Հիրոսի Յոսիկավա
Հիրոսի Յոսիկավա ճապ.՝ 吉川洋 | |
---|---|
Ծնվել է | հունիսի 30, 1951 (73 տարեկան) Տոկիո, Տոկիո, Ճապոնիա |
Քաղաքացիություն | Ճապոնիա |
Մասնագիտություն | տնտեսագետ |
Հաստատություն(ներ) | Տոկիոյի համալսարան և Օսակայի համալսարան |
Գործունեության ոլորտ | տնտեսագիտություն |
Ալմա մատեր | Եյլի համալսարան և Տոկիոյի համալսարան |
Գիտական ղեկավար | Ջեյմս Թոբին |
Պարգևներ |
Հիրոսի Յոսիկավա (ճապ.՝ 吉川 洋, անգլ.՝ Yoshikawa Hiroshi, հունիսի 30, 1951, Տոկիո, Տոկիո, Ճապոնիա), ճապոնացի տնտեսագետ, Տոկիոյի համալսարանի պրոֆեսոր։ Ճապոնական տնտեսագիտական ասոցիացիայի նախագահ (2002—2003 թթ.)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիրոսին 1970 թվականին ավարտել է միջնական դպրոցը։
1974 թվականին Տոկիոյի համալսարանի բակալավրի աստիճան է ստացել, իսկ 1978 թվականին դոկտորի աստիճան է ստացել Յեյլի համալսարանում[1]։
Դասավանդման գործունեություն է սկսել դոցենտի կարգավիճակով Օլբանի համալսարանում (Նյու Յորքի պետական համալսարան) 1978-1982 թվականների ընթացքում։ Ապա աշխատել է որպես Օսակայի համալսարանի Սոցիալական և տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտի դոցենտ (1982—1988 թթ.)։ 1988—1993 թվականների ընթացքում եղել է դոցենտ, իսկ սկսած 1993 թվականից՝ եղել է Տոկիոյի տնտեսագիտության ամբիոնի պրոֆեսոր։ Զուգահեռաբար 1991 թվականին դասախոսություններ է կարդացել Օքսֆորդի համալսարանի Սուրբ Անտոնիոսի քոլեջում, իսկ 1995 թվականին եղել է Սիենայի համալսարանի տնտեսագիտության ամբիոնի հրավիրյալ հետազոտող[1]։
Ներկայումս Հիրոսին[1].
- սկսած 2001 թվականից՝ Ճապոնիայի կառավարության Նախարարների խորհրդի տնտեսական և հարկային քաղաքականության խորհրդի անդամ է։
- սկսած 1196 թվականից՝ Տոկիոյի համալսարանի Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի պրոֆեսոր է, իսկ 2009 թվականից՝ տնօրեն։
- սկսած 2002 թվականից մինչև 2003 թվականը եղել է Ճապոնիայի տնտեսագիտական ասոցիացիայի նախագահը։
Հիմնական գաղափարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիրոսին նշում է, որ Ճապոնիայի ստագնացիայի պատճառը դեֆլյացիան է, որը, իր հերթին, առաջանում է աշխատավարձի վճարման լճացում, և այդ կերպ հարկավոր է երկրում աշխատավարձի մակարդակը բարձրացնել[2]՝ հաստատելով, որ տնտեսական աճը խթանելու համար նման գործիքը, ինչպես Ճապոնիայի ԿԲ տոկոսադրույքի նվազեցումն է, չի աշխատում, քանի որ տոկոսադրույքը ստորին մակարդակում է, այդկերպ՝ մնում է միակ արդի գործիքը՝ աշխատավարձի մակարդակը։ Հիրոսին հայտնաբերել է, որ աշխատավարձի ընթացիկ մակարդակը գտնվում է ստորին մակարդակում, քանի որ 1997/98 թվականների ճգնաժամից հետո որոշում ընդունվեց (շնորհիվ արհմիությունների), որ աշխատանքից ազատումներից խուսափելու համար հարկավոր է նվազեցնել աշխատավարձի ընդհանուր մակարդակը, ինչը դեֆլյացիայի արատավոր պարբերաշրջան է։ Նշում է, որ վերջին ժամանակներում ճապոնացիների մենթալիտետը փոփոխվել է նորարարականից դեպի պահպանողական։ Առաջին տեղում անվտանգությունն է, ինչի հետ կապված՝ տեխնոլոգիական նորարարությունները չեն կիրառվում։ Ավելին՝ Ճապոնիայի բնակչությունը ծերանում է։ Առկա է էներգոռեսուրսների անբավարարություն։ Բնակչության ծերացման հետ կապված՝ առաջարկում է օգտագործել նոր ապրանքների ստեղծման և ծառայությունների մատուցման հնարավորություններ բնակչության բժշկական և սոցիալական օգնության ոլորտում[3]։
Հիրոսին Աոկի-Յոսիկավա մոդելի համահեղինակն է[4], որը նմանակում է աշխատանքի արտադրողականության դիտարկվող բաշխումը՝ կապված ամբողջական պահանջարկի հետ։ Երբ ամբողջական պահանջարկը աճում է, ավելի շատ մարդիկ են ընկերություններում աշխատում բարձր արտադրողականությամբ, այդ կերպ գործազրկության մակարդակը նվազում է, ինչը համապատասխանում է Արդյունավետ պահանաջարկի քեյնսյան սկզբունքի միկրո-հիմնավորմանը[5]։
Հիրոսին կարգավորում է Էնգելի օրենքը, հաստատելով, որ պահանջարկի հագեցվածությունը տեղի է ունենում ոչ միայն սննդամթերքի եկամտի աճի չափով, այլ երկարաժամկետ օգտագործման ապրանքներով, ինչը համարվում է տնտեսական աճի էական սահմանափակում, աճի սահմանափակման մեկ այլ գործոն է հասարակության անդամների անհավասար եկամուտները, որ գնահատվում է Ջինիի գործակցով[6]։ Հիրոսին իր աշխատանքներում ապացուցում է, որ սպառողական գների և դրամական զանգվածի միջև կոռելյացիա գոյություն չունի։ Դեֆլյացիայի դեմ պայքարը դրամական զանգվածի միջոցով բարդ է[7]։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիրոսիի աշխատանքը մեկ անգամ չէ, որ բարձր գնահատականների է արժանացել[8].
- 1984՝ Նիկեյ մրցանակ «Նիհոն քեյձայ սիմբուն» թերթի կողմից տնտեսագիտական «Macroeconomics», (in Japanese) Tokyo: The University of Tokyo Press, 1984 գրքի համար։
- 1984՝ Սանտորի մրցանակ։
- 1993՝ «Մայնիտի սիմբուն? թերթի մրցանակը լավագույն տնտեսագետին։
- 1999՝ Գիտության և հետազոտությունների ազգային ֆոնդի մրցանակ։
- 2000՝ «Յոմիուրի սիմբուն» թերթի մրցանակ։
- 2002՝ The Bank of Tokyo-Mitsubishi UFJ մրցանակ Նյու Յորքի համալսարանի կողմից «Reconstructing Macroeconomics» գրքի համար։
- 2010՝ Պատվո շքանշան՝ մանուշակագույն ժապավենով։
Մատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Yoshikawa H. On the «q» Theory of Investment Արխիվացված 2011-12-16 Wayback Machine//American Economic Review, 70(4), September 1980
- Yoshikawa H. Alternative Monetary Policies and Stability in a Stochastic Keynesian Model// International Economic Review, 22(3), October 1981
- Yoshikawa H. On the Firms Short-run Quantity Adjustment: «q» Theory of Goods in Process// Economica, 49(195), August 1982
- Yoshikawa H. Demand-Supply Constraints and Inventory Stock in Macroeconomic Analysis// Economic Studies Quarterly,35(3), December 1984
- Yoshikawa H., Ueda K. Financial Volatility and the q Theory of Investment// Economica, 53(209), February 1986
- Yoshikawa H., Ohtake F. Postwar Business Cycles in Japan: A Quest for the Right Explanation// Journal of Japanese and International Economies, 1(4), December 1987
- Yoshikawa H., Ohtake F. An Analysis of Female Labor Supply, Housing Demand and the Saving Rate in Japan// European Economic Review, 33, 1989
- Yoshikawa H. On the Equilibrium Yen Dollar Rate// American Economic Review, 80(3), June 1990
- Yoshikawa H. High Economic Growth and Its End in Japan: An Explanation by a Model of Demand-led Growth // The Structure of the Japanese Economy /ed. Okabe M., London: Macmillan, 1995
- Yoshikawa H., Iwami T., Okazaki T. The Great Depression in Japan: Why Was It So Short?//Business Cycles since 1820: New International Perspectives from Historical Evidence/ ed. Dick T., Cheltenham: Edward Elgar, 1998
- Yoshikawa H., Motonishi T. Causes of the Long Stagnation of Japan during the 1990’s: Financial or Real?// NBER, WP № 7351, 1999
- Yoshikawa H., Di Matteo Economic Growth: The Italian and Japanese Experiences// Economic Systems, 1999, 23(11)
- Yoshikawa H. Technical Progress and the Growth of the Japanese Economy- Past and Future// Oxford Review of Economic Policy, 2000.Vol.16, No.2, p. 34-45
- Yoshikawa H. La Politique Economique Face A La Stagnation De L’Economie// Economie internationale, 2000. 84-4, p. 13-34
- Yoshikawa H. Growth and Fluctuations: The Post-war Japanese Experience//Cycles, Growth and Structural Change: Theories and Empirical Evidence/ L. f. Punzo ed., London and New York: Routledge, 2001. p. 27-46
- Yoshikawa H., Aoki M. Demand Saturation — Creation and Economic Growth//Journal of Economic Behavior and Organization 48, 2002. p. 127-154
- Yoshikawa H. The Role of Demand in Macroeconomics// Japanese Economic Review, 2003.Vol. 54, No. 1, p. 1-27
- Yoshikawa H., Aoki M. Reconstructing Macroeconomics. Cambridge University Press, Cambridge UK, 2007
- Yoshikawa H., Aoki M. The Nature of Equilibrium in Macroeconomics: A Critique of Equilibrium Search Theory// RIETI, DP № 2008-37, 2008
- Yoshikawa H. A New Micro-Foundation for Keynesian Economics// RIETI, DP Series 12-E-025, April 2012
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Сайт RIETI Yoshikawa Hiroshi.
- ↑ The Wall Street Journal Behind Abe’s Wage Push: Dueling Economists. — 2014.
- ↑ Эксперт онлайн Труд в помощь экономике. — 2014.
- ↑ Scalas E.,Garibaldi U. A Note on Aoki-Yoshikawa Model. — 2008. — № 38.
- ↑ Hiiroshii Yoshiikawa Stochastiic Macro-equiilliibriium and Miicrofoundatiions for the Keynesiian Economiics. — 2012. — С. 1.
- ↑ Yoshikawa H. Keynote Speech: Prof. Hiroshi Yoshikawa (University of Tokyo). — 2010.
- ↑ Yoshikawa H., Aoyama H., Fujiwara Y., Iyetomi H. Deflation and money // VOX CEPR's Policy Portal. — 2015.
- ↑ The Faculty of Economics at the University of Tokyo Hiiroshii Yoshiikawa. Архивировано из первоисточника 14 Հունիսի 2015.