Jump to content

Հյուլյա Ավշար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հյուլյա Ավշար
Ծնվել էհոկտեմբերի 10, 1963(1963-10-10)[1] (61 տարեկան)
ԾննդավայրEdremit, Բալըքեսիրի մարզ, Թուրքիա
Քաղաքացիություն Թուրքիա
Մասնագիտություներգչուհի, կինոդերասանուհի և կինոռեժիսոր

Հյուլյա Ավշար (թուրքերեն՝ Hülya Avşar, հոկտեմբերի 10, 1963(1963-10-10)[1], Edremit, Բալըքեսիրի մարզ, Թուրքիա), քրդական ծագմամբ թատրոնի և կինոյի թուրք դերասանուհի, երգչուհի, սյունակագիր, բիզնեսմեն և դիզայներ[2][3][4]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուլյա Ավշարը ծնվել է 1963 թվականին Բալըքեսիրի Էդրեմիթ գյուղում։ Ավարտել է Անկարայի պետական ուսումնարանը և սկսել զբաղվել պրոֆեսիոնալ լողով։ 1982 թվականին ընտանիքի հետ միասին տեղափոխվել է Ստամբուլ։ 1983 թվականին Հյուլյա Ավշարը իր առաջնախաղն է ունեցել «Արգելք» ֆիլմում։ Իր կյանքի ընթացքում նկարահանվել է ավելի քան 70 ֆիլմերում, որտեղ հիմնականում գլխավոր դերեր է մարմնավորել։ Հյուլյա Ավշարը Մոսկվայի միջազգային կինոփառատոնի դափնեկիր է։ Ամուսնացած է եղել Կայա Չիլինգիրօղլուի հետ։ 2005 թվականին զույգը ամուսնալուծվել է։ Ունի դուստր Զեխրա անունով։

2015 թվականից Հյուլյան խաղացել է Սաֆիե սուլթանի դերը Հոյակապ Դար։ Քյոսեմ սուլթան հեռուստասերիալում։ Ներկայումս նկարահանվում է «Սելֆի» ինքնակենսագրական ֆիլմում, որը կցուցադրվի 2017 թվականի վերջին։

Սկավառակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիական ալբոմներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Her Şey Gönlünce Olsun (13 հունիս, 1989)
  • Hatırlar mısın? (1 հոկտեմբեր, 1990)
  • Hülya Gibi (20 հոկտեմբեր, 1991)
  • Dost Musun Düşman Mı? (18 March 1993)
  • Yarası Saklım (27 դեկտեմբեր, 1995)
  • Hayat Böyle (Հունիս 1998)
  • Aşıklar Delidir (10 մայիս, 2002)
  • Haute Couture / Kişiye Özel (Հոկտեմբեր 2009)
  • Aşk Büyükse (5 հոկտեմբեր, 2013)
  • Sevdim (Ապրիլ 2000)
  • Geçmiş Olsun (Օգոստոս 2011)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հյուլյա Ավշար» հոդվածին։