Զառ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ավանդական զառեր կլոր անկյուններով (խորանարդ, 6 կողմեր)
Paschier Joostens, De Alea, 1642

Զառ, պատահականության հայտնի աղբյուր սեղանի խաղերում (հատկապես համանուն խաղում): Դերախաղացների շրջանում տարածված է նաև տարածվել է «դայս» (անգլ.՝ dice) անգլիցիզմը: Միջին Ասիայում և Կովկասում կոչվում են զառեր, եզակի թվով՝ զառիկ:

Զառը (անգլերեն՝ «dice», ածանցված հինֆրանսերեն dé-ից, ինչպես նաև լատիներեն datum-ից, որը նշանակում է «տվյալ, այն, ինչ տալիս կամ խաղարկում են») փոքր առարկա է, որը, ընկնելով հարթ մակերևույթի վրա, զբաղեցնում է մի քանի հնարավոր դիրքերից մեկը՝ մեկ կողմով վերև: Զառերն օգտագործվում են ազարտային խաղերում պատահական թվերի վերարտադրման համար: Դրանք լայն կիրառում են գտել նաև սեղանի և դերային խաղերում:

Ավանդական զառը խորանարդ է, որի յուրաքանչյուր վեց կողմերի վրա տպված են 1-ից մինչև 6 թվերը: Խորանարդի նպատակն մեկից վեց ամբողջ թվերի պատահական որոշում, որոնցից յուրաքանչյուրը հավասարապես հնարավոր է դառնում շնորհիվ ճիշտ երկրաչափական ձևի: Կան զառերի բազմաթիվ տեսակներ՝ ձևով՝ զառերը կարող են լինել բազմանիստ կամ անկանոն ձևի, տեղեկատվական հագեցվածությամբ՝ նրանց կողմերին կարող են թվերի փոխարեն լինել խորհրդանիշեր: Նման տարբերությունները թույլ են տալիս օգտագործել զառերով ստանալ «1-2-3-4-5-6» դասական սխեմայից տարբերվող արդյունքներ: Կան նաև զառեր, ծանրեցված մի կողմից կամ աչքի համար անտեսանելի փոփոխություններով, որոնք նախատեսված են արդյունքները խեղաթյուրելու համար: Նման զառերի նպատակն է խաբել այլ խաղացողների գումարի կամ պարզապես հաճույքի համար, օրինակ որպես աճպարարություն:

Զառը սովորաբար պատրաստված է խորանարդի տեսքով՝ կողմերին նշված 1-6 թվերով (դրանք ընդունված է տեղաբաշխել այնպես, որ թվերի գումարը տրամագծորեն հակառակ կողմերում հավասար լինի 7-ի): Զառը կարելի է դիտարկել որպես պատահական թվերի գեներատոր ամբողջ թվերի միջակայքում [1..N] պարբերականության բոլոր թվերի ընկնելու միօրինակ հնարավորությամբ: Նման գեներատորները նշվում են 1dN:

Այսպես, օրինակ, սովորական խորանարդը 1d6 է, մետաղադրամի նետումը գեներատորի աշխատանքն է՝ 1d2 և այլն:

MdN հապավումը նշանակում է կիրառումների M արդյունքը 1dN. Հարկ է նշել, որ MdN տալիս է ամբողջ թվի միջակայքում [M..M*N]: Թվի ընկնելու հավանականությունը այդ պարբերությունում աճում է կեսին մոտենալու զուգահեռ (տե՛ս երկանդամ բաշխում):

Այսպես, օրինակ, օգտագործելով d4 զառը և նետելով այն երկու անգամ՝ մենք կստանանք 2d4 գեներատոր, որը կտա հետևյալ տարբերակները՝

10 կողմ
Միավորներ Ելքի հավանականությունը %%
2 1/16 6, 25
3 1/8 12, 5
4 3/16 18, 75
5 1/4 25
6 3/16 18, 75
7 1/8 12, 5
8 1/16 6, 25
Զոկիէդր

MdN բնորոշմանը չհամապատասխանող գեներատորի օրինակ է խաղաքարտերի կապուկը, որի մեջ չեն վերադարձնում հանված խաղաքարտերը: Այն 1dN կլինի միայն առաջին փորձի համար, հետագա փորձերի բաշխումները կախված կլինեն նախորդ արդյունքներից։

Զառերի հավաքածու D&D խաղի համար:
Վերջին երկուսը
"տոկոսային զառեր" են՝ d100՝ միավորների և տասնյակների համար

Դերային խաղերում (օրինակ՝ Dungeons & Dragons-ի օրենքների վրա հիմնված) օգտագործվում են 4 (տետրաեդր), 6 (խորանարդ), 8 (ութանիստ), 12 (դոդեկաեդր), 20 (իկսոկաեդր) և այլ քանակով կողմերով զառեր: Լու Զոկկին հայտնաբերեց զոկկիեդրը՝ 100 կողմով զառը: Իսկ ընդհանրապես, 1-ից 100 թվերը ստանալու համար հաճախ օգտագործում են 2 տասնակողմ զառերից:

Խաղացողների շրջանում հաճախ խորանարդի տեսակը նշանակում են «d» տառով (dice), որից հետո նշվում է կողմերի քանակը: Բոլորին քաջածանոթ վեցանկյուն խորանարդներից (d6) բացի օգտագործվում են նաև չորս (d4), ութ (d8), տասը (d10), տասներկու (d12) և քսան (d20) կողմանի զառեր: Օգտագործվում է նաև d100, d% կամ «տոկոսային խորանարդ» նշանակումները, որոնք իրենցից ներկայացնում են երկու տասնանկյուն, որոնցից առաջինը կիրառվում է տասնավորների, իսկ երկրորդը միավորները որոշման համար:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զառի հայտնվելու իրական ժամանակն անհայտ է: Մոտավորապես 5200 տարեկան հնագույն զառեր գտնվել են Իրանում Շահրի Սուհտե քաղաքի պեղումների ժամանակ նարդու հավաքածուի հետ միասին. զառերի նիստերի վրայի նշումները համարյա չեն տարբերվում ժամանակակիցներից[1][2]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «World's Oldest Backgammon Discovered In Burnt City»։ Payvand News։ December 4, 2004։ Վերցված է 12 июня 2013 
  2. Schädler, Dunn-Vaturi Ulrich, Anne-Elizabeth։ «BOARD GAMES in pre-Islamic Persia»։ Encyclopædia Iranica։ Վերցված է 12 июня 2013 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]