Jump to content

Հրեշ տունը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հրեշ տունը
անգլ.՝ Monster House
Տեսակկինոնկար և մուլտֆիլմ
Ժանրսարսափ ֆիլմ[1], սարսափ ժանրի կատակերգություն, ֆենթեզի ֆիլմ, մանկական ֆիլմ, թրիլեր, դետեկտիվ ֆիլմ, անկախ ֆիլմ, ընտանեկան ֆիլմ և ֆիլմ ուրվականների մասին
Թեմաուրվականներով տուն
Դարաշրջան1980-ականներ
ՌեժիսորGil Kenan?[2][1][3][…]
ՍցենարիստԴեն Հարմոն[2][4] և Rob Schrab?[2][4]
ՀնչյունավորումՄիտչել Մուսո[5][4], Սեմ Լերներ[5][4], Սփենսեր Լոք[5][4], Սթիվ Բուշեմի[5][2][1][…], Նիք Քենոն[5][2][6][…], Մեգի Ջիլենհոլ[5][2][1][…], Քևին Ջեյմս[5][2][4], Ջեյսոն Լի[5][2][4], Քեթրին Օ’Հարա, Քեթլին Թըրներ և Ֆրեդ Ուիլարդ
ՊրոդյուսերՋեք Ռափքե[2], Սթիվ Սթարքի[2], Սթիվեն Սփիլբերգ և Ռոբերտ Զեմեկիս
Գործադիր պրոդյուսերՌոբերտ Զեմեկիս
ԵրաժշտությունԴուգլաս Փայփս
Երկիր ԱՄՆ
Լեզուանգլերեն
ԸնկերությունColumbia Pictures, ImageMovers, Amblin Entertainment, Relativity Media և ImageMovers
Դիստրիբյուտորներքին կապ, Նեթֆլիքս և Sony Pictures Motion Picture Group?
Տևողություն91 րոպե
Թվական2006, օգոստոսի 24, 2006[7] և հուլիսի 21, 2006
ԱռաջադրումՕսկար լավագույն անիմացիոն լիամետրաժ ֆիլմի համար
Պարգևներ
Բյուջե75 000 000 $
Շահույթ140 175 006 $
sonypictures.com/homevideo/monsterhouse/(անգլ.)

«Հրեշ տունը» (անգլ.՝ Monster House), ամերիկյան մուլտիպլիկացիոն ֆիլմ[8][9], նկարահանվել է 2006 թվականին ռեժիսոր Գիլ Կինանի կողմից։ Պրոդյուսերներն են Ռոբերտ Զեմեկիսը և Սթիվեն Սփիլբերգը։ Գլխավոր դերերը հնչյունավորել են Միտչել Մուսոն, Սեմ Լերները, Սպենսր Լոկը, Սթիվ Բուշեմին, Մեգի Ջիլենհոլը և Քեթլին Թըրները[10]։

Մուլտֆիլմի խորագիրն է «There Goes The Neighborhood»:

Դեռահաս Դի Ջեյ Ուոլտերսի ծնողները արձակուրդներին մեկնում են քաղաքից դուրս, իսկ Դի Ջեյը տանը մնում է դայակի հետ։ Նրա ընկերոջ՝ Զագլոտիշի գնդակը ընկել էր դիմացի տան սիզամարգի վրա։ Բոլորին հայտնի էր, որ տանտերը՝ պարոն Նեբբերկրյակերը, իրեն էր պահում այն ամենը, ինչն ընկնում էր այդ սիզամարգի վրա։ Գնդակը վերադարձնելու փորձերը հանգեցնում են տանտիրոջ հետ տղայի հանդիպմանը։ Տանտերն այնպես է բարկանում նրա վրա, որ ինֆարկտ է ստանում, և նրան տեղափոխում են հիվանդանոց։

Տունը շարունակում է ապրել իր կյանքով։ Շուտով ընկերները տեսնում են, թե ինչպես է տունը փորձում ուտել Ջեննիին։ Նրանց հաջողվում է փրկել աղջկան և սկսում են հետևել տանը՝ փորձելով բացահայտել, թե ինչ գաղտնիք է թաքնված նրանում։

Երեքով նրանք փորձում են դիմադրել հրեշ տանը, քանի որ առջևում Հելոուին էր։ Երեխաները հուսահատ փորձեր են անում տունը վնասազերծելու նպատակով, բայց ամեն ինչ ապարդյուն էր։

Հիվանդանոցից վերադառնում է պարոն Նեբբերկրյակերը։ Նա պատմում է երեխաներին, որ տունը համակված է իր մահացած կնոջ՝ Կոնստանցիայի հոգով, ով մահացել է շատ տարիներ առաջ դժբախտ պատահարի արդյունքում։ Մի ժամանակ Կոնստանցիան ելույթ էր ունենում կրկեսում, և նա «հրաշք» էր՝ «տան մեծությամբ կին», ում երեխաները միշտ ծաղրում էին, ինչի պատճառով նա ատում էր երեխաներին և վրեժ լուծում։ Դրան հաջորդում են Նեբբերկրյակերի հիշողությունները։ Նեբբերկրյակերը և Կոնստանցիան անապատում սկսում են տուն կառուցել։ Հանկարծ թփերի հետևից երեխաներ են դուրս գալիս և հում ձվեր նետում Կոնստանցիայի վրա։ Նա բարկանում է և գործի դնում բետոնախառնիչի լծակը, սակայն ընկնում է բետոնի համար նախատեսված փոսի մեջ։ Հսկա գուռից բետոնը թափվում է և լցվում փոսի մեջ։ Պարզվում է, որ իր սիզամարգից ուրիշի իրերը գողացող ծերուկի չար կերպարը ուղղակի դիմակ է։ Նեբբերկրյակերը գիտակցելով, որ կինն ատում է երեխաներին, ձևացնում է, որ ինքն էլ է ատում, որպեսզի պաշտպանի նրանց։

Ինչ-որ մի պահի տունը դուրս է գալիս վերահսկողությունից և սկսում հետապնդել Դի Ջեյին, Զագալոտիշին և Ջեննիին։ Պարոն Նեբբերկրյակերը փորձում է հանգստացնել Կոնստանցիային, բայց չի ստացվում։ Այդ ժամանակ բոլորով որոշում են վերացնել տունը, որպեսզի Կոնստանցիայի հոգին ազատեն։ Պարոն Նեբբերկրյակերը փորձում է պայթեցնել տունը, բայց չի ստացվում։ Տունը նրան նետում է գետնին։ Պարոն Նեբբերկրյակերը պայթուցիկը տալիս է Դի Ջեյին, և վերջինս վազում է դեպի կռունկը, որպեսզի պայթուցիկը գցի խողովակի մեջ։ Միևնույն ժամանակ Զագլոտիշը փորձում է կանգնեցնել տունը բուլդոզերի օգնությամբ, բայց նրան չի հաջողվում։ Տունը մասերի է բաժանվում, իսկ Զագլոտիշի բախտը բերում է։ Նա հասկանում է, որ տունը փլվել է և ուրախությամբ ասում է, որ հաղթել է հրեշին, սակայն, քանի որ ծխնելույզը, որը տանում դեպի հրեշի սիրտը, ոչնչացված չէր, տան բեկորները հավաքում են, և տունը նորից կառուցվում է։ Արդյունքում տունը պոկում է շերեփը և կուլ տալիս բուլդոզերը։ Զագլոտիշը հրաշքով փրկվում է մահվանից։ Բարձրանալով կռունկի վրա՝ Դի Ջեյը վախենում է վայր ընկնել, և այդ ժամանակ Ջեննին համբուրում է նրան։ Դա քաջալելում է Դի Ջեյին, և նա, ուժերը հավաքելով, պայթուցիկը նետում է խողովակի մեջ։ Տունը պայթում է, իսկ առաջացած ծխի արդյունքում հայտնվում է Կոնստանցիայի հոգին։ Նեբբերկրյակերը վերջին անգամ բռնում է Կոնստանցիայի ձեռքը, և նրա հոգին չքանում է։

Մուլտֆիլմի ավարտին տան տեղում առաջացած փորվածքից դուրս է գալիս մի տղա, ում տունը ավելի շուտ կուլ էր տվել, իսկ պարոն Նեբբերկրյակերը երեխաներին է վերադարձնում իրենց իրերը։

Դերերի հնչյունավորում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Annie Awards Monster House crew adjusted
Annie Awards Monster House crew adjusted

Ռուսական կրկնօրինակում

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Բորիս Ուլիտին - պարոն Նեբբերկրյակեր
  • Վալերի Սոլովյով - հայր
  • Ելիզավետա Զախարովա - Ջեննի
  • Ալեքսեյ Գուրև - սպա Լենդերս
  • Ալեքսանդր Մաշանով - սպա Լիստեր

Ֆիլմը կրկնօրինակվել է 2006 թվականին «Невафильм» ընկերության կողմից։

  • Կրկնօրինակման ռեժիսոր - Գալենա Պիրոգովա
  • Հնչյունային օպերատոր - Տատյանա Գոժիկովա, Սվետլանա Իվանովա

Պարգևներ և անվանակարգեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմն արժանացել է 1 մրցանակի և առաջադրվել 16 անվանակարգում՝ առանց հաղթանակի[11][12]։

Մուլտֆիլմը ներկայացվել է հետևյալ անվանակարգերում.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 http://stopklatka.pl/film/straszny-dom
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 https://itunes.apple.com/movie/monster-house/id277049127
  3. http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=61645.html
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 https://www.siamzone.com/movie/m/4164
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 http://www.imdb.com/title/tt0385880/fullcredits
  6. http://stopklatka.pl/film/straszny-domhttps://www.siamzone.com/movie/m/4164
  7. Internet Movie Database — 1990.
  8. De Semlyen, Phil (September 24, 2010). "10 Horror Movies For Kids (Big And Small)". Empire. Retrieved August 29, 2015. But then this is a kids’ horror...
  9. Daly, Steve (July 26, 2006). "A chat with Monster House director Gil Kenan". Entertainment Weekly. Retrieved August 29, 2015. I can’t imagine a better natural setting for a horror film than adolescence.
  10. McCarthy, Todd (July 4, 2006). "Review: 'Monster House'". Variety. Retrieved January 22, 2017.
  11. Monster House (2006) — Awards and Nominations. IMDb.com
  12. «The 79th Academy Awards (2007) Nominees and Winners». Academy of Motion Picture Arts and Sciences. Վերցված է 2012 թ․ մարտի 2-ին.
  13. Ball, Ryan (2006 թ․ դեկտեմբերի 14). «Golden Globes Favor Cars, Happy Feet, Monster House». Animation Magazine. Վերցված է 2013 թ․ հունիսի 14-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հրեշ տունը» հոդվածին։