Թալասի մարզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Թալասի մարզ
Դրոշ Զինանշան

ԵրկիրՂրղզստան Ղրղզստան
Հիմնադրված էհունիսի 22, 1944 թ.
Մակերես11 400 կմ²
Բնակչություն216 100 մարդ (2005)
Թալասի մարզ (Ղրղզստան)##
Թալասի մարզ (Ղրղզստան)

Տալասի մարզ (ղրղզ.՝ Талас облусу), վարչական շրջան Ղրղզստանի Հանրապետությունում։ Կազմավորվել է 1980 թվականի սեպտեմբերի 3-ին։ Տարածությունը 25,7 հազար կիլոմետր է, բնակչությունը՝ 278,6 հազար 1984։ Բաժանվում է 5 շրշանի, ունի 2 քաղաք, 2 քտա։ Վարչական կենտրոնը՝ Տալաս։ Բնությունը։ Տալասի մարզը գտնվում է Ղրղզստանի հյուսիսարևմտյան մասում։ Ռելիեֆը լեռնային է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը 231 800 մարդ է (2011 թ-ի տվյալներով), իսկ տարածքը՝ 11 400 կմ²։ Խտությունը 20,33/կմ² է։ Մարզի տարածքում առանձնանում են Տալասի հովիտը (շրշապատված Կիրգիզական և Տալասի Ալաթաու լեռնաշղթաներով) և Կետմենտյոբինի գոգհովիտը։

Օգտակար հանածոներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օգտակար հանածոներից կան բազմամետաղներ, ծծմբի հրաքար, քարաղ, տարբեր շինանյութեր։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլիման ցամաքային է։ Հունվարի միշին շերմաստիճանը մոտ —6 °C է, հուլիսինը մոտ 20 °C։ Տարեկան տեղումները մոտ 300 միլիմետր են։

Գետեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր գետերն են Տալասը և Նարինը։ Տալաս գետի վրա է Կիրովի, Նարին գետի վրա՝ Տոկտոգուլի ջրամբարները։

Լճեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոշոր լճերն են Բեշ Տաշը և Կարա Կյոլը։ Հարթավայրանախալեռնային կիսաանապատային գոտու խոպան տեղամասերում տարածված են գորշ հողերը օշինդրաէֆեմերային բուսածածկույթով, նախալեռներում՝ բաց շագանակագույն հողերի վրա՝ չոր տափաստանները, լեռներում, մուգ շագանակագույն հողերի վրա՝ տափաստանները։ 2500 գ/֊ից բարձր գտնվում է մարգագետնատափաստանային գոտին։ Անտառային մուգ Ագորշ հողերի վրա հանդիպում են եղևնու և եղևինու պուրակներ։ Սառցադաշտային և հավերժական ձյան գոտին գտնվում է 34003600 գ/֊ից բարձր։

Կենդանիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենդանիներից կան սողուններ, կրծողներ, աղվես, գայլ, կինճ, արջ, լուսան, լեռնային այծ և ոչխար։ Շատ են թռչունները։ Մարզի տարածքում է Բեշ Արալի արգելավայրը։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնականում բնակվում են կիրգիզներ, ինչպես նաև ռուսներ, ղազախներ, ուզբեկներ, ուկրաինացիներ, գերմանացիներ և այլք։ Բնակչության միջին խտությունը 1 կիլոմետր վրա 10,8 մարդ է, քաղաքային բնակչությունը՝ 22,3% 1984։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արդյունաբերության առաջատար և առավել հեռանկարային ճյուղը հիդրոէներգետիկան է։ Նարին գետի վրա կառուցվել են հանրապետությունում խոշորագույններ՝ Տոկտոգուլի և Կուրպսայի հէկերը։ Զարգացած է սննդի, թեթև և շինանյութերի արդյունաբերությունը։ Գյուղատնտեսության գլխավոր ճյուղը անասնապահությունն է (հատկապես նրբագեղմ ոչխարաբուծությունը և մսակաթնատու անասնապահությունը)։ 1984 թվականին մարզում կար 77,2 հազար խոշոր, 156,8 հազար մանր եղջերավոր անասուն, 29,5 հազար ձի, 21,7 հազար խոզ։ Տալասի հովտում զարգացած է բուսաբուծությունը։ Մշակում են ցորեն, գարի, ծխախոտ, բանջարաբոստանային և կերային կուլտուրաներ, կարտոֆիլ։ Մարզում առաջնակարգ նշանակություն ունի ավտոմոբիլային տրանսպորտը։ Ավտոճանապարհներիtերկարությունը 3600 կիլոմերտ է (կոշտ ծածկով՝ 1700 կմ), երկաթուղունը՝ 17 կիլոմետր։ Զարգացած է ավիատրանսպորտը։ 1983/84 ուսումնական տարում Տալասի մարզում գործում էին 142 հանրակրթական դպրոց, 8 պրոֆ-տեխ․ և բժշկ․ ուսումնարան։ 1984 թվականին մարզում կար 161 գրադարան, 98 ակումբային հիմնարկ, 102 կինոսարք, 3 ժողովրդական թատրոն, 2 թանգարան։ Լույս են տեսնում մարզային 2 թերթ։ 1984 թվականին մարզի 21 հիվանդանոցային հիմնարկներում աշխատում էին 507 բժիշկ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 544