Jump to content

Հրեշների կորպորացիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հրեշների կորպորացիա
անգլ.՝ Monsters, Inc.
Երկիր ԱՄՆ
Ժանրբադի մուվի, մանկական ֆիլմ, ֆիլմ հրեշների մասին, ֆենթեզի ֆիլմ և կինոկատակերգություն
Թվականնոյեմբերի 2, 2001, հունվարի 31, 2002[1], հոկտեմբերի 23, 2001 և 2001
Լեզուանգլերեն
ՌեժիսորՓիթ Դոքթեր, Լի Անկրիչ և Դևիդ Սիլվերման
ՊրոդյուսերDarla K. Anderson?
Սցենարի հեղինակԷնդրյու Ստենթոն, Դեն Գերսոն, Ռեթ Ռիզ[2] և Ջոնաթան Ռոբերթս[2]
ԵրաժշտությունՌենդի Նյուման
Պատմվածքի վայրMonstropolis?
ԿինոընկերությունՊիքսար և Walt Disney Pictures
Տևողություն92 րոպե
Բյուջե115 000 000 $[3]
Շահույթ579 707 738 $[3] և 290 642 256 $[3]
ՀաջորդՀրեշների համալսարանը
Պաշտոնական կայքէջ
 Monsters, Inc. Վիքիպահեստում

Հրեշների կորպորացիա (անգլ.՝ Monsters, Inc), «Disney Enterprises Inc» և «Pixar Animation Studios» ամերիկյան ընկերությունների լիամետրաժ մուլտֆիլմը։ 2002 թվականին կայացած «Օսկար» մրցանակաբաշխության «լավագույն երգ» անվանակարգի հաղթողն է՝ If I Didn’t Have You (Եթե չունենամ քեզ) երգով։ Մուլտֆիլմի բյուժեն կազմել է մոտ 115 միլիոն դոլար։ Պրեմիերան ԱՄՆ-ում կայացել է 2001 թվականի հոկտեմբերի 28-ին, իսկ Ռուսաստանում՝ 2002 թվականի մարտի 21-ին։ 2012 թվականի դեկտեմբերի 19-ին ԱՄՆ-ում, իսկ 2013 թվականի հունվարի 17-ին Ռուսաստանում մուլտֆիլմը ներկայացվել է 3D տարբերակով։

Զուգահեռ իրականության մեջ է գտնվում Մոնստրոպոլիս քաղաքը, որը բնակեցված է հրեշներով։ Իրենց էլեկտրաէներգիայով ապահովելու համար հրեշներն օգտագործում են երեխաների ճիչերը։ Այդ իսկ պատճառով Մոնստրոպոլիսում գործում է մի ձեռնարկություն՝ «Հրեշների ֆաբրիկան», որտեղ հատուկ դռների միջով հրեշները մտնում են երեխաների սենյակները, վախեցնում են նրանց և ստանում էլեկտրաէներգիա։ Երբ երեխան ճչում է, նրա ձայնը մտնում է հատուկ բալոնների մեջ, որտեղից էլ հետագայում ստացվում է էներգիան։ Կորպորացիայում ամենաշատ վախ հավաքած և առաջին հորիզոնականում գտնվող հրեշը համարվում է Ջեյմս պի Սալիվանը՝ Սալլին, որն աշխատում է իր օգնական Մայք Վազովսկիի հետ[4]։ Առաջին հորիզոնականն զբաղեցնելու համար Սալիի հետ պայքարի մեջ է մտած նաև հրեշ-քամելեոն Ռենդալ Բոգսը, որն ամեն կերպ ցանկանում է առաջ անցնել Ջեյմսից և զբաղեցնել առաջին տեղը։ Հենց այդ ժամանակ ֆաբրիկայի տնօրեն Հենրի Ջեյ Վոդոնգ 3-րդն ասում է, որ շուտով քաղաքը կհայտնվի էներգիական ճգնաժամի մեջ, իսկ դրանից դուրս գալու համար անհրաժեշտ են ավելի շատ երեխաներ, որոնք կվախենան հրեշներից։

Հրեշների ֆաբրիկայում գործում է մի օրենք, ըստ որի երեխաներն իրավունք չունեն հայտնվել իրենց աշխարհում։ Առաջին հերթին նրանք վտանգավոր տոքսիններ են արտադրում, որոնք վտանգավոր են հրեշների համար[5], իսկ նրանց ճիչերն ունակ են փչացնել ֆաբրիկայի էլեկտրականությունը։

Մի անգամ աշխատանքային օրվա ավարտին Մայքը մոռանում է շատ կարևոր փաստաթղթեր և խնդրում է Սալիին բերել դրանք։ Վերադառնալով ֆաբրիկա Սալին տեսնում է, որ այնտեղ մի դուռ է մնացել (երբ հրեշը դուրս է գալիս երեխայի սենյակից, նրա օգնականն արագ դուռն ուղարկում է պահեստ)։ Մտածելով, որ հրեշներից մեկը մնացել է սենյակում, Սալլին դուռը կիսով չափ բացում է, բայց այնտեղ ոչ մեկին չի գտնում։ Փակելով դուռը, հանկարծ տեսնում է, որ ֆաբրիկայում փոքր աղջիկ է հայտնվել։ Նա անմիջապես փորձում է աղջկան ետ ուղարկել, սակայն բոլոր փորձերն ապարդյուն են անցնում և նա փոքրիկին գցում է պայուսակի մեջ, որպեսզի նրան ոչ մեկ չտեսնի, բայց հենց այդ ժամանակ հայտնվում է Ռենդալը և երեխայի դուռն ուղարկում պահեստ։ Դրանից հետո Ջեյմսը վերցնում է երեխային և գնում ռեստորան՝ Մայքի մոտ, որտեղ նա նշում էր ընկերուհի Սելիի ծննդյան օրը, սակայն չի կարողանում Մայքին ասել երեխայի մասին։ Հանկարծ աղջիկը դուրս է գալիս պայուսակի մեջից և սկսում վազվել։ Հրեշները նրան տեսնելով խուճապի են մատնվում և փախչում ռեստորանից, իսկ Մայքն ու Ջեյմսը երեխային տանում են իրենց տուն։ Սկզբում նրանք շատ են վախենում աղջկանից, որին Մայքն անվանում է «Բու», իսկ հետո երեխայի լացից անջատվում է տան հոսանքը։ Փորձելով աղջկան հանգստացնել, Մայքը նրան մի պահ ծիծաղեցնում է, որից էլ ամբողջ համայնքի էներգիան լիովին լիցքավորվում է։ Դրանից հետո Մայքը փորձում է պլան մշակել, թե ինչպես կարող են Բուին ետ վերադարձնել և այդ ընթացքում Սալլին հասկանում է, որ երեխան այդքան էլ վախենալու չէ։ Նա երեխային քնեցնում է իր մահճակալում, իսկ հետո Մայքին առաջարկում իր պլանը՝ վերադառնալ ֆաբրիկա և գտնել Բուի դուռը։

Բազմաթիվ փորձություններից հետո Մայքին և Սալիին հաջողվում է երեխային ետ վերադարձնել իր տուն։ Այդ ընթացքում նրանք պարզում են նաև, որ գործարանի տնօրենն ու Ռենդալը համագործակցում են միմյանց հետ և ցանկանում են իրենց վերցնել գործարանը։ Տեսնելով դա հատուկ ջոկատի գլխավորը՝ Ռոզը ձերբակալում է ֆաբրիկայի տնօրեն Վոդոնգին, իսկ Ռենդալն այդ ժամանակ չկարողանալով դռների միջով վերադառնալ ֆաբրիկա՝ մնում է մարդկային աշխարհում։ Հետագայում ֆաբրիկան աշխատում է ոչ թե երեխաների լացով, այլ ծիծաղով։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  3. 3,0 3,1 3,2 Box Office Mojo — 1999.
  4. Վախեցնողի օգնականն օգնում է նրան բարոյապես պատրաստվել, տալիս է նրան նոր դռներ և լիցքավորում բալոնները.
  5. Մտնելով երեխաների սենյակ հրեշներն իրավունք չունեն ձեռք տալ երեխաներին և նրանց պատկանող իրերին,նաև չեն կարող իրենցից ինչ-որ բան թողնել
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հրեշների կորպորացիա» հոդվածին։