Ձեռնպահություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ձեռնպահություն, ընտրական պրոցեսի հետ առնչվող տերմին։ «Ձեռնպահ« տերմինով են նկարագրում այն վիճակը, երբ ընտրության օրը ընտրողը չի ներկայանում ընտրության, կամ, պարլամենտական ընտրությունների ժամանակ ընտրողը ներկա է, սակայն չի մասնակցում ընտրական պրոցեսին[1]։ Ձեռնպահությունն անհրաժեշտ է տարբերել «դատարկ ձայնից», որի դեպքում ընտրությանը ներկայացած մասնակիցը սխալ է նշում կամ ընդհանրապես ոչ մի նշում չի կատարում։ «Դատարկ ձայնի» դեպքում ընտրողը կատարել է իր ընտրությունը, սակայն ձայնը կարող է հաշվվել որպես անվավեր՝ կախված տվյալ երկրի օրենսդրությունից, մինչդեռ ձեռնպահ ընտրողը չի մասնակցում ընտրությանը։ Երկու ձևերն էլ, կախված տարբեր հանգամանքներից, կարող են համարվել որպես «բողոքի ձայն» (երբ ընտրողը համաձայն չէ ընտրական ցուցակի հետ)։ Ձեռնպահությունն ասոցացնում են ընտրողների պակաս մասնակցության և քաղաքական ապաթիայի հետ։

Ձեռնպահությունը կարող է օգտագործվել անձի՝ ընտրության հանդեպ թերահավատությունը կամ մեղմ անհավատությունը (որը ակտիվ գործողություններ չի ենթադրում) ցույց տալու նպատակով։ Ձեռնպահ կարելի է լինել նաև այն դեպքերում, երբ ընտրողը հարցի վերաբերյալ որոշ դիրքորոշումներ ունի, սակայն, քանի որ հանրային կարծիքը դրանից խիստ տարբերվում է, քաղաքականապես նպատակահարմար չէ կատարել տվյալ ընտրությունը։ Անձը կարող է ձեռնպահ մնալ, երբ բավականաչափ տեղեկացված չէ տվյալ իրավիճակի մասին կամ չի մասնակցել տվյալ հարցի շուրջ քննարկումներին։ Պարլամենտական ընտրություններում անդամը կարող է ձենպահ մնալ հետաքրքրությունների կոնֆլիկտի առաջացման պայմաններում[2][3]։

Ձենպահները ձայների հաշվարկում չեն հաշվվում, սակայն ապահովում են քվորումը։ «Դատարկ ձայները», սակայն, որոշ երկրներում կարող են հաշվվել։

Ակտիվ ձեռնպահություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակտիվ ձեռնպահություն դիտվում է այն դեպքերում, երբ պատգամավորը քվեարկում է և՛ «կողմ», և՜ «դեմ»։ Այս իրավիճակը Միացյալ Թագավորության համայնքների պալատում դիտվել է բազմիցս։ Փաստացի, ընտրողը մասնակցում է ընտրությանը, սակայն ընտրության արդյունքների էական փոփոխություն չի դիտվում[4]։ Այնուամենայնիվ, ակտիվ ձեռնպահության դեպքում լորդը դուրս է գալիս ընտրողների ցուցակից[5]։

Այլ տեսանկյունից, անվավեր ձայնը նույնպես կարելի է համարել որպես ակտիվ ձեռնպահություն։

Ազգային և միջազգային խորհրդարանային ընթացակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի Կանադայի դաշնային ընտրությունների համեմատական դիագրամ՝ ըստ ձեռնպահությունների

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում վետոյի իրավունք ունեցող 5 երկրների (ԱՄՆ, Միացյալ Թագավորություն, Ֆրանսիա, Ռուսաստան և Չինաստան) ներկայացուցիչները հաճախ նախընտրում են ձեռնպահ մնալ այն բանաձևերի նկատմամբ, որոնք լայն աջակցություն ունեն, քան ենթարկել դրանք վետոյի։ Ըստ կոնվենցիայի, նրանց դրսևորած ձեռնպահությունը չի ընդհատում քվեարկությունը։ Եթե ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամների մեծամասնությունը կամ դրա կոմիտեներից մեկը ձեռնպահ է մնում, այս դեպքում բանաձևի ընդունումը չեղարկվում է։

Եվրոպական միության խորհրդում միաձայնությամբ ընդունված բանաձևերի դեպքում ձեռնպահը դիտարկվում է որպես «կողմ» ձայն, իսկ որակավորված մեծամասնության կողմից ընդունված բանաձևերի դեպքում ձեռնպահը հաշվվում է որպես «դեմ»։

Իտալիայի սենատում մի ժամանակ ձեռնպահությունը գնահատվում էր որպես «ոչ» ձայն։ 2017 թվականին այս եզրույթը փոփոխվեց․ այժմ բանաձևն ընդունվում է, եթե «կողմ» ձայների քանակը գերազանցում է «դեմ» ձայներին, իսկ ձեռնպահությունը ոչ մի կերպ չի հաշվվում[6]։

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում կամ այլ օրենսդիր մարմիններում ներկայացուցիչները «կողմ»-ի կամ «դեմ»-ի փեխարեն կարող են քվեարկել որպես «ներկա», որը հաշվվում է որպես ձեռնպահություն։

ԱՄՆ Սենատի նախագահը կարդում է բոլոր սենատորների անունները՝ ըստ այբբենական կարգի, և եթե սենատորը ձեռնպահ է քվեարկում, նա այպայման պետք է ներկայացնի պատճառը։ Անդամները կարող են չընդունել քվեն, եթե նրանց կարծիքով կարող է հետաքրքրությունների կոնֆլիկտ առաջանալ[7]։ Որպես կոնֆլիկտի օրինակ կարելի է դիտարկել այն դեպքը, երբ սենատոր Միթչել Մակքոնելը ձեռնպահ քվեարկեց իր կնոջ՝ Էլեյն Չաոյի առաջադրությանը, ինչը պետք է հաստատվեր սենատի կողմից 2017 թվականի հունվարի 31-ին։ Նա առաջադրվել էր տրանսպորտի քարտուղարի պաշտոնում[8]։

Որևէ պաշտոնին առաջադրված սենատորը իր օգտին քվեարկելու փոխարեն քվերակում է «ներկա»։ Օրինակ՝ 2013 թվականին Ջոն Քերին ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում առաջադրվելու ժամանակ իր օգտին քվեարկելու փոխարեն քվեարկել է որպես «ներկա»։

Հիմնավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ ընտրություններին չմասնակցողներ, ի պաշտպանություն այս «ոչ քաղաքական» մարտավարության, պնդում են, որ ընտրությունները ոչ մի դրական փոփոխության չեն հանգեցնում։ Անարխիստ Էմմա Գոլդմանը իր կարծիքն է հայտնել ընտրությունների մասին․ «Եթե ընտրությունն ինչ որ բան փոխեր, նրանք դա անօրինական կդրաձնեին»[9]։

Բացի «մարտավարորեն» չքվեարկողներից, կան նաև «էթիկական» չքվեարկողներ, նրանք, ովքեր ուղղակիորեն հաժարվում են ընտրություններին մասնակցելուց։ Նրանք ընտրւթյունները համարում եմ են ոչ այնքան որպես փոփոխությունների անարդյունավետ միջոց, այլ որպես պետության կողմից ժողովրդի կառավարման գործիք։ Այսպիսով, այս տեսակետից բխում է, որ ընտրությանը մասնակցվելով ընտրողը խախտում է «առանց ագրեսիայի» սկզբունքը։ Հերբերտ Սփենսերը նշել է․ «Կապ չունի՝ ընտրողը քվեարկում է հաղթող, թե պարտվող թեկնածուի օգտին, կամ էլ՝ «ձեռնպահ», նա վերջ ի վերջո համաձայնվում է հաղթող թեկնածուի կանոնադրությանը, եթե հետևում է Բլեքսթոունի համոզմունքին, որը ես անվանում եմ բավականին վտանգավոր»[10]։

Քննադատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մյուրեյ Ռոտբարդը, ով ազատական էր, քննադատել է «Նոր ազատական մանիֆեստի» փստարկները այն մասին, որ ընտրությունները ոչ բարոյական և անցանկալի են[11]։

Եկեք պատկերացնենք․ մենք ստրուկներ ենք Ամերիկայի հին հարավում, և, ինչ-ինչ պատճառներով, յուրաքանչյուր գաղութաբնակ տարածքի ստրուկներին թույլատրված է ամեն չորս տարին մեկ ընտրություն կատարել 2 տարբեր վարպետների միջև։ Արդյո՞ք այս ընտրությունը չի համարվում ստրուկների պատիժ։ Համարենք, որ մի վարպետը հրեշ է, ով պարբերականորեն տանջում է ստրուկներին, իսկ մյուսը՝ բարի է, չի պահպանում համարյա ոչ մի աշխատանքային կանոն, տարին մեկ ստրուկի ազատ է արձակում և այլն։ Ինձ համար հիմարություն կլիներ «բարի» վարպետին չընտրելը։ Եկեք դիտարկենք մեկ այլ դեպք, երբ երկու վարպենտներն էլ նման են միմյանց․ այս դեպքում ընտրությունները ոչ մի տեսանելի փոփոխության չէին բերի։ Չընտրելն այս դեպքում ավելի քիչ էֆեկտիվ կլիներ, քան բողոքարկելը։

Եթե ստրուկների համար բարոյապես օրինական և «ոչ ագրեսիվ» է որևէ վարպետի օգտին քվեարկելը, նույն կերպ էլ մեզ համար է օրինական՝ երկու չարիքից փոքրագույնին ընտրելը։ Նույնիսկ ավելի ձեռնտու է քվեարկել բացահայտ ազատատենչ թեկնածուի օգտին։

Սեմյուել Էդվարդ Կոնկին երրորդը պատասխանել է[12]

Կարող եք պատկերացնել ստրուկներին, որոնք վատնում են իրենց էներգիան քարոզարշավի և թեկնածուների վրա, մինչդեռ կարող էին ստորգետնյա երկաթուղի կառուցել։ Իհարկե, նրանք կընտրեին ավելի կոնտրէկոնոմիկ տարբերակը, ավելին, պարոն Ռոտբարդը կստիպեր նրանց դա անել, քան սպասել ստրկապետի կուսակցության ընտրվելուն։

Այլընտրանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանացի փիլիսոփա և« չընտրողերի կուսակցության» հիմնադիր Ուերներ Փիթերսը իր՝ 2021 թվականին թողարկված «Չընտրողները պառլամենտում՝ որպես ժողովրդավարության թարմացում» (Nichtwähler ins Parlament – Auffrischung der Demokratie) գրքում նկարագրում է չընտրող հասարակության ինստիտուցիոնալացումը։ Նա առաջարկում է ձեռնպահ անձանց վերաբերվել ինչպես կանոնավոր քվեարկողների և ձեռնպահների թիվը համամասնորեն բաշխել մանդատների միջև։ Բացի դրանից, նա առաջարկում է մանդատ տրամադրել պատահականության սկզբունքով ընտրված քաղաքացիներին՝ ինչպես քաղաքացիական ժողովի ժամանակ[13]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Frequently Asked Questions about RONR (Question 6)». The Official Robert's Rules of Order Web Site. The Robert's Rules Association.
  2. Hernandez, Raymond and Christopher Drew (2007 թ․ դեկտեմբերի 7). «It's Not Just 'Ayes' and 'Nays': Obama's Votes in Illinois Echo». The New York Times.
  3. «Frequently Asked Questions about RONR (Question 9)». The Official Robert's Rules of Order Web Site. The Robert's Rules Association.
  4. Voted both aye and no – from The Public Whip. Published 24 April 2012 and retrieved 4 May 2012.
  5. Recording Abstentions by Lord Norton, from lordsoftheblog.net. Published 20 February 2011 and retrieved 4 May 2011.
  6. «La mini-rivoluzione del Senato. Cosa cambia col nuovo regolamento». agi.it. 2017 թ․ դեկտեմբերի 18. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 5-ին.
  7. «Voting Procedure». Rules of the United States Senate. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 25-ին.
  8. «U.S. Senate: U.S. Senate Roll Call Votes 115th Congress - 1st Session».
  9. Goldman's actual writings expressed a distinct sentiment: "There is no hope even that woman, with her right to vote, will ever purify politics." Goldman, Emma (1911), «The Tragedy of Women's Emancipation», Anarchism and Other Essays (Second revised ed.), Mother Earth Publishing Association, էջեր 219–31
  10. Spencer, Herbert (1851), The Right to Ignore the State
  11. Rothbard, Murray (10 November 1980), Konkin on Libertarian Strategy
  12. Samuel Edward Konkin III, Reply to Rothbard
  13. «Nichtwähler ins Parlament (2021)». Werner Peters (գերմաներեն). Վերցված է 2022 թ․ օգոստոսի 26-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ձեռնպահություն» հոդվածին։