Հյուլյա Ավշար
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 10, 1963[1] (60 տարեկան) |
Ծննդավայր | Edremit, Բալըքեսիրի մարզ, Թուրքիա |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | երգչուհի, կինոդերասանուհի և կինոռեժիսոր |
Հյուլյա Ավշար (թուրքերեն՝ Hülya Avşar; ծնվ. 1963, Բալըքեսիր, Թուրքիա), քրդական ծագմամբ թատրոնի և կինոյի թուրք դերասանուհի, երգչուհի, սյունակագիր, բիզնեսմեն և դիզայներ[2][3][4]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հյուլյա Ավշարը ծնվել է 1963 թվականին Բալըքեսիրի Էդրեմիթ գյուղում։ Ավարտել է Անկարայի պետական ուսումնարանը և սկսել զբաղվել պրոֆեսիոնալ լողով։ 1982 թվականին ընտանիքի հետ միասին տեղափոխվել է Ստամբուլ։ 1983 թվականին Հյուլյա Ավշարը իր առաջնախաղն է ունեցել «Արգելք» ֆիլմում։ Իր կյանքի ընթացքում նկարահանվել է ավելի քան 70 ֆիլմերում, որտեղ հիմնականում գլխավոր դերեր է մարմնավորել։ Հյուլյա Ավշարը Մոսկվայի միջազգային կինոփառատոնի դափնեկիր է։ Ամուսնացած է եղել Կայա Չիլինգիրօղլուի հետ։ 2005 թվականին զույգը ամուսնալուծվել է։ Ունի դուստր Զեխրա անունով։
2015 թվականից Հյուլյան խաղացել է Սաֆիե սուլթանի դերը Հոյակապ Դար։ Քյոսեմ սուլթան հեռուստասերիալում։ Ներկայումս նկարահանվում է «Սելֆի» ինքնակենսագրական ֆիլմում, որը կցուցադրվի 2017 թվականի վերջին։
Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ստուդիական ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Her Şey Gönlünce Olsun (13 հունիս, 1989)
- Hatırlar mısın? (1 հոկտեմբեր, 1990)
- Hülya Gibi (20 հոկտեմբեր, 1991)
- Dost Musun Düşman Mı? (18 March 1993)
- Yarası Saklım (27 դեկտեմբեր, 1995)
- Hayat Böyle (Հունիս 1998)
- Aşıklar Delidir (10 մայիս, 2002)
- Haute Couture / Kişiye Özel (Հոկտեմբեր 2009)
- Aşk Büyükse (5 հոկտեմբեր, 2013)
Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Sevdim (Ապրիլ 2000)
- Geçmiş Olsun (Օգոստոս 2011)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ filmportal.de — 2005.
- ↑ Hülya Avşar: Adım Malakan Milliyet.com
- ↑ Hülya Avşar: Benim Adım Malakan, Dedemin Adı Apo Archived 2016-02-16 at the Wayback Machine. Haberler.com
- ↑ Hülya Avşar: Babaannem Türkçe bilmezdi, babamın asıl adı Ello benim adım Malakan
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հյուլյա Ավշար Internet Movie Database կայքում
- Հյուլյա Ավշար Ֆեյսբուքում
- Հյուլյա Ավշար Թվիթթերում
- Տեսանյութը ՅուԹյուբում
- Հյուլյա Ավշարի կենսագրությունը Who is Who հանրագիտարանում
|
- Հոկտեմբերի 10 ծնունդներ
- 1963 ծնունդներ
- Ապրող անձինք
- Թուրքիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Թուրք դերասանուհիներ
- Թուրք երգչուհիներ
- 20-րդ դարի թուրք դերասանուհիներ
- Թուրք կինոդերասանուհիներ
- Թուրք հեռուստադերասանուհիներ
- Թուրք փոփ երգիչներ
- Քրդական ծագմամբ թուրքեր
- Սյունակագիրներ
- Բիզնեսմեններ
- Դիզայներներ
- 21-րդ դարի երգիչներ և երգչուհիներ
- Դերասանուհիներ այբբենական կարգով