Տոբոլ (գետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տոբոլ (գետ)
ռուս.՝ Тобол
Իրտիշի և Տոբոլայի միախառնման վայրը, 1912թ
Իրտիշի և Տոբոլայի միախառնման վայրը, 1912թ
Tobol basin.png
Բնութագիր
Երկարություն 1591 կմ
Ավազանի մակերես 426000 կմ2
Ավազան Կարայի ծով ԻրտիշՕբ
Ջրի ծախս 805 մ3/վ (գետաբերանի մոտ)
Ջրահոսք
Ակունք Տուրգայսկի սարահարթ
 · Բարձրություն 272 մ
 · Կոորդինատներ 51°28′00″ հս. լ. 61°00′00″ ավ. ե. / 51.466667° հս. լ. 61° աե. ե.
Գետաբերան Իրտիշ գետ
 · Գետաբերանի տեղակայում Քաղաք Տոբոլսկ
 · Կոորդինատներ 58°09′14″ հս. լ. 68°12′55″ ավ. ե. / 58.153889° հս. լ. 68.215278° աե. ե.
Տեղակայում
Երկիր Ղազախստան Ղազախստան
Ռուսաստան Ռուսաստան

Տոբոլ ( ռուս.՝ Тобол), գետ Ղազախստանում և Ռուսաստանի Դաշնությունում։

Աշխարհագրություն[խմբագրել]

Տոբոլ գետը սկիզբ է առնում Տուրգայսկի սարահարթից և թափվում է Իրտիշ գետ։ Գետը պատկանում է Կարայի ծովի ավազանին։ Ակունքը ծովի մակարդակից գտնվում է 272 մ բարձրության վրա։ Գետի ափին են գտնվում Լիսակովսկ, Ռուդնի, Կոստանայ, Կուրգան, Յալուտորովսկ, Տոբոլսկ քաղաքները։

Հիդրոգրաֆիա[խմբագրել]

Տոբոլ գետի երկարությունը կազմում է 1591 կմ, ավազանի մակերեսը՝ 426000 կմ2 է։ Գետի ջրի ծախսը միջինում կազմում է 805 մ3։

Վտակներ[խմբագրել]

Տոբոլ գետի վտակներն են ձախից՝ Ույ, Իսետ, Տուրա, Տավդա, աջից՝ Ուբագան գետերը։

Տես նաև[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]

Տոբոլ գետի մասին Սովետական Մեծ Հանրագիտարանում