Հյուսիսային Բրաբանտ (հոլ.՝ Noord-Brabant), Նիդերլանդների տասներկու մարզերից (պրովինցիաներից) մեկը։ Գտնվում է երկրի հարավային հատվածում. արևմուտքից սահմանակցում է Նիդերլանդների Զեյլանդ մարզին, արևելքից՝ Լիմբուրգին, հյուսիս-արևմուտքից՝ Հարավային Հոլանդիային, իսկ հյուսիս-արևելքից՝ Գելդերլանդ մարզին։ Ունի 2,41 միլիոն բնակիչ (2005 թ.), գլխավոր քաղաքը Հերթոգենբոս քաղաքն է, իսկ ամենամեծ քաղաքը Էյնդհովենն է։