Ղազախստանի գետեր
Ղազախստանում կա 85 022 գետ, որոնցից 84 694-ն ունեն մինչև 100 կմ երկարություն, 305-ը՝ մինչև 500 կմ, իսկ 23 գետ ունեն 500-1000 կմ երկարություն։ Գետային ցանցի խտությամբ (0,4-1,8 կմ/կմ²) առանձնանում են Ալթայի բարձրլեռնային շրջանները, Ժետիսուն և Իլե Ալատաուն։ Ամենաքիչ խտությունը Պրիարալեի ու Պրիկասպի ավազային անապատների տարածքում է (ավելի քիչ, քան 0,03 կմ/կմ²)։
Ղազախստանի գետերի մեծ մասը պատկանում են Կասպից ծովի ու Արալյան ծովի, Բալխաշ ու Թենգիզ լճերի ներքին փակ ավազաններին, և միայն Իրտիշ, Իշիմ ու Տոբոլ գետերն են հասնում մինչև Կարայի ծով։
Ղազախստանի տարածքը սովորաբար բաժանվում է 8 ջրատնտեսական ավազանների՝ Արալ-Սիրդարյայի ջրատնտեսական ավազան, Բալխաշ-Ալակոլի ջրատնտեսական ավազան, Իրտիշի ջրատնտեսական ավազան, Ուրալ-Կասպիական ջրատնտեսական ավազան, Իշիմի ջրատնտեսական ավազան, Նուրա-Սարիսուսի ջրատնտեսական ավազան, Շու-Տալասի ջրատնտեսական ավազան և Տոբոլ-Տորգայի ջրատնտեսական ավազան։
Ղազախստանի խոշորագույն գետեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ղազախստանի տարածքով հոսում են 100-1000 մ³/վ ջրի ծախս ունեցող վեց, և 50-100 մ³/վ ջրի ծախս ունեցող 7 և 5-50 մ³/վ ջրի ծախս ունեցող 40 գետեր։
1000 կիլոմետրից մեծ երկարություն ունեցող գետեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Գետ | Ընդհանուր երկարություն | Ղազախստանի տարածքում |
---|---|---|
Իրտիշ | 4 248 կմ | 1 700 կմ |
Իշիմ | 2 450 կմ[1] | 1 400 կմ |
Ուրալ | 2 428 կմ[2] | 1 082 կմ |
Սիրդարյա | 2 219 կմ | 1 400 կմ |
Տոբոլ | 1 591 կմ | 800 կմ |
Իլի | 1 439 կմ | 815 կմ |
Չու | 1 186 կմ | 800 կմ |
500 կիլոմետրից մեծ երկարություն ունեցող գետեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Գետ | Ընդհանուր երկարություն | Ղազախստանի տարածքում |
---|---|---|
Նուրա | 978 կմ | 978 կմ |
Տուրգայ | 825 կմ | 825 կմ |
Ուիլ | 800 կմ | 800 կմ |
Սարիսու | 800 կմ | 800 կմ |
Էմբա | 712 կմ | 712 կմ |
Տալաս | 661 կմ | 453 կմ |
Մեծ Ուզեն] | 650 կմ | 260 կմ |
Փոքր Ուզեն | 638 կմ | 395 կմ |
Իլեկ | 623 կմ | |
Իրգիզ | 593 կմ | 593կմ |
Սագիզ | 511 կմ | 511 կմ |
Շիդերտի | 502 կմ | 502 կմ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Государственный водный реестр РФ: Ишим». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 1-ին.
- ↑ «Река Урал» — информация об объекте в Государственном водном реестре
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Стесин Л. Б., Мальцев С. Н. Голубые дороги. — Алма-Ата: Казахстан, 1983. — 112 с. — 12 000 экз.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ղազախստանի գետեր Արխիվացված 2006-12-06 Wayback Machine
- Курчум. Рассказ о путешествии по Курчуму(չաշխատող հղում)