Հիպել-Լինդաուի հիվանդություն
Հիպել-Լինդաուի հիվանդություն (ՀԼՀ) | |
---|---|
Հիպել-լինդաույի հիվանդության ժամանակ հեմանգիոբլաստոմաների բնորոշ տեղակայումները։ | |
Տեսակ | գլխի և պարանոցի հիվանդություն, սաղմի զարգացման արատներ, հազվագյուտ հիվանդություն և հիվանդության կարգ |
Բժշկական մասնագիտություն | բժշկական գենետիկա և նյարդաբանություն[1] |
ՀՄԴ-9 | 759.6 |
ՀՄԴ-10 | Q85.8 |
Անվանվել է | Arvid Lindau? |
Հոմանիշներ | Ընտանեկան ուղեղիկ-ցանցաթաղանթային անգիոմատոզ[2] |
Von Hippel-Lindau disease Վիքիպահեստում |
Հիպել-Լինդաուի հիվանդություն (ՀԼՀ), բազմահամակարգային ընդգրկմամբ հազվադեպ հանդիպող ժառանգական հիվանդություն է[3]։ Այն բնորոշվում է ընդերային կիստաների և բարորակ ուռուցքների առաջացմամբ, որոնք պոտենցիալ չարորակացման վտանգ են պարունակում։ Հիվանդությունը ֆակոմատոզների տեսակ է, որի պատճառ է հանդիսանում 3p25.3 քրոմոսոմում գտնվող Հիպել-Լինդաուի ուռուցքները ճնշող գենի մուտացիան[4][5][6]։
Նշաններ և ախտանիշներ
[խմբագրել | խմբագրել կոդը]ՀԼՀ հետ ասոցացվող նշաններն ու ախտանշաններն ընդգրկում են գլխացավեր, հավասարակշռության և քայլելու խնդիրներ, գլխապտույտ, վերջույթների թուլություն, տեսողության խնդիրներ և զարկերակային գերճնշում։ ՀԼՀ հետ ասոցացվող վիճակներից են անգիոմատոզները, հեմանգիոբլաստոմաները, ֆեոխրոմացիտոման, երիկամային կարցինոման, ենթաստամոքսային գեղձի կիստաները (ենթաստամոքսային գեղձի ցիստադենոմա), Էնդոլիմֆատիկ պարկերի ուռուցք, մակամորձիների (տղամարդկանց մոտ) կամ արգանդի լայն կապանի (կանանց մոտ) երկկողմանի պապիլար ցիստադենոմա[7][8]։ ՀԼՀ-ով հիվանդների 37.2% ի մոտ հանդիպում են անգիոմատոզներ և հիմնականում ցանցաթաղանթում։ Որպես հետևանք ունենում են տեսողության կորուստ։ Այնուամենայնիվ այլ օրգան համակարգերը նույնպես կարող են ախտահարվել և որպես լրացուցիչ խնդիրներ ունենում են կաթված, սրտամկանի ինֆարկտ, այլ սիրտ-անոթային հիվանդություններ[6]։ ՀԼՀ 40% դեպքերում հանդիպում է ԿՆՀ հեմանգիոբլաստոմաներով և դրանց 68-80% հանդիպում է ՀԼՀ ժամանակ։ Ողնուղեղային հեմանգիոբլաստոմաները խիստ սպեցիֆիկ են հանդիպում են 13-59% ՀԼՀ անձանց մոտ, իսկ դրանց դեպքերի 80% հանդիպում է հենց ՀԼՀ ժամանալ[9][10]։ Չնայած որ այս ուռուցքները հաճախ են հանդիպում, այնուամենայնիվ ՀԼՀ անձանց մեծամասնությունը ունենում են 1 տեսակի ուռուցք[10]։
Պաթոգենեզ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիվանդության պատճառն է հանդիսանում 3p25.3 քրոմոսոմում գտնվող Հիպել-Լինդաուի ուռուցքները ճնշող գենի մուտացիան։ Հայտնի են ՀԼՀ ժամանակ հանդիպող ավելին քան 1500 սաղմնային գծի և սոմատիկ մուտացիաներ[11][12]։
Օրգանիզմում յուրաքանչյուր բջիջ ունի յուրաքանչյուր գենի 2 օրինակ (բացառությամբ սեռական քրոմոսոմների գեների)։ ՀԼՀ ժամանակ, Հիպել-Լինդաու (ՀԼ) գենի մեկ օրինակը մուտացված է և արտադրում է թերի ՀԼ սպիտակուց (սՀԼ)։ Քանի որ գենի երկրորդ օրինակը շարունակում է արտադրել առողջ սՀԼ, ոչ բջիջներն են լինում ախտահարված։ Արդյունքում ուռուցքները առաջանում են այն բջիջներից, որոնց ՀԼ գենը արտադրում է թերի սՀԼ։ Առողջ սպիտակուցի անբավարարության պատճառով առաջանում են ՀԼՀ բնորոշ ուռուցքներ[13][14]։ ՀԼՀ դեպքերի մոտ 20% հանդիպում են առանց ընտանեկան պատմության և կոչվում են de novo (առաջին անգամ առաջացած) մուտացիաներ։ Մնացած 80% դեպքերը ժառանգվում են ծնողներից[9]։
ՀԼՀ սպիտակուց (սՀԼ)
[խմբագրել | խմբագրել կոդը]սՀԼ-ն ներգրավված է հիպօքսիայով ինդուկցվող ֆակտոր 1α (HIF1α)-ի աշխատանքի կարգավորման մեջ։ Վերջինս կարևոր դեր է խաղում բջջում թթվածնային անբավարարության ժամանակ, տարբեր մեխանիզմներով պայքար մղելով թթվածնաքաղցի դեմ։ HIF1α-ի հիպերակտիվությունը մեծ ներգրավվածություն ունի ուռուցքային պրոցեսների զարգացման գործում։ Նորմալ ֆիզիոլոգիական պայմաններում, երբ բջիջներում առկա է բավարար թթվածին, պրոլիլ-հիդրօքսիլազ ֆերմենտը հիդրօքսիլացնում է HIF1α-ի կազմում գտնվող պրոլինի 2 մնացորդները։ Արդյունքում սՀԼ ունակ է դառնում կապվել HIF1α-ի հետ հետագայում ապաակտիվացնելու նպատակով։ ԹԹվաշնաքաղցի պայմաններում կամ ՀԼՀ ժամանակ սՀԼ-ն չի կապվում HIF1α-ի և վերջինս ակտիվ մնալով ակտիվացնում է մի շարք գեներ, այդ թվում՝ անոթային էնդոթելի աճի գործոնի, թրոմբոցիտային աճի գործոն B-ի, էրիթրոպոետինի, գլյուկոզի հետզավթմանը և մետաբոլիզմին մասնակցող գեները[14][15]։ Այս գեների գերակտիվությունը նպաստում են ուռուցքային պրոցեսների զարգացմանը[16]։
Ախտորոշում
[խմբագրել | խմբագրել կոդը]ՀԼՀ սպեցիֆիկ ուռուցքների հայտնաբերումը կարևոր է հիվանդության ախտորոշման համար։ ՀԼՀ ընտանեկան անամնեզով անհատների մոտ բնորոշ ուռուցքների հայտնաբերումը բավարար է ախտորոշումը հաստատելու համար։ Քանի որ բնորոշ ուռուցքները կարող են առաջանալ նաև առանձին դեպքերում, հետևաբար առանց ընտանեկան անամնեզի անհատների մոտ ախտորոշումը հաստատելու համար անհրաժեշտ է 2 և ավելի ուռուցքների առկայություն[9][10]։
Ախտորոշման մեջ կարևոր է նաև գենետիկ հաստատումը[9][17]։
Դասակարգում
[խմբագրել | խմբագրել կոդը]ՀԼՀ-ն դասակարգվում է ըստ կլինիկական տվյալների ինչպես նաև ըստ գենետիկ հայտնաբերումների[18]։
Բուժում
[խմբագրել | խմբագրել կոդը]ՀԼՀ բնորոշ ուռուցքների վաղ հայտնաբերումը և բուժումը հիմնականում նվազեցնում է հիվանդության բարդությունների հավանականությունը և բարելավում է կյանքի որակը։ Ադ նպատակով ՀԼՀ ունեցող անհատները պարբերաբար ենթարկվում են կանխարգելիչ բուժզննման՝ ցանցաթաղանթի, անգիոմաների, ԿՆՀ հեմանգիոբլաստոմաների, պարզ-բջջային երիկամային կարցիոմաների և ֆեոխրոմացիտոմաների հայտնաբերման նպատակով[19]։ ԿՆՀ հեմանգեոբլաստոմաները սովորաբար ենթակա են վիրահատական հեռացման, եթե դրանք կլինիկորեն արտահայտվում են։ Կլինիկորեն արտահայտվող ցանցաթաղանթի անգեոմաների բուժման հիմնական մեթոդներն են ֆոտոկոագուլյացիան և կրիոթերապիան, չնայած որ հակաանգիոգեն բուժումը նույնպես կարող է ընտրության տարբերակ լինել։ Երիկամային ուռուցքները կարող են հեռացվել մասնակի նեֆրեկտեմիայով կամ այլ մեթոդներվ, ինչպիսին է ռադիոհաճախային աբլաթիան[9]։
Համաճարակաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]ՀԼՀ հանդիպում է յուրաքանչյուր 36,000 նորածիններից մեկի մոտ։ Հիվանդությունը կլինիկորեն դրսևորվում է գենը կրող 65-ն անց անձանց 90% մոտ[20]։ Հիվանդության ախտորոշման տարիքը տատանվում է նորածնայինից մինչև 60-70 տարեկան, միջին տարիքը՝ 26 տարեկանն է[20]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1904 թ. գերմանացի ակնաբույժ Օյգեն ֆոն Հիփելը առաջին անգամ նկարագրեց անգիոմաները աչքում[21]։ Ավելի ուշ, 1927 թ. Արվիդ Լինդաուն նկարագրեց անգիոմաներ ուղեղիկում և ողնաշարում[22]։ Հիփել-Լինդաուի հիվանդություն տերմինը առաջին անգամ օգտագործվեց 1936-ին սակայն մեծ տարածում գտավ միայն 1979-ականներին[9]։
Տերմինաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]ՀԼՀ-ի այլ ոչ հաճախ հանդիպող անվանումներն են[23][24].
- Ցանցաթաղանթի անգիոմատոզ
- Ընտանեկան ուղեղիկ-ցանցաթաղանթային անգիոմատոզ
- Ուղեղիկ-ցանցաթաղանթային հեմանգիոբլաստոմատոս
- Հիփելի հիվանդություն
- Հիփել-լինդաուի համախտանիշ
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Bednařík J., Ambler Z., Růžička E. Klinická neurologie: část speciální — ISBN 978-80-7387-389-9
- ↑ RESERVED, INSERM US14-- ALL RIGHTS. «Orphanet: Von Hippel Lindau disease». www.orpha.net (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մայիսի 25-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ «Von Hippel-Lindau disease | Genetic and Rare Diseases Information Center (GARD) – an NCATS Program». rarediseases.info.nih.gov (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 17-ին.
- ↑ Richard, S; Gardie, B; Couvé, S; Gad, S (2012 թ․ մայիսի 30). «Von Hippel-Lindau: How a rare disease illuminates cancer biology». Seminars in Cancer Biology. 23 (1): 26–37. doi:10.1016/j.semcancer.2012.05.005. PMID 22659535. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2022 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 1-ին.
- ↑ Henry, Todd; Campell, James; Hawley, Arthur (1969). Todd-Sanford clinical diagnosis by laboratory methods, edited by Israel Davidsohn [and] John Bernard Henry (14th ed.). Philadelphia: Saunders. էջ 555. ISBN 978-0-7216-2921-6.
- ↑ 6,0 6,1 Wong WT; Agrón E; Coleman HR; և այլք: (2007 թ․ փետրվար). «Genotype–phenotype correlation in von Hippel–Lindau disease with retinal angiomatosis». Archives of Ophthalmology. 125 (2): 239–45. doi:10.1001/archopht.125.2.239. PMC 3019103. PMID 17296901. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 22-ին.
- ↑ Lindsay, Kenneth W; Ian Bone; Robin Callander; J. van Gijn (1991). Neurology and Neurosurgery Illustrated. United States: Churchill Livingstone. ISBN 978-0-443-04345-1.
- ↑ Frantzen, Carlijn; Links, Thera P.; Giles, Rachel H. (2012 թ․ հունիսի 21). «Von Hippel-Lindau Syndrome». Von Hippel-Lindau Disease. University of Washington, Seattle. Վերցված է 2013 թ․ մարտի 30-ին.
{{cite book}}
:|work=
ignored (օգնություն) - ↑ 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 Maher ER, Glenn GM, Walther M, և այլք: (2011 թ․ հունիս). «von Hippel-Lindau disease: a clinical and scientific review». European Journal of Human Genetics. 19 (6): 617–23. doi:10.1038/ejhg.2010.175. PMC 3110036. PMID 21386872.
- ↑ 10,0 10,1 10,2 Friedrich, CA (1999 թ․ դեկտեմբերի 1). «Von Hippel-Lindau syndrome. A pleomorphic condition». Cancer. 86 (11 Suppl): 2478–82. doi:10.1002/(SICI)1097-0142(19991201)86:11+<2478::AID-CNCR4>3.0.CO;2-5. PMID 10630173.
- ↑ Kondo, K; Kaelin Jr, WG (2001 թ․ մարտի 10). «The von Hippel–Lindau Tumor Suppressor Gene». Experimental Cell Research. 264 (1): 117–125. doi:10.1006/excr.2000.5139. PMID 11237528.
- ↑ Nordstrom-O'Brien M, van der Luijt RB, van Rooijen E, և այլք: (2010 թ․ մայիս). «Genetic analysis of von Hippel-Lindau disease». Hum. Mutat. 31 (5): 521–37. doi:10.1002/humu.21219. PMID 20151405.
- ↑ Knudson, AG (2001 թ․ նոյեմբեր). «Two genetic hits (more or less) to cancer». Nature Reviews Cancer. 1 (2): 157–62. doi:10.1038/35101031. PMID 11905807.
- ↑ 14,0 14,1 Kaelin, WG (2007). «Von Hippel-Lindau disease». Annual Review of Pathology. 2: 145–73. doi:10.1146/annurev.pathol.2.010506.092049. PMID 18039096.
- ↑ Bader, HL; Hsu, T (2012 թ․ հունիսի 4). «Systemic VHL gene functions and the VHL disease». FEBS Letters. 586 (11): 1562–9. doi:10.1016/j.febslet.2012.04.032. PMC 3372859. PMID 22673568.
- ↑ Kumar, P. S.; Venkatesh, K.; Srikanth, L.; Sarma, P. V.; Reddy, A. R.; Subramanian, S.; Phaneendra, B. V. (2013 թ․ հուլիս). «Novel three missense mutations observed in Von Hippel-Lindau gene in a patient reported with renal cell carcinoma». Indian Journal of Human Genetics. 19 (3): 373–376. doi:10.4103/0971-6866.120809. PMC 3841571. PMID 24339559.
{{cite journal}}
: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link) - ↑ Lonser RR (2003 թ․ հունիս). «von Hippel-Lindau disease». Lancet. 361 (9374): 2059–67. doi:10.1016/S0140-6736(03)13643-4. PMID 12814730.
- ↑ Calzada, MJ (2010 թ․ մարտ). «Von Hippel-Lindau syndrome: molecular mechanisms of the disease». Clinical & Translational Oncology. 12 (3): 160–5. doi:10.1007/s12094-010-0485-9. PMID 20231120.
- ↑ Priesemann M, Davies KM, Perry LA, և այլք: (2006). «Benefits of screening in von Hippel-Lindau disease – comparison of morbidity associated with initial tumours in affected parents and children». Horm. Res. 66 (1): 1–5. doi:10.1159/000093008. PMID 16651847.
- ↑ 20,0 20,1 Kim, JJ; Rini, BI; Hansel, DE (2010). Von Hippel Lindau syndrome. Advances in Experimental Medicine and Biology. Vol. 685. էջեր 228–49. doi:10.1007/978-1-4419-6448-9_22. ISBN 978-1-4419-6447-2. PMID 20687511.
- ↑ Von Hippel E (1904). «Ueber eine sehr seltene Erkrankung der Netzhaut». Albrecht von Graefes Arch Ophthal. 59: 83–106. doi:10.1007/bf01994821.
- ↑ Lindau A (1927). «Zur Frage der Angiomatosis Retinae und Ihrer Hirncomplikation». Acta Ophthalmol. 4 (1–2): 193–226. doi:10.1111/j.1755-3768.1926.tb07786.x.
- ↑ «NORD national organisation for rare disorders». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 1-ին.
- ↑ «MeSH (Medical Subject Headings)». Վերցված է 08/11/2012-ին.