Հեքիաթ ձկնորսի և ձկան մասին (մուլտֆիլմ, 1950)
Հեքիաթ ձկնորսի և ձկան մասին ռուս.՝ Сказка о рыбаке и рыбке | |
---|---|
Տեսակ | կարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ |
Ժանր | ֆիլմ-հեքիաթ |
Հիմնված է | Հեքիաթ ձկնորսի և ձկան մասին |
Ռեժիսոր | Միխայիլ Ցեխանովսկի |
Սցենարիստ | Միխայիլ Վոլպին |
Հնչյունավորում | Մարիա Բաբանովա, Բորիս Չիրկով, Վլադիմիր Գրիբկով և Անաստասիա Զուևա |
Բեմադրող նկարիչ | Պյոտր Ռեպկին |
Երաժշտություն | Յուրի Լևիտին |
Օպերատոր | Միխայիլ Դրույան |
Երկիր | ԽՍՀՄ |
Լեզու | ռուսերեն |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Տևողություն | 32 րոպե[1] |
Թվական | 1950 |
«Հեքիաթ ձկնորսի և ձկան մասին» (ռուս.՝ « Сказка о рыбаке и рыбке»), խորհրդային նկարված մուլտֆիլմ, որն ստեղծել է ռեժիսոր Միխայիլ Ցեխանովսկին «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայում 1950 թվականին։ Ալեքսանդր Պուշկինի համանուն հեքիաթի էկրանավորումն է։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծերունին իր կնոջ հետ ապրում է ծովի ափին։ Ծերունին ապրուստ է վաստակում ձկնորսությամբ, իսկ կինը մանելով։ Մի օր ծերունին բռնում է ոսկե ձկնիկ, որը կարողանում է խոսել մարդկային լեզվով։ Նա ծերունուն խոստանում է ցանկացած փրկագին և խնդրում բաց թողնել իրեն։ Ծերունին ազատ է թողնում նրան՝ չխնդրելով ոչինչ։
Ծերունին վերադառնում է տուն և կնոջը պատմում տեղի ունեցածի մասին։ Պառավը կշտամբում է նրան, ապա ստիպում վերադառնալ ծովափ, կանչել ոսկե ձկնիկին և նրանից գոնե նոր տաշտակ խնդրել կոտրվածի փոխարեն։ Ծովափին ծերունին կանչում է ձկնիկին և խնդրում տալ նոր տաշտակ։ Ձուկը խոստանում է կատարել նրա ցանկությունը։
Տուն վերադառնալուց հետո ծերունին տեսնում է, որ կինը նոր տաշտակ ունի։ Սակայն կնոջ ցանկությունները գնալով մեծանում են, և նա ամուսնուն ստիպում է նորից ու նորից վերադառնալ ծովափ՝ ոսկե ձկնիկից խնդրելու՝
- տալ նոր խրճիթ,
- իրեն դարձնել տոհմական ազնվական,
- իրեն դարձնել ազատ թագուհի։
Ծովը, որի մոտ գնում էր ծերունին, հետհզհետե փոխվում է ու դառնում փոթորկոտ։ Ծերունու նկատմամբ կնոջ վերաբերմունքը նույնպես փոխվում է. դառնալով ազնվական՝ նա ամուսնուն ուղարկում է ձիանոց, իսկ թագուհի դառնալուց հետո ընդհանրապես վռնդում է նրան։ Վերջում նա հետ է կանչում ամուսնուն և պահանջում, որ ոսկե ձկնիկն իրեն դարձնի ծովերի տիրուհի, իսկ ձուկն էլ ծառայի իրեն։ Ոսկե ձկնիկը չի պատասխանում ծերունու հերթական խնդրանքին, իսկ երբ վերջինս վերադառնում է տուն, տեսնում է, որ կինը նստած է իրենց գետնափոր տան առաջ՝ հին կոտրված տաշտակի մոտ։
Ստեղծողներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռեժիսոր՝ Միխայիլ Ցեխանովսկին
- Սցենարի հեղինակ՝ Միխայիլ Վոլպին
- Կոմպոզիտոր՝ Յուրի Լևիտին
- Դեկորացիաների էսքիզները՝ Տատյանա Մավրինայի
- Բեմադրող նկարիչ՝ Պյոտր Ռեպկին, Դմիտրի Բերեզովսկի
- Հետնանկարների էսքիզները՝ Վ. Նեզաևայի
- Ռեժիսորի օգնական՝ Վերա Ցեխանովսկայա
- Օպերատոր՝ Միխայիլ Դրույան
- Հնչյունային օպերատոր՝ Նիկոլայ Պրիլուցկի
- Մոնտաժող՝ Լիդիա Կյակշտ
- Օպերատորի օգնականներ՝ Ն. Սոկոլովա, Եկատերինա Ռիզո
- Տեխնիկական օգնականներ՝ Ն. Օռլովա, Վ. Շիլինա
- Նկարիչ-մուլտիպլիկատորներ՝
- Ալեքսանդր Բելյակով
- ԼԱմիս Բրեդիս
- Ռենատա Միրենկովա
- Ելիզավետա Կազանցևա
- Ֆեոդոր Խիտրուկ
- Նիկոլայ Ֆեոդորով
- Տատյանա Տարանովիչ
- Ռոման Կաչանով
- Ռոման Դավիդով
- Ետնանկարների նկարիչներ՝
- Օլգա Գեմերլինգ
- Իրինա Սվետլիցա
- Վերա Վալերիանովա
- Վերա Ռոջերո
- Կանստանտին Մալիշև
- Դերերը հնչյունավորել են՝
- Բորիս Չիրկով — ծերունի
- Անաստասիա Զուևա — պառավ
- Մարիա Բաբանովա — ոսկե ձկնիկ
- Գեորգի Միլյար — բոյար (տիտրերում նշված չէ)
- Տեքստը կարդում է՝ Վլադիմիր Գրիբկով
- Դիրիժոր՝ Ալեքսանդր Գաուկ
- Ստեղծողների ցանկը կազմված է ըստ մուլտֆիլմի տիտրերի։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1951 — Կառլովի Վարի VI միջազգային կինոփառատոնի մրցանակ «Լավագույն մուլտֆիլմի համար»[2]։
Վերահնչյունավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]2001 թվականին մուլտֆիլմը վերականգնվել է ու նորից հնչյունավորվել «Студия АС» և «Детский сеанс 1» ընկերությունների կողմից։ Նոր տարբերակում ամբողջովին փոխվել է ֆոնոգրաման, վերահնչյունավորմանը մասնակցել են ժամանակակից դերասաններ, տիտրերում փոխվել են հնչյունային ռեժիսորի ու հնչյունավորող դերասանների անունները։ Վերահնչյունավորումը խիստ բացասական է գնահատվել ինչպես հեռուստադիտողների մեծ մասի[3][4], այնպես էլ պրոֆեսիոնալ միության անդամների կողմից[5][6]։ Վերականգնման որակը նույնպես երբեմն քննադատության է ենթարկվել։
Հնչյունավորողներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Յուլիեն Բալմուսով
- Ժաննա Բալաշովա – պառավ
- Իրինա Մալիկովա – ոսկե ձկնիկ
- Ալեքսանդր Կոտով
- Վիտալի Օվանեսով
- Վլադիմիր Կոնկին
Վերաթողարկում
[խմբագրել | խմբագրել կոդը]1980-ական թվականներին մուլտֆիլմը թողարկվել է տեսաերիզներով «ԽՍՀՄ Պետկինոյի վիդեոծրագիր» հավաքածուում։ 1990-ական թվականների սկզբին մուլտֆիլմը թողարկվել է «Крупный план» կինոմիության կողմից «Հեքիաթ մեռած թագուհու և յոթ դյուցազունների մասին» մուլտֆիլմի հետ միասին տեսաերիզներով։ 1990-ական թվականների կեսերին թողարկվել է VHS Studio PRO Video խորհրդային լավագույն մուլտֆիլմերի հավաքածուում և «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայի մուլտֆիլմերի հավաքածուում «Союз» ստուդիայի կողմից։ 2000-ական թվականներին մուլտֆիլմը վերականգնվել է և թողարկվել DVD-ով երկու տարբերակով՝ բնօրինակ (մոնո) և վերահնչյունավորված (Dolby Digital)։
Արձագանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինչպես և Մ. Պաշչենկոն, Լենինգրադում վերապրելով շրջափակման ձմռան ծանր ամիսները, Ցեխանովսկին պատերազմի ավարտին տեղափոխվել է Մոսկվա և սկսել աշխատել «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում, որտեղ 1950 թվականին Պուշկինի ստեղծագործության հիման վրա բեմադրել է ևս մեկ ֆիլմ՝ «Հեքիաթ ձկնորսի և ձկան մասին»։ Ֆիլմի նախաբանի համար ռեժիսորն օգտագործել է պուշկինյան «Ռուսլան և Լյուդմիլա» պոեմի հայտնի հեքիաթային նախաբանը գիտնական կատվի, կախարդական անտառի ու անտառապայի մասնակցությամբ։ Ֆիլմում արտահայտիչ կերպով փոխանցվում է բնության գեղեցկությունը, հնագույն կենցաղի վսեմությունը։ Ֆիլմն ստացել է մրցանակ «Լավագույն մուլտֆիլմի համար» Կառլովի Վարիի միջազգային կինոփառատոնում 1951 թվականին։ Ֆիլմի մասին գովասանքով է խոսել Ժորժ Սադուլն իր «Կինոարվեստի պատմության» մեջ։
Բնօրինակ տեքստ (ռուս.)Как и М. Пащенко, пережив в Ленинграде тяжёлые месяцы блокадной зимы, Цехановский к концу войны переехал в Москву и стал работать на студии «Союзмультфильм», где в 1950 году поставил ещё один фильм, по Пушкину, — «Сказка о рыбаке и рыбке». Для пролога фильма режиссёр использовал знаменитый сказочный пролог к пушкинской поэме «Руслан и Людмила» — с учёным котом, волшебным лесом и лешим. В фильме выразительно передана красота природы, величавость старинного быта. Картина получила премию «За лучший мультфильм» на Международном кинофестивале в Карловых Варах в 1951 году. О фильме с похвалой отозвался в своей «Истории киноискусства» Жорж Садуль.
— Ս. Ասենին[7]
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ Сергей Капков Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — 816 с. — 3 000 экз. — ISBN 5-9265-0319-4 . с.700
- ↑ «Переозвучка наших старых мультфильмов». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 10-ին.
- ↑ «Мы против переозвучки советских мультиков!!!». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 10-ին.
- ↑ Директор «Союзмультфильма» Акоп Гургенович Киракосян отвечает на вопросы читателей «Ленты. Ру»
- ↑ НЕТ — фальсификации анимационного наследия!
- ↑ Асенин С. В. «Мир Мультфильма» Пути советской мультипликации. Արխիվացված 2014-02-04 archive.today
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Пушкин А. С. Сказка о рыбаке и рыбке. — АСТ, 2011. — 48 с. — (Союзмультфильм представляет). — ISBN 978-5-271-38306-9
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հեքիաթ ձկնորսի և ձկան մասին» մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
- «Հեքիաթ ձկնորսի և ձկան մասին» «Հայրենական կինոյի հանրագիտարան» կայքում
|