստում են դդումով․ կեղևը մաքրում են, վերևի մասը կափարիչանման կտրում, կորիզները հանում, մեջը լցնում խաշած բրինձ, չամիչ, յուղ, մեղր և համեմունք։ Եփում են կավե ամանի մեջ՝ թոնրում, փռում։

Ղափաման եփում են նաև մսով․ գառան կամ ուլի փորի մեջ ձավարի, սոխի և ռեհանի հետ խառնած միսը մոտ 5-6 ժ եփում են բերանը խուփով ծածկած և շուրջը խմորով ծեփած (գոլորշին դուրս չգալու համար) կճուճի մեջ՝ թոնրում[1]։

Մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոյություն ունի հայկական «Հե՜յ, Ջա՜ն Ղափամա» երգ, այն կատարել է Հարութ Փամբուկչյանը[2]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ՀՀ խմբ․ հանձնաժողով՝ Հ․ Մ․ Այվազյան (գլխ․ խմբ) և ուրիշ, Հայկական համառոտ հանրագիտարան, հ. 3 (ՀՀ գլխ․ խմբ․), Երևան, «Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագրություն», 1999, էջ 477-478 — 896 էջ. — 5000 հատ, ISBN 5-89700-010-7։
  2. Irina Petrosian; David Underwood (2006). Armenian Food: Fact, Fiction & Folklore. Lulu.com. pp. 120–. ISBN 978-1-4116-9865-9.