Հիշողության սպորտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հիշողության սպորտ, երբեմն՝ մրցակցային հիշողություն կամ հիշողության մտային սպորտ, մրցույթ, որտեղ մասնակիցները որոշակի հրահանգների շրջանակներում փորձում են մտապահել, այնուհետև վերհիշել ինֆորմացիայի տարբեր ձևեր։ Սպորտը պաշտոնապես սկսել է զարգանալ 1991 թվականից։ Գոյություն ունեն ազգային և միջազգային առաջնություններ։

Տարածված մրցույթներից մեկը ներառում է խառնած խաղաքարտերի մտապահումը հնարավորինս կարճ ժամանակահատվածում, որից հետո մասնակցից պահանջվում է դասավորել այլ տուփերի խաղաքարտեր՝ նույն հերթականությամբ։

Մնեմոնիկայի տեխնիկաներն ընդհանրապես համարվում են մրցույթի կարևոր մասերից մեկը և բարելավվում են ինտենսիվ աշխատանքի շնորհիվ[1]։ Սրանք կարող են ներառել Լոկիի մեթոդը, մնեմոնիկայի կապակցման մեթոդի օգտագործումը և մասերի բաժանումը։ Օգտագործվում են նաև այլ տեխնիկաներ՝ ինֆորմացիայի պահեստավորման և վերհիշելու համար։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիշողության մարզման տեխնիկաները քննարկվել են դեռևս Հին Հունաստանում, իսկ ֆորմալ հիշողության մարզումը երկար ժամանակ համարվել է հիմնական կրթության կարևոր մասերից մեկը և հայտնի է եղել «հիշողության արվեստ» անվանմամբ[2]։ Այնուամենայնիվ, մարզված մտապահման զարգացումը՝ որպես սպորտ, սկսել է միայն ուշ 20-րդ դարում, բայց նույնիսկ այն ժամանակ մնացել է հարաբերականորեն սահմանափակ իր շրջանակներում։ Առաջին համաշխարհային մրցույթը տեղի է ունեցել որպես Հիշողության աշխարհի առաջնություններ 1991 թվականին և շարունակվել է ամեն տարի՝ բացառությամբ 1992 թվականը[3]։

Մրցույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1991 թվականին Հիշողության աշխարհի առաջնությունների հիմնումից հետո բազմաթիվ երկրներում հիմնվեցին ազգային մրցույթներ։ Սրանք ներառում են Միացյալ Նահանգների առաջնությունները, որոնք սկսվել են 1997 թվականին[4], Հնդկական ազգային հիշողության առաջնությունները[5], Գերմանական հիշողության առաջնությունները[6], Միացյալ Թագավորության բաց հիշողության առաջնությունները և այլ առաջնություններ[7]։ Ազգային առաջնություններ են անցկացվում նաև Հարավային Աֆրիկայում, Ավստրալիայում, Սինգապուրում, Չինաստանում, Ճապոնիայում և Մեքսիկայում[6][8]։

Կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիշողության աշխարհի առաջնությունների կազմակերպիչ Հիշողության աշխարհի սպորտի խորհրդի կողմից տրվել է հիշողության մրցաշարերի մասնակիցների բարձրագույն կոչումը՝ հիշողության գրոսմայստեր։ Ենթադասակարգմամբ գոյություն ունեն հետևյալ կոչումները՝ միջազգային գրոսմայստեր, գրոսմայստեր և միջազգային վարպետ։ 2016 թվականի նոյեմբերի տվյալներով աշխարհում հաշվվում է մոտավորապես 200 գրոսմայստեր[9]։

Տեխնիկաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցաշարի մասնակիցները նկարագրում են մտապահման հմտությունների բարելավման բազմաթիվ մեթոդներ և տեխնիկաներ։ Նրանցից մի քանիսն ստեղծել են սեփական մեթոդները և հրատարակել իրենց անուններով։ Սրանք ներառում են, օրինակ, մնեմոնիկայի դոմինիկյան համակարգը անգլ.՝ Mnemonic dominic system, որն իր անունը ստացել է ի պատիվ նախկին աշխարհի չեմպիոն Դոմինիկ Օ'Բրայենի, մնեմոնիկայի հիմնական համակարգը, ինչպես նաև անձ-գործողություն-առարկա համակարգը, որը ներառում է խաղաքարտերի և թվերի կոդավորում դեպի մարդիկ, գործողություններ և առարկաներ հաջորդականություն[10]։ Այս մեթոդները կոչվում են նաև «մնեմոտեխնիկաներ»։

Ջոշուա Ֆոերը նշում է.

Չնայած յուրաքանչյուր մասնակից յուրաքանչյուր գործողության մտապահման համար ունի իր սեփական յուրահատուկ մեթոդը, բոլոր մնեմոտեխնիկաներն էապես հիմնված են զարգացման կոդավորում հասկացության վրա, ըստ որի ինչքան իմաստալից է ինչ-որ բան, այնքան ավելի հեշտ է այն հիշել[9]։

Կատեգորիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիշողության առաջնություններում պոտենցիալ առարկայի հարցը կարող է լինել անսահմանափակ, սակայն Հիշողության աշխարհի առաջնություններում կան հետևյալ առաջադրանքները.

  1. Մեկ ժամ՝ խառը դասավորությամբ թվեր
  2. Հինգ րոպե՝ խառը դասավորությամբ թվեր
  3. Արտասանվող թվեր, մի վայրկյանում կարդալ մեկը
  4. 30 րոպե՝ երկուական համակարգի թվեր
  5. Մեկ ժամ՝ խաղաքարտեր
  6. Պատահական դասավորված բառերի ցուցակներ
  7. 15 րոպե՝ անուններ և դեմքեր (աշխարհի ռեկորդ՝ 164 անուն)
  8. 5 րոպե՝ պատմական/ապագայի տարեթվեր (հորինված իրադարձություններ և տարեթվեր)
  9. Աբստրակտ պատկերներ (պատահականորեն գեներացված՝ սև և սպիտակ)
  10. Արագ խաղաքարտեր՝ միշտ վերջինն է կատեգորիաներից։ Հնարավորինս արագ մտապահել 52 խաղաքարտից բաղկացած տուփի խառնած խաղաքարտերի դասավորությունը։

Ի հավելումն ավանդական մրցաշարերին, որոնք կազմակերպվում են Հիշողության աշխարհի սպորտների խորհրդի կամ Հիշողության միջազգային ասոցիացիայի կողմից, հիշողության աթլետները հաճախ մրցակցում են այլընտրանքային ֆորմատով կազմակերպված մրցաշարերում։ Այդ մրցաշարերն են Հիշողության լիգայի առաջնությունները (նախկինում՝ Հիշողության էքստրեմալ մրցաշար), Մեմորիադը և Մեմո խաղերը[11][12][13]։

Մյուս տիպի հիշողության առաջնությունները կարող են չպարունակել ժամանակի սահմանափակումներ։ Օրինակ π թվի մտապահման (հայտնի է, որպես Պիֆիլոլոգիա) ռեկորդները սկսել են արձանագրել 1970-ական թվականներից։ Ներկայիս ռեկորդակիրը կարողացել է մտապահել ավելի քան 70000 նիշ π թվից։

Ռեկորդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիշողության սպրտում նոր ռեկորդները սահմանվում են շատ հաճախ[14]։ Խաղաքարտերի արագ մտապահման վերջին աշխարհի ռեկորդը պատկանում է Միացյալ Նահանգներից Ալեքս Մյուլենին՝ 19,96 վայրկյան (52 խաղաքարտ)[15]։ 5 րոպեում ամենաշատ թվեր մտապահելու ռեկորդը կիսում են Ալեքս Մյուլենը և Շվեդիայից Մարվին Վոլոնիուսը՝ 520 թվանշան[16]։

Հայտնի մասնակիցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխարհի չեմպիոններ[17]

  • Դոմինիկ Օ'Բրայեն (Միացյալ Թագավորություն)՝ հիշողության աշխարհի ութակի չեմպիոն (1991, 1993, 1995-97, 1999-2001)
  • Ջոնաթան Հենքոք (Միացյալ Թագավորություն)՝ հիշողության աշխարհի չեմպիոն (1994)
  • Էնդի Բել (Միացյալ Թագավորություն)՝ հիշողության աշխարհի եռակի չեմպիոն (1998, 2002-03)
  • Քլեմենս Մեյեր (Գերմանիա)՝ հիշողության աշխարհի երկակի չեմպիոն (2005-06)
  • Բեն Փրիդմոր (Միացյալ Թագավորություն)՝ հիշողության աշխարհի եռակի չեմպիոն (2004, 2008-09)
  • Գյունթեր Կարստեն (Գերմանիա)՝ հիշողության աշխարհի չեմպիոն (2007)
  • Վանգ Ֆենգ (Չինաստան)՝ հիշողության աշխարհի երկակի չեմպիոն (2010-11)
  • Յոհաննես Մալոու (Գերմանիա)՝ հիշողության աշխարհի չեմպիոն (2012)
  • Ջոնաս վոն Էսսեն (Շվեդիա)՝ հիշողության աշխարհի երկակի չեմպիոն (2013-14)
  • Ալեքս Մյուլեն (ԱՄՆ)՝ հիշողության աշխարհի երկակի չեմպիոն (2015-16)

Այլ

  • Ջոշոջա Ֆոեր (ԱՄՆ)՝ ԱՄՆ-ի հիշողության առաջնության հեղինակ և չեմպիոն (2006)[18]
  • Էդ Քուք (Միացյալ Թագավորություն)՝ Memrise-ի հեղինակ, գրոսմայստեր, հիմնադիր և գործադիր տնօրեն[19]
  • Սայմոն Ռեյնհարդ (Գերմանիա)՝ միջազգային գրոսմայստեր, Գերմանիայի քառակի չեմպիոն, աշխարհի երկակի փոխչեմպիոն, հիշողության էքստրեմալ մրցաշարի երկակի չեմպիոն[19][20][21][22]
  • Մարվին Վոլոնիուս (Շվեդիա)՝ միջազգային գրոսմայստեր, Շվեդիայի երկակի չեմպիոն, աշխարհի փոխչեմպիոն, ռեկորդակիր[23][24][25]
  • Յանժա Ուինսերսուլ (Մոնղոլիա, նախկինում Շվեդիա)՝ միջազգային գրոսմայստեր, Gothenburg Open առաջնության չեմպիոն, ռեկորդակիր[23][26][27]
  • Նելսոն Դելիս (ԱՄՆ)՝ քառակի ԱՄՆ-ի հիշողության չեմպիոն (2011-12, 2014-15), գրոսմայստեր[18][19]
  • Ռոն Ուայթ (ԱՄՆ)՝ երկակի ԱՄՆ-ի հիշողության չեմպիոն (2009-10)[18]
  • Լենս Շիրհարթ (ԱՄՆ)՝ միջազգային գրոսմայստեր, աշխարհի ռեկորդակիր արտասանվող թվեր կատեգորիայում[25][28]
  • Հուանգ Շենգուա (Չինաստան)՝ միջազգային գրոսմայստեր, աշխարհի փոխչեմպիոն[23][29][30]
  • Շի Բինբին (Չինաստան)՝ միջազգային գրոսմայստեր, երկակի Չինաստանի չեմպիոն, ռեկորդակիր[23][31][32]
  • Պրեյտեք Յադավ (Հնդկաստան)՝ միջազգային գրոսմայստեր, Հնդկաստանի քառակի չեմպիոն[33]
  • Օլա Կարե Ռիսա (Նորվեգիա)՝ միջազգային գրոսմայստեր, Նորվեգիայում համար առաջին հիշողության աթլետ, ռեկորդակիր[23][34][35]
  • Բորիս Կոնրադ (Գերմանիա)՝ միջազգային գրոսմայստեր, ռեկորդակիր[23][36][37]
  • Քրիստիան Շաֆեր (Գերմանիա)՝ միջազգային գրոսմայստեր[23][38]
  • Քեթի Քերմոդ (Միացյալ Թագավորություն)՝ ռեկորդակիր բառեր, անուններ և դեմքեր կատեգորիայում[25][39]
  • Սենգեսամդան Ուլզիխութագ (Մոնղոլիա)՝ միջազգային գրոսմայստեր[23][40]
  • Փուևջավ Իրդենեսայխան (Մոնղոլիա)՝ միջազգային գրոսմայստեր, Մոնղոլիայի չեմպիոն, 2015 թվականի պատանիների աշխարհի չեմպիոն[23][41][42]
  • Դենիել Թեմեթ (Միացյալ Թագավորություն)՝ գրող, զբաղվում է աուտիզմի ուսումնասիրությամբ

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Contact Us - The World Memory Championships». worldmemorychampionships.com. Վերցված է 2016 թ․ հուլիսի 6-ին.
  2. Foer, Joshua (2011 թ․ փետրվարի 15). «Secrets of a Mind-Gamer». NYTimes.com. Վերցված է 2016 թ․ հուլիսի 6-ին.
  3. «World Memory Championships | World Memory Statistics». www.iam-stats.com. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 2-ին.
  4. «FAQs | USA Memory Championship». USAMemoryChampionship.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 6-ին.
  5. «Grandmaster of memory stays on top». The Hindu. 2010 թ․ նոյեմբերի 12. Վերցված է 2016 թ․ հուլիսի 6-ին.
  6. 6,0 6,1 Gemma Luz Corotan (2010 թ․ օգոստոսի 31). «Filipino nurse, 'kristo' excel in UK memory tilt». INQUIRER.net. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 6-ին. {{cite web}}: Invalid |url-status=y (օգնություն)
  7. «Memory champs meet for UK contest». BBC News. 2009 թ․ օգոստոսի 15. Վերցված է 2016 թ․ հուլիսի 6-ին.
  8. «List of Memory Competitions». Memory Techniques Wiki. Վերցված է 2016 թ․ հուլիսի 6-ին.
  9. 9,0 9,1 «Special Titles | International Association of Memory Statistics». www.iam-stats.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 26-ին.
  10. «Person-Action-Object (PAO) System». Memory Techniques Wiki. Վերցված է 2016 թ․ հուլիսի 6-ին.
  11. «Championship | Memory League». www.memoryleague.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 29-ին.
  12. «Home | Memoriad». www.memoriad.com/. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 29-ին.
  13. «Home | Memo Games». www.memogames.org/. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 29-ին.
  14. «World Records | International Association of Memory Statistics». www.iam-stats.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 26-ին.
  15. «5 minute "Speed" Cards Record | International Association of Memory Statistics». www.iam-stats.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 7-ին.
  16. «5 Minute Numbers Record | International Association of Memory Statistics». www.iam-stats.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 7-ին.
  17. «World Memory Championships | World Memory Statistics». www.world-memory-statistics.com. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 29-ին.
  18. 18,0 18,1 18,2 «List of USA Memory Champions - Memory Techniques Wiki».
  19. 19,0 19,1 19,2 «Special Titles | International Association of Memory Statistics». www.iam-stats.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 7-ին.
  20. «Simon Reinhard | International Association of Memory Statistics». www.iam-stats.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 29-ին.
  21. «2014 Extreme Memory Tournament | Memory League». www.memoryleague.com. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 29-ին.(չաշխատող հղում)
  22. «2016 Extreme Memory Tournament | Memory League». www.memoryleague.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 29-ին.
  23. 23,0 23,1 23,2 23,3 23,4 23,5 23,6 23,7 23,8 «Special Titles | International Association of Memory Statistics». www.iam-stats.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 29-ին.
  24. «Marwin Wallonius | International Association of Memory Statistics». www.iam-stats.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 29-ին.
  25. 25,0 25,1 25,2 «World Records | International Association of Memory Statistics». www.iam-stats.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 7-ին.
  26. «15 minute Names & Faces Record | International Association of Memory Statistics». www.iam-stats.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 29-ին.
  27. «Yanjindulam Altansuh | International Association of Memory Statistics». www.iam-stats.com. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 29-ին.
  28. «Lance Tschirhart | International Association of Memory Statistics». www.iam-stats.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 29-ին.
  29. «Huang Shenghua | International Association of Memory Statistics». www.iam-stats.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 29-ին.
  30. «WMC 2016 | World Memory Championships». www.worldmemorychampionships.com. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 21-ին.
  31. «Shi Binbin | International Association of Memory Statistics». www.iam-stats.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 29-ին.
  32. «60 minute/Hour Cards Record | International Association of Memory Statistics». www.iam-stats.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 29-ին.
  33. «Prateek Yadav | International Association of Memory Statistics». www.iam-stats.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 29-ին.
  34. «Ola Kare Risa | International Association of Memory Statistics». www.iam-stats.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 29-ին.
  35. «5 Minute Binary Record | International Association of Memory Statistics». www.iam-stats.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 29-ին.
  36. «Boris Konrad | International Association of Memory Statistics». www.iam-stats.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 29-ին.
  37. «Memoriad World Records | Memoriad». www.memoriad.com. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 29-ին.
  38. «Christian Schafer | International Association of Memory Statistics». www.iam-stats.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 29-ին.
  39. «Katie Kermode | International Association of Memory Statistics». www.iam-stats.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 29-ին.
  40. «Sengesamdan Ulziikhutag | International Association of Memory Statistics». www.iam-stats.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 29-ին.
  41. «Purevjav Erdenesaikhan | International Association of Memory Statistics». www.iam-stats.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 29-ին.
  42. «World Memory Championships 2015 Junior | International Association of Memory Statistics». www.iam-stats.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 29-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]