Հերբալայֆ Նութրիշըն
Այս հոդվածի չեզոքությունը կասկածի ենթակա է։ Խնդրում ենք նայել քննարկման էջի բացատրությունը։ Խնդրում ենք չհեռացնել այս պիտակը մինչև խնդիրը չլուծվի։ |
Հերբալայֆ Նութրիշըն | |
---|---|
Տեսակ | բազմամակարդակ մարկետինգային ընկերություն և հանրային ընկերություն |
Հիմնադրված է | փետրվար 1980 |
Հիմնադիր | Mark R. Hughes? |
Վայր | Կայմանյան կղզիներ, Բրիտանական անդրծովյան տարածքներ, Միացյալ Թագավորություն[1], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ և Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ[2] |
Արդյունաբերություն | սննդի արդյունաբերություն |
Հասույթ | 4,89 մլրդ $[3] |
Աշխատողների թիվ | 7800 մարդ (2014) |
Կայք | iamherbalifenutrition.com(անգլ.) |
Մասնակից է | Direktesalgsforbundet?, Direct Selling Association, Direct Selling Sweden?, Direkte Salgs Foreningen?, Seldia?, Առանց միջնորդի (ուղիղ) վաճառքի միություն, Fédération de la Vente Directe? և Polskie Stowarzyszenie Sprzedazy Bezposredniej? |
Բորսա | NYSE: HLF[4] |
Herbalife Վիքիպահեստում |
Herbalife Nutrition (հայերեն արտասանությունը` Հերբալայֆ Նութրիշըն), սննդի միջազգային մասնագիտացված կազմակերպություն, որն արտադրանքի սպառումն իրականացնում է ուղղակի վաճառքի միջոցով[5]։ Կազմակերպության հիմնական արտադրանքը կազմում են այնպիսի մթերքներ, որոնք վերահսկում են մարմնի զանգվածը, ինչպես նաև` սպորտային սնունդ, սննդի կենսաբանական ակտիվ հավելումներ և խնամքի միջոցներ։
Ընկերությունը հիմնադրվել է 1980 թվականին ԱՄՆ-ում, Մարկ Հյուզի կողմից և ներկայումս այն ունի 8900 աշխատակից[6][7]։ 2018 թվականին Հերբալայֆի մաքուր վաճառքը հասել է 4,9 միլիարդ դոլլարի, որը նախորդ տարվա համեմատ 10%-ով ավելի էր[8]։ Ընկերությունը Կայմանյան կղզիների իրավասության մեջ է, իսկ կենտրոնական գրասենյակը գտնվում է Լոս-Անջելեսում (Կալիֆորնիա, ԱՄՆ)։ Հերբալայֆ նութրիշընը իր գործունեությունը ծավալում է շուրջ 94 երկրներում[9][10]։
Ընկերության պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1980 թվականին փետրվարին Մարկ Հյուզը սկսել է վաճառել Հերբալայֆի` քաշը վերահսկող առաջին կոկտեյլները բառացիորեն իր մեքենայի բեռնախցիկից։ Նա հաճախ էր կրկնում, որ քաշի իջեցման համար այս մթերքների և ծրագրի ի հայտ գալը կապված էր իր մոր` Ջոաննայի հետ, որի վաղաժամ մահը վրա էր հասել սննդակարգի խախտման և նիհարելու սխալ մեթոդների կիրառման պատճառով[11]։
Ըստ Հերբալայֆի հայտարարության, ընկերության հիմնական նպատակն է սնվելու մոտեցման փոփոխություն իրականացնելը ամբողջ աշխարհում[12]։ Քաշին հետևել օգնող առաջին սննդամթերքը պրոտեինային կոկտեյլն էր։ Մարկն իր ընկերությունը ստեղծել էր բազմամակարդակ մարքետինգի և ուղղակի վաճառքի համադրությամբ։
1982 թվականին Հերբալայֆի վերաբերյալ դժգոհություններ են առաջացել.մասնավորապես, Սննդի և դեղորայքի վերահսկման բաժինը դժգոհություններ ուներ մի քանի բաղադրիչների, այդ թվում` մանդրագորի, լակոնոսի արմատների և սննդային կտավատի յուղի օգտագործման վերաբերյալ։ Ընկերությունը արդյունքում վերանայել է օգտագործվող մթերքների տեսականին և դրանց բաղադրությունում փոփոխություններ մտցրել[13]։
1985 թվականին, երբ ընկերության վաճառքները նախորդ 5 տարիների ընթացքում հասել էին 326 հազարից մինչև 423 հազար միլիոն դոլլարի, Inc. ամսագիրն այն որակել է որպես Ամերիկայում ամենաարագ զարգացող մասնավոր ընկերություն[14]։
1986 թվականին Հերբալայֆը ՆԱՍԴԱՔ-ի ֆոնդային բորսայում դառնում է բաց բաժնետիրական ընկերություն և վերանվանվում է Հերբալայֆ Ինթերնեյշնլ (Herbalife International):
1988 թվականին ընկերության գործունեության շրջանակներն ընդլայնվում են մինչև Իսպանիա, Ճապոնիա, Մեքսիկա, Նոր Զելանդիա, Իսրայել, ինչի արդյունքում 1991 թվականին ամբողջ աշխարհում վաճառքների թիվը հասնում է 191 մլն դոլարի։
1993 թվականին ընկերությունը երկրորդ անգամ բաժնետոմսային բաժանման է ենթարկվում[15]։
1995 թվականին ձեռնարկությունն սկսում է անձնական հիգենիայի պարագաների (օծանելիք, դեմքի մաքրման միջոցներ) արտադրություն։
1996 թվականին ընկերության գործունեության շրջանակներում ընդգրկված էր 32 երկիր, միևնույն ժամանակ արտասահմանյան վաճառքները ընդհանուր շահույթի կեսից ավելին էին։
1999 թվականին որոշելով, որ Ուոլ Սթրիթը չի գնահատում ընկերությունը, Հյուզը որոշում է փորձել վերամասնավորեցնել այն։ Այն բանից հետո, երբ տնօրենների խորհուրդը հավանություն է տալիս գնման առաջարկին, ընկերության բաժնետերերը հայց են ներկայացնում` իրենց ներկայացված փոխատուցման առաջարկն անարդան համարելով։ Որոշ ժամանակ անց Հյուզը դադարեցնում է վերամասնավորեցման փորձերը և խաղաղ համաձայնության է գալիս բաժնետերերի հետ[16]։
2002 թվականին ընկերությունը 685 մլն դոլարով ձեռք է բերում J.H. Whitney & Company и Golden Gate Capital խումբը, որն ամեն դեպքում այն վերամասնավորեցնում է[17]։ Միևնույն ժամանակ Հերբալայֆի արտադրանքի կազմից բացառվում են բուսական բաղադրատարրերը, որոնք պարունակում էին էֆեդրին, քանի որ մի քանի նահանգներ արգելել էին սննդային հավելումներ, որոնց բաղադրության մեջ մտնում էին այդ բույսերի էքստրակտները[18]։
2003 թվականի ապրիլին Ուոլթ Դիսնեյ ընկերությունում իր 17-ամյա կարիերայից հետո Մայքլ Ջոնսոնը տեղափոխվում է Հերբալայֆ` որպես գլխավոր տնօրեն[19]։
2004 թվականին Հերբալայֆի բաժնետոմսերը գնահատվում էին Նյու Յորքի ֆոնդային բորսայում[20][21]։
2000-ականների կեսերին Հերբալայֆն իրականացնում է արտադրանքի նորացում` տեղափոխելով կարողության 60% անմիջականորեն ընկերություն և փոխելով ներկայացուցիչների միջոցով արտադրանքի վաճառքի կարգը[22]։
2013 թվականի ապրիլի 9-ին ընկերությունը հրաժարվում է KPMG ընկերության ծառայություններից, որն ընկերության աուդիտորն էր մինչև այն պահը, երբ KPMG-ի մասնագետը բացահայտվում մի քանի ընկերությունների, այդ թվում`Հերբալայֆի և Skechers-ի վերաբերյալ արտահոսք իրականացնելիս[23][24][25]։ Դրանից հետո, 2013 թվականի մայիսի 21-ին, ձեռնարկությունը վարձում է PricewaterhouseCoopers աուդիտորական ընկերությանը[26]։
2014 թվականի մարտին ԱՄՆ-ի դաշնային առևտրային խորհուրդը Իլինոյս նահանգի հետ համատեղ հետաքննել են Հերբալայֆ ընկերությունը[27]։ 2014 թվականի մայիսի 7-ին ընկերությունը հայտարարել է Բանկ օֆ Ամերիկայի բաժանմունքներից մեկի` Մերիլ Լինչի հետ գործարք կնքելու մասին, համաձայն որի վերջինս գնել է ընկերության 266 մլն դոլարի բաժնետոմսեր[28]։
Ընկերության աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2010 թվականի տվյալներով` ընկերության ներկայացուցչություններ գործում էին աշխարհի 73 երկրում։
2012 թվականի վերջին ընկերության ներկայացուցչություններ գործում էին 88 երկրներում[9]։
2019 թվականի փետրվարի տվյալներով` ընկերության ներկայացուցչություններ գործում են աշխարհի 94 երկրներում[10]։
Ղեկավարություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընկերության միջազգային բաժինը ղեկավարում է Մայքլ Ջոնսոնը[29], որը մինչև Հերբալայֆ տեղափոխվելը` մոտավորապես 17 տարի, տնօրինում էր Ուոլթ Դիսնեյ ընկերությունը։
Մաշկի խնամքի մասնագետ Պաոլե Ջոկոմանին Հերբալայֆի արտաքին սնուցման հարցերով փոխնախագահն է։
2016 թվականի նոյեմբերին ընկերությունը հայտարարել էր, որ գլխավոր օպերացիոն տնօրեն Ռիչարդ Գուդիսը 2017 թվականի հունիսից կզբաղեցնի գործադիր տնօրենի պաշտոնը, իսկ Ջոնսոնը կզբաղեցնի գործադիր խորհրդի նախագահի պաշտոնը[30]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://finance.yahoo.com/quote/HOO.F/profile?p=HOO.F
- ↑ http://www.herbalife.com/content/en-us/pdf/about-herbalife/worldwide-address-list.pdf
- ↑ https://finance.yahoo.com/quote/HLF/financials?p=HLF
- ↑ Polygon.io
- ↑ «RDSA». Արխիվացված է օրիգինալից 2011-10-23-ին. Վերցված է 2019-09-04-ին.
- ↑ «Спартак» похудеет вместе с «Гербалайфом»
- ↑ «Herbalife Баланс» (գերմաներեն). finanz.ru. Վերցված է 2019 թ․ մարտի 29-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Herbalife Nutrition Ltd. (HLF) Income Statement» (ամերիկյան անգլերեն). finance.yahoo.com. Վերցված է 2019 թ․ մարտի 29-ին.
- ↑ 9,0 9,1 «Wayback Machine». web.archive.org. 2013 թ․ դեկտեմբերի 3. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 29-ին.
- ↑ 10,0 10,1 «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ Schmidt, Michael S. (2014 թ․ մարտի 9). «Staking $1 Billion That Herbalife Will Fail, Then Lobbying to Bring It Down». The New York Times (ամերիկյան անգլերեն). 0362-4331. Վերցված է 2019 թ․ ապրիլի 3-ին.
- ↑ «What is Herbalife?» (ամերիկյան անգլերեն). Discover Good Nutrition, Fitness & Beauty. Վերցված է 2019 թ․ ապրիլի 3-ին.
- ↑ «History of Herbalife International, Inc. – FundingUniverse». www.fundinguniverse.com. Վերցված է 2019 թ․ ապրիլի 3-ին.
- ↑ Curtis Hartman (1985 թ․ դեկտեմբերի 1). «Unbridled Growth». Inc.com. Վերցված է 2019 թ․ ապրիլի 8-ին.
- ↑ «Bloomberg - A Wonder Offer From Herbalife». www.bloomberg.com. Վերցված է 2019 թ․ ապրիլի 8-ին.
- ↑ «History of Herbalife International, Inc. – FundingUniverse». www.fundinguniverse.com. Վերցված է 2019 թ․ ապրիլի 8-ին.
- ↑ «Bloomberg - Suppress Your Appetite For Herbalife». www.bloomberg.com. Վերցված է 2019 թ․ ապրիլի 8-ին.
- ↑ «HERBALIFE LTD. Form 10-K - Annual Report, 2005». www.sec.gov. Վերցված է 2019 թ․ ապրիլի 8-ին.
- ↑ Evans, David (2004-12-08). (Archived from the original on 2005-04-19. Retrieved 2013-12-01.). «"Nobel Prize Winner Didn't Disclose Herbalife Contract (Update1)"». Bloomberg. Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 8-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ «Herbalife — United States — Our History 2000 to 2008». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ «NYSE, New York Stock Exchange > About Us > News & Events > NYSE Calendar Herbalife Celebrates 5 Years of Trading on the NYSE». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 27-ին.
- ↑ «The siege of Herbalife» (անգլերեն). Fortune. Վերցված է 2019 թ․ ապրիլի 8-ին.
- ↑ «Stock shock: KPMG quits Herbalife, Skechers» (անգլերեն). USA TODAY. Վերցված է 2019 թ․ մայիսի 15-ին.
- ↑ Nathan Vardi. «The Auditing Front In The Herbalife War» (անգլերեն). Forbes. Վերցված է 2019 թ․ մայիսի 15-ին.
- ↑ «The siege of Herbalife» (անգլերեն). Fortune. Վերցված է 2019 թ․ մայիսի 15-ին.
- ↑ Francine McKenna. «Herbalife Gets A New Auditor: The SEC Passes On PwC's Conflicts» (անգլերեն). Forbes. Վերցված է 2019 թ․ մայիսի 15-ին.
- ↑ Julia La Roche. «FTC OPENS INVESTIGATION INTO HERBALIFE — SHARES PLUNGE». Business Insider. Վերցված է 2019 թ․ մայիսի 16-ին.
- ↑ Rubin, Ben Fox (2014 թ․ մայիսի 7). «Herbalife to Buy Back $266 Million in Shares». Wall Street Journal. 0099-9660. Վերցված է 2019 թ․ մայիսի 16-ին.
- ↑ Michael O. Johnson Արխիվացված 2011-10-05 Wayback Machine
- ↑ Samantha Masunaga. «Herbalife names a new CEO as it tries to move on from FTC settlement». latimes.com. Վերցված է 2019 թ․ մայիսի 30-ին.