Տալաս (գետ)
Արտաքին տեսք
| Տալաս | |
|---|---|
Տալաս գետ | |
| Բնութագիր | |
| Երկարություն | 661 |
| Ավազանի մակերես | 52 700 կմ² |
| Ջրի ծախս | 27,4 |
| Կոորդինատներ | |
| Տեղակայում | |
| Հոսող հոսքեր | Kara-Buura? |
| Ջրի մարմիններ | Kirov suu saktagıçı? |
| Երկիր | |
| Երկրամաս | Թալասի մարզ և Ժամբիլսկայա շրջան |
Տալաս (վերին հոսանքում՝ Ուչատ, Կարակոլ), գետ Ղրղզստանում և Ղազախստանում։ Երկարությունը 661 կմ է, ավազանը՝ 52,7 հազար կմ2։ Կազմվում է Կիրգիզական լեռնաշղթայից սկիզբ առնող Կարակոլ և Ուչկոշոյ գետերի միախառնումից, հոսում Տալասի հովտով, կորչում Մույունկում ավազներում։ Սնումը ձնասառցադաշտային է։ Վարարում է ապրիլի վերջերից սեպտեմբեր։ Ջրի միջին ծախսը վերին հոսանքում 27,4 մ3/վրկ է։ Սառցակալման երևույթներ նկատվում են դեկտեմբերից մարտ։ Ջրերն օգտագործվում են ոռոգման համար։ Տալասի վրա կառուցվել է Կիրովի ջրամբարը։ Ափերին են Տալաս, Ջամբուլ քաղաքները։
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տալաս (գետ)» հոդվածին։ |
| ||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 544)։ |