Հերման Շտրուկ
Հերման Շտրուկ գերմ.՝ Hermann Struck | |
---|---|
Ծնվել է | մարտի 6, 1876[1][2][3][…] |
Ծննդավայր | Բեռլին, Գերմանական ռայխ |
Վախճանվել է | հունվարի 11, 1944[1] (67 տարեկան) |
Մահվան վայր | Հայֆա, Հայֆայի մարզ |
Քաղաքացիություն | Գերմանական ռայխ |
Կրթություն | Բեռլինի գեղարվեստի ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ, վիմագրող, օֆորտանկարիչ, գրող և նկարազարդող |
Ուսուցիչ | Մաքս Կոներ |
Աշակերտներ | Mina Arndt?[4] և Q114703400? |
Hermann Struck Վիքիպահեստում |
Հերման Շտրուկ (գերմ.՝ Hermann Struck, Chaim Aaron ben David, մարտի 6, 1876[1][2][3][…], Բեռլին, Գերմանական ռայխ - հունվարի 11, 1944[1], Հայֆա, Հայֆայի մարզ), գերմանացի-հրեա նկարիչ, փորագրող։ Հայտնի է իր փորագրություններով[5]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հերման Շտրուկը ծնվել է Բեռլինում, հրեական ընտանիքում։ Սովորել է Բեռլինի գեղարվեստի ակադեմիայում։ 1904 թվականին միացել է ժամանակակից արվեստի շարժմանը, որը հայտնի էր որպես Բեռլինի անջատում[5]։ 1900 թվականին Շտրուկը հանդիպել է հոլանդացի նկարիչ Յոզեֆ Իսրայելսին, ով դարձել է նրա ուսուցիչը։ Երկուսն էլ ճանաչվել են իրենց ժամանակի առաջատար արվեստագետներ[6]։
1908 թվականին Շտրուկը հրատարակել է «Die Kunst des Radierens» (Փորագրության արվեստը) աշխատանքը, որը դարձավ սիմվոլիկ աշխատանք այդ թեմայով[6]։ Դասագիրքն առաջարկում էր ինչպես տեսության, այնպես էլ գործնական ուսուցման մեթոդներ[7]։ Շտրուկի աշակերտներից են եղել Մարկ Շագալը, Լովիս Կորինտը, Յակոբ Շտեյնհարդտը, Լեսեր Ուրին և Մաքս Լիբերմանը[6]։
1899 թվականին Բեռլինի ակադեմիան ավարտելուց հետո նրան արգելել են այնտեղ դասավանդել, քանի որ նա հրեա էր։ Շտրուկը ստեղծել է Հենրիկ Իբսենի, Ֆրիդրիխ Նիցշեի, Զիգմունդ Ֆրոյդի, Ալբերտ Այնշտայնի, Թեոդոր Հերցլի, Օսկար Ուայլդի և ժամանակի մյուս առաջատար գործիչների դիմանկարները[6]։
Շտրուկը ջերմեռանդ սիոնիստ և հրեա ակտիվիստ էր։ 1903 թվականին նա այցելել է Իսրայելական երկիր, արվեստի իր աշխատանքներն է ցուցադրել Հինգերորդ սիոնիստական վեհաժողովում և հանդիսացել է Միզրախիի կրոնական սիոնիստական շարժման հիմնադիր։ Միևնույն ժամանակ, նա եղել է գերմանացի հայրենասեր և կամավոր մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին[6] որպես թարգմանիչ, կապավոր սպա և ռազմական նկարիչ[6]։
Պարգևատրվել է 1-ին աստիճանի երկաթի խաչով, 1917 թվականին դարձել է Գերմանական արևելյան ճակատի գլխավոր հրամանատարի հրեական հարցերով ռեֆերենտ[8]։
Շտրուկը 1922 թվականին ներգաղթել է Պաղեստին, դասավանդել է Բեցալելի անվան արվեստի և դիզայնի ակադեմիայում, օգնել է Թել Ավիվի գեղարվեստի թանգարանի ստեղծման գործում[6]։ Նախքան նացիստների իշխանության գալը, նա ամեն ամառ այցելում էր Բեռլին[6]։
Մահ, ժառանգություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մահացել է 1944 թվականին, Հայֆայում։ Տունը, որտեղ նա ապրել է, 2013 թվականին դարձել է թանգարան[9]։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Hermann Struck: Die Kunst des Radierens. Berlin 1908.
- Arnold Zweig: Das ostjüdische Antlitz. Zu zweiundfünfzig Zeichnungen von Hermann Struck. Welt-Verlag, Berlin 1920: Литографии были созданы в 1918 году на одной из типографий оккупированного района Ober Ost, под руководством художника перенесены на камень и отпечатаны.
- Hermann Struck und Herbert Eulenberg: Skizzen aus Litauen, Weißrussland und Kurland. 60 Steinzeichnungen. Georg Stilke, Berlin 1916.
- Felix von Luschan u. Hermann Struck: Kriegsgefangene, Reimer, Berlin, 1917. 100 Abb. n. Steinzeichnungen von H. Struck.
- Georg Brandes: Heinrich Heine. Mit zwei Radierungen von Hermann Struck (Porträt Heinrich Heine, Heines Grab). Hofmann & Campe, Hamburg, Berlin 1922.
- Arnold Fortlage und Karl Schwarz: Das graphische Werk von Hermann Struck. Mit vier Originalradierungen. Paul Cassirer, Berlin 1911.
- Jane Rusel: Hermann Struck (1876—1944). Das Leben und das graphische Werk eines jüdischen Künstlers. Judentum und Umwelt Bd. 66. Peter Lang Frankfurt am Main u.a. 1997
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Hermann Struck (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ Nelson Notables 1840–1940: A dictionary of regional biography / D. Smith — 1 — Nelson Historical Society Inc, 1992.
- ↑ 5,0 5,1 «Exhibitions». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 3-ին.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 "Here and There" Smadar Sheffi, Haaretz Guide, March 7, 2008, review of Herman Struck retrospective: Master Print Maker,Open Museum, Tefen Industrial Park, Israel
- ↑ «Hecht Museum: Hermann Struck». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 3-ին.
- ↑ «The art and artists of the fifth Zionist Congress, 1901: heralds of a new age». Gilya Gerda Schmidt. 2003. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ Haifa Museum honors legacy of now forgotten Hermann Struck
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Figureworks.com/20th Century work Արխիվացված 2017-07-31 Wayback Machine
- Figure Works Արխիվացված 2017-07-31 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հերման Շտրուկ» հոդվածին։ |
|