Jump to content

Հմտության խաղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նարդին հմտության խաղ է: Ռազմավարությունը կարող է խաղացողներին առավելություն տալ, բայց հավանականության տարր ևս կա:[1]

Հմտության խաղ կամ արագ կողմնորոշվելու խաղ, որի ելքը որոշվել է առավելապես մտավոր կամ ֆիզիկական հմտությամբ, քան հավանականությամբ[2]։

Մել այլ, հավանականության խաղ, որտեղ ելքը խորապես կախված է որոշ պատահականությամբ ընտրված միջոցներից, ինչպես օրինակ՝ զառը (անգլ.՝ dice), պտտվող հոլերը (անգլ.՝ spinning tops), խաղաքարտերը (անգլ.՝ playing cards), պտտվող անիվները (անգլ.՝ roulette wheels) կամ տարայից հանվող համարակալված գնդակները (անգլ.՝ numbered balls drawn from a container):

Մինչդեռ հավանականության խաղը կարող է ունենալ հմտության տարրեր. հավանականությունը ընդհանուր առմամբ ավելի մեծ դեր է խաղում ելքը որոշելիս։ Հմտության խաղը նույնպես կարող է ունենալ հավանականության տարրեր, բայց հմտությունը ավելի մեծ դեր է խաղում ելքը որոշելիս։

Մի քանի հաճախակի խաղացվող հմտության խաղերից են՝ հավաքագրական խաղաքարտերը (անգլ.՝ collectible card games), համաձայնության կամուրջը (անգլ.՝ contract bridge), նարդին (անգլ.՝ backgammon) և մահջոնգը (անգլ.՝ mahjong)[3]:

Այնուամենայնիվ, հմտության խաղերի մեծ մասը իր մեջ պարունակում է հավանականության աստիճան՝ միջավայրի բնական լինելու պատճառով, հավանականության միջոցների, (ինչպես օրինակ՝ զառը, խաղաքարտերը կամ մետաղադրամներով գիր ու ղուշ գցելը (անգլ.՝ coin flip)) կամ թերի տեղեկատվությունից գուշակելու պատճառով։ Որոշ խաղեր, որոնցում հմտությունը մոլախաղով զբաղվելու բաղադրիչ մասն է և ռազմավարությունը, ինչպես օրինակ՝ պոկերը (անգլ.՝ poker), կարող է ներառել այնպիսի միջոցների կիրառում, ինչպիսիք են մաթեմատիկական հավանականության և խաղի գաղափարը, մոլորեցումը և այլ հոգեբանական պատերազմների ձևեր։

Իրավական նշանակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հավանականության և հմտության միջև տարբերությունն ունի իրավական նշանակություն այն երկրներում, որտեղ հավանականության խաղերին այլ կերպ են վերաբերվում, քան հմտության։ Իրավական տարբերությունը հաճախ պարզ չէ և շատ է տարբերվում մեկ արդարադատությունից մյուսը։

Մի շարք երկրներում, ինչպես Գերմանիան, արդյոք խաղը համարվում է հմտություն, կապված է օրինականության հետ և հաշվի է առնվում, խաղադրույք արվում է խաղի ելքի ժամանակ թե ոչ, ըստ այդմ համարվում է մոլախաղ։ Օրինակ՝ պոկերը համարվում է օրինականորեն հավանականության խաղ Գերմանիայում[4], (այսպիսով, միայն թուլատրված է խաղատներում), մինչդեռ սկատի մրցախաղը համարվում է հմտության խաղ և թույլատրվում են մրցույթները գումարային նվերներով[5]։ Ավելին, պոկերը Նյու Յորքի (անգլ.՝ New York) դատավորի կողմից պաշտոնապես հայտարարվել է ավելի շատ հմտության, քան հավանականության խաղ[6]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Solly, Meilan. «The Best Board Games of the Ancient World». Smithsonian Magazine (անգլերեն). Վերցված է 2020 թ․ փետրվարի 25-ին.
  2. Dervishi, Kay (2019 թ․ հունիսի 18). «Other games of chance and skill on Albany's agenda». CSNY. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 25-ին.
  3. David Carter (2010 թ․ նոյեմբերի 9). Money Games: Profiting from the Convergence of Sports and Entertainment. Stanford University Press. էջեր 169–. ISBN 978-0-8047-7679-0.
  4. «Poker». Administration of Saxony. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 7-ին.
  5. A. C. Spapens; Toine Spapens; Alan Littler; Cyrille Fijnaut (2008). Crime, Addiction and the Regulation of Gambling. BRILL. էջ 143. ISBN 978-90-04-17218-0.
  6. Secret, Mosi (2012 թ․ օգոստոսի 21). «Poker, a Game of Skill, Is Not Truly Gambling, a Judge Rules». The New York Times. Վերցված է 2018 թ․ հունիսի 25-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հմտության խաղ» հոդվածին։