Հիրիկ գայլականջ
Հիրիկ գայլականջ | |
Հիրիկ գայլականջ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Ծնեբեկածաղկավորներ (Asparagales) |
Ընտանիք | Հիրիկազգիներ (Iridaceae) |
Ենթաընտանիք | Iridoideae |
Տրիբա | Irideae |
Ցեղ | Հիրիկ (Iris) |
Տեսակ | Հիրիկ գայլականջ (I. lycotis) |
Միջազգային անվանում | |
Iris lycotis |
Հիրիկ գայլականջ (լատին․՝ Iris lycotis), հիրիկազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
10-35 սմ բարձրությամբ ցողունով կոճղարմատավոր, գեղազարդային բույս է։ Տերևները ցողունագիրկ են, մանգաղաձև կորացած։ Ծաղիկները մեծ են, ծաղկապատի արտաքին և ներքին մասերը դարչնագույն ծիրանագույն են, 4,5-6 սմ լայնությամբ արտաքին ծաղկապատը կենտրոնում մեծ թավշյասև պուտով է, ներքինները՝ 5-8 սմ տրամագծով[1]։
Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայաստանում տարածված է Երևանի (Երանոսի և Ուրծի լեռնաշղթաներ, Տիգրանաշեն և Էլփին գյուղերի միջև) և Դարեղեգիսի (Արփա և Մարտիրոս գյուղերի շրջակայք) ֆլորիստիկական շրջաններում։ Աճում է նաև Նախիջևանում, Հարավարևելյան Անատոլիայում, Հյուսիսարևելյան Իրաքում և Արևմտյան Իրանում[1]։
Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Աճում է ստորին լեռնային գոտուց մինչև ենթալպյան գոտի` ծովի մակարդակից 1000-2600 մ բարձրությունների վրա, չոր քարքարոտ, կավային լանջերին, կիսաանապատում, լեռնային տափաստանում։ Ծաղկում է ապրիլ-մայիս ամիսներին, պտղաբերում՝ մայիս-հուլիսին[1]։
Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վտանգված տեսակ է։ Տարածման շրջանի մակերեսը 5000 կմ²-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը՝ 500 կմ²-ից պակաս։ Կապված աճելավայրերի պայմանների փոփոխության հետ՝ տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես ոչնչացման սպառնալիքի ենթակա տեսակ։ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ[1]։
Պահպանության գործողություններ չեն իրականացվում[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հիրիկ գայլականջ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հիրիկ գայլականջ» հոդվածին։ |
|
|