Jump to content

Ղազախստանի գետեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ղազախստանի Հանրապետության ջրատնտեսական ավազանները

Ղազախստանում կա 85 022 գետ, որոնցից 84 694-ն ունեն մինչև 100 կմ երկարություն, 305-ը՝ մինչև 500 կմ, իսկ 23 գետ ունեն 500-1000 կմ երկարություն։ Գետային ցանցի խտությամբ (0,4-1,8 կմ/կմ²) առանձնանում են Ալթայի բարձրլեռնային շրջանները, Ժետիսուն և Իլե Ալատաուն։ Ամենաքիչ խտությունը Պրիարալեի ու Պրիկասպի ավազային անապատների տարածքում է (ավելի քիչ, քան 0,03 կմ/կմ²)։

Ղազախստանի գետերի մեծ մասը պատկանում են Կասպից ծովի ու Արալյան ծովի, Բալխաշ ու Թենգիզ լճերի ներքին փակ ավազաններին, և միայն Իրտիշ, Իշիմ ու Տոբոլ գետերն են հասնում մինչև Կարայի ծով։

Ղազախստանի տարածքը սովորաբար բաժանվում է 8 ջրատնտեսական ավազանների՝ Արալ-Սիրդարյայի ջրատնտեսական ավազան, Բալխաշ-Ալակոլի ջրատնտեսական ավազան, Իրտիշի ջրատնտեսական ավազան, Ուրալ-Կասպիական ջրատնտեսական ավազան, Իշիմի ջրատնտեսական ավազան, Նուրա-Սարիսուսի ջրատնտեսական ավազան, Շու-Տալասի ջրատնտեսական ավազան և Տոբոլ-Տորգայի ջրատնտեսական ավազան։

Ղազախստանի խոշորագույն գետեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ղազախստանի տարածքով հոսում են 100-1000 մ³/վ ջրի ծախս ունեցող վեց, և 50-100 մ³/վ ջրի ծախս ունեցող 7 և 5-50 մ³/վ ջրի ծախս ունեցող 40 գետեր։

1000 կիլոմետրից մեծ երկարություն ունեցող գետեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
ԳետԸնդհանուր երկարությունՂազախստանի տարածքում
Իրտիշ4 248 կմ1 700 կմ
Իշիմ2 450 կմ[1]1 400 կմ
Ուրալ2 428 կմ[2]1 082 կմ
Սիրդարյա2 219 կմ1 400 կմ
Տոբոլ1 591 կմ800 կմ
Իլի1 439 կմ815 կմ
Չու1 186 կմ800 կմ

500 կիլոմետրից մեծ երկարություն ունեցող գետեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
ԳետԸնդհանուր երկարությունՂազախստանի տարածքում
Նուրա978 կմ978 կմ
Տուրգայ825 կմ825 կմ
Ուիլ800 կմ800 կմ
Սարիսու800 կմ800 կմ
Էմբա712 կմ712 կմ
Տալաս661 կմ453 կմ
Մեծ Ուզեն]650 կմ260 կմ
Փոքր Ուզեն638 կմ395 կմ
Իլեկ623 կմ
Իրգիզ593 կմ593կմ
Սագիզ511 կմ511 կմ
Շիդերտի502 կմ502 կմ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ «Государственный водный реестр РФ: Ишим». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 1-ին.
  2. ↑ «Река Урал» — информация об объекте в Государственном водном реестре

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Стесин Л. Б., Мальцев С. Н. Голубые дороги. — Алма-Ата: Казахстан, 1983. — 112 с. — 12 000 экз.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]