Մանդատ (քաղաքական)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
ԽՄԿԿ 19-րդ համամիութենական համագումարի պատգամավորի մանդատ

Մանդատ (լատ.՝ mandatum - հանձնարարություն), լիազորություն, հանձնարարություն։ Քաղաքականության մեջ մանդատը ընտրողի կողմից անհատին կամ անձանց խմբին տրված լիազորություններն են լիազորություն տվող փաստաթուղթը՝ նրա անունից գործելու համար (օրինակ, պատգամավորական մանդատ)[1]։ Տերմինն առաջացել է հռոմեական իրավունքում՝ հանձնարարության պայմանագիրը նշելու համար։ Միջազգային իրավունքում մանդատ էր կոչվում այն լիազորությունը, որով Ազգերի լիգայի անունից որևէ պետությանը տրվում էր մեկ այլ երկրի տիրույթները կամ նախկին գաղութները կառավարելու իրավունք[2]։

Հայեցակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայացուցչական ազատ մանդատի էությունն այն է, որ պատգամավորները ներկայացնում են ոչ թե ու ոչ միայն իրենց ընտրողներին, այլ ընդհանրական սուբյեկտ՝ ժողովրդին, ում կամքը գերակա է տեղական ընտրազանգվածի կամքի նկատմամբ։ Ներկայացուցչական ազատ մանդատի անհրաժեշտության գաղափարն ազատական ժողովրդավարական իրավական համակարգերում արմատավորվել է աստիճանաբար և դարձել կարևոր երաշխիք երկրում սահմանադրական ժողովրդավարություն հաստատելու համար, որտեղ իշխանության լեգիտիմության աղբյուրը ժողովուրդն է։ Ներկայացուցչական ազատ մանդատի էությունն այն է, որ պատգամավորները ներկայացնում են ոչ թե ու ոչ միայն իրենց ընտրողներին, այլ ընդհանրական սուբյեկտ՝ ժողովրդին, ում կամքը գերակա է տեղական ընտրազանգվածի կամքի նկատմամբ[3]։

Ընտրությունները, հատկապես մեծ առավելությամբ հաղթածներին՝ ընտրված կառավարությանը կամ ընտրված պաշտոնատար անձին որոշակի քաղաքականություն վարելու մանդատ է տրվում[4]։ Երբ կառավարությունը վերընտրվում է, կարող է հայտարարել նոր քաղաքական գծեր նախընտրական արշավի շրջանակներում և փնտրել ընտրողի հաստատումը։ Այս դեպքում նրանք ասում են, որ կառավարությունը փնտրում է «նոր մանդատ»։

Ժողովրդավարական ընտրություններում հաղթելու միջոցով կառավարելու օրինական մանդատ ունեցող կառավարության հայեցակարգը կենտրոնական է ներկայացուցչական ժողովրդավարության համար։ Կառավարությունը, որը փորձում է նախընտրական քարոզչության ընթացքում չհայտարարված քաղաքականություն վարել, համարվում է որ չունի իրավական մանդատ նման քաղաքականություն իրականացնելու համար։

Բնութագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ երկրներում «մանդատ»-ը կարող է նշանակել ընտրություններում հաղթելուց հետո տեղ խորհրդարանում։ Այս դեպքում մանդատը կապված է ընտրողների ցանկությունների կատարման հետ և այն կոչվում է հրամայական մանդատ; հակառակ դեպքում այն ​​կոչվում է ազատ[5] կամ ներկայացուցչական[6]։ Օրինակ՝ Գերմանիայում մանդատի ազատությունը ամրագրված է Սահմանադրության 38-րդ հոդվածում։ Ֆրանսիայում մանդատի ազատությունը երաշխավորված է 1958 թվականի հոկտեմբերի 4-ի Սահմանադրության 27-րդ հոդվածով (ֆր.՝ «Tout mandat impératif est nul»)։ Ընտրողները չեն կարող հետ կանչել իրենց պատգամավորներին, պատճառաբանելով, որ պատգամավորները չեն կատարել ընտրողների պատվերները։ Սա նշանակում է, որ ընտրողներին իրենց տված խոստումներն իրականացնելիս պատգամավորները պարտավոր են առաջնորդվում են միայն սեփական խղճով։ Ձևականորեն նրանք պարտավոր չեն պահպանել այսպես կոչված խմբակցական կամ կուսակցական կարգապահությունը, չնայած գործնականում խորհրդարանական խմբակցությունները քվեարկում են համախմբված ձևով՝ ելնելով միջխմբակցական ձայների արդյունքներից, որոնք որոշում են մեծամասնության տեսակետը խմբակցությունում։

Ժամանակակից ժողովրդավարական երկրներում մանդատը համընդհանուր է։ Սա նշանակում է, որ ընտրված պատգամավորը ներկայացնում է ոչ միայն իր ընտրազանգվածը, այլ ամբողջ ժողովուրդին, որպես ամբողջություն, չնայած ընտրական տեխնոլոգիայի տեսանկյունից երկիրը բաժանված է ընտրատարածքների[7]։

Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանն արձանագրել է, որ հրամայական մանդատն անհարիր է ժողովրդավարական իրավական համակարգերին[8]։ Հայաստանում արմատավորված համամասնական ընտրակարգով ընտրությունների դեպքում ընտրողը ոչ թե մանդատը տալիս է կոնկրետ ներկայացուցչին, այլ արտահայտում է իր քաղաքական նախապատվությունը, ընտրում է այն քաղաքական ուժին, որին ինքը նախընտրում է [3]։

Օրենսգիրքը նաև ուղղակի դրույթ է պարունակում, որ համամասնական ընտրակարգով Ազգային ժողովում մանդատներ ստանում են կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները)։ Միաժամանակ, օրենսգրքի 115 հոդվածը նախատեսում է, որ Ազգային ժողովի՝ համամասնական ընտրակարգի համար նախատեսված մանդատները բաշխվում են այն կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների միջև, որոնք ստացել են վավեր քվեաթերթիկների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարի համապատասխանաբար առնվազն՝ կուսակցության դեպքում՝ 5, իսկ կուսակցությունների դաշինքի դեպքում՝ 7 տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ[3]։

Պողպատե մանդատ[խմբագրել | խմբագրել կոդը]

2021 թվալանի Հայաստանի Ազգային Ժողովի 8-րդ գումարման արտահերթ ընտրությունների քարոզարշավի առաջին օրը ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը իրենց կուսակցությանը 2018 թվականին ժողովրդի տված մանդատը հայտարարել է թավշյա, և ասել, որ ժամանակն է ստանալ «պողպատյա մանդատ»[9]։

Aquote1.png Մենք թավշյա լինելու մանդատ ենք ստացել 2018 թվականին։ Հեղափոխության հարթակից ասել եմ՝ սա ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխություն է, սա սիրո և համերաշխության հեղափոխություն է։ Եւ ժողովուրդն այս կոչով է եկել հրապարակ, սրա մանդատն է տվել։ Մենք ինչո՞ւ չենք կարողացել դառնալ ոչ թավշյա, որովհետև մենք ոչ թավշյա լինելու մանդատ չենք ունեցել։ Եւ մենք, այո, այսօր ասում ենք՝ 2018-2019-ին ձեր տված մանդատը թավշյա էր, և ընդունում ենք՝ եկել է պողպատյա մանդատ ստանալու ժամանակը, և մենք, այո, եթե ժողովուրդը ուզում է երկաթե մանդատ, եթե ժողովուրդը ուզում է պողպատե մանդատ, մենք այդ երկաթն ու պողպատը կօգտագործենք ՀՀ ողնաշարը ուղղելու, Հայաստանի ժողովրդի ինքնիշխանությունն ու անկախությունը հաստատելու համար[10] Aquote2.png

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Mandate». Free Merriam-Webster Dictionary. Merriam-webster.com.
  2. Մանդատ, Հայկական Սովետական Հանրագիտարան, Երևան, 1981, հատոր 7, էջ 217
  3. 3,0 3,1 3,2 «DocumentView»։ www.arlis.am։ Վերցված է 2021-06-27 
  4. Glossary | Elections ACT.
  5. Свободный мандат // Большой юридический словарь. — М.: Инфра-М. А. Я. Сухарев, В. Е. Крутских, А.Я. Сухарева. 2003.
  6. Организация и деятельность политических партий в российском законодательстве, правовых позициях Конституционного Суда Российской Федерации и международных документах. — С. 159. Сайт Конституционного суда РФ.
  7. M. PRELOT et J.BOULOUIS: Institutions politiques et droit constitutionnel. Précis Dalloz. 6e édition. 1975. Pages 651 et 652.
  8. «DocumentView»։ www.arlis.am։ Վերցված է 2021-06-27 
  9. «Եթե ձեր տված թավշյա մանդատը փոխարինեք պողպատյա մանդատով, մենք ամեն ինչ կանենք, որ ոմանք «կռեն» ՔԿՀ-ներում. Փաշինյան»։ Armtimes.com (հայերեն)։ Վերցված է 2021-06-27 
  10. «2018թ. ստացել ենք թավշյա լինելու մանդատ, բայց եկել է պողպատյա մանդատ ստանալու ժամանակը. Նիկոլ Փաշինյան»։ www.1lurer.am (հայերեն)։ Վերցված է 2021-06-27