Jump to content

Հեշտոցի պլաստիկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հեշտոցի պլաստիկա (վագինոպլաստիկա)
Հեշտոցի պլաստիկայի և լաբիոպլաստիկայի օրինակ, ցույց են տրված նախա- և հետվիրահատական պատկերները. Հեշտոցային պլաստիկայի միջոցով փոքրացվել է հեշտոցամուտքի չափսը։
ՏեսակՎիրաբուժություն
ԵնթադասԳենիտոպլաստիկա
ICD-9-CM70.64, 70.62, 70.6, 70.95 և 70.94

Հեշտոցի պլաստիկա կամ վագինոպլաստիկա, ցանկացած վիրահատական միջամտություն, որի նպատակը հեշտոցի վերակառուցումը կամ նոր հեշտոցի ստեղծումն է։ Այն հանդիսանում է գենիոպլաստիկայի տարատեսակ։ Կոնքի օրգանների արտանկումը շատ հաճախ բուժվում է հեշտոցի վրա իրականացվող մեկ կամ ավելի վիրահատությունների միջոցով։ Երբեմն չարորակ նորագոյացությունների կամ թարախակույտերի հեռացումից հետո կարիք է լինում իրականացնել վագինոպլաստիկա՝ հեշտոցի նորմալ կառուցվածքը և ֆունկցիան վերականգնելու համար։ Հեշտոցի վրա վիրահատություններն իրականացվում են ուղղելու համար հեշտոցի, միզուկի, կամ ուղիղ աղիքի բնածին դեֆեկտները։ Հեշտոցի պատերի պլաստիկան կարող է շտկել միզապարկի իջեցումը (ցիստոցելե) կամ ուղիղ աղիքի իջեցումը (ռեկտոցելե) դեպի հեշտոց[1]։ Հաճախ հեշտոցի պլաստիկան օգտագործվում է վնասվածքների հետևանքով հեշտոցի և նրան շրջապատող կառույցների խեղաթյուրումները շտկելու նպատակով։ Լաբիոպլաստիկան, որը շտկում է ամոթույքի տեսքը, կարող է կիրառվել որպես առանձին վիրահատություն, ինչպես նաև կազմել վագինոպլաստիկայի մաս[2][3]։

Որոշ բնածին արատներ, ինչպիսին է օրինակ մակերիկամի բնածին հիպերպլազիան, կարող են ազդել հեշտոցի կառուցվածքի և ֆունկցիայի վրա, երբեմն անգամ բերելով հեշտոցի բացակայության․ այս կառուցվածքային արատները կարող են շտկվել վագինոպլաստիկայի միջոցով[4]։ Հեշտոցի պլաստիկայի այլ թեկնածուներ են միկրոֆալուսով (շատ փոքր առնանդամ) ծնված երեխաները, Մյուլերյան ագենեզիայով հիվանդները, երբ այն հանգեցրել է հեշտոցի հիպոպլազիայի (թերզարգացում), տրանս կանայք, և այն կանայք, որոնց հեշտոցը հեռացվել է չարորակ գոյացության կամ տրավմայի հետևանքով[5][6]։ Հեշտոցի պլաստիկան կարող է փոքրացնել հեշտոցամուտքի չափսը կամ փոխել ամոթույքի տեսքը։

Հեշտոցի պլաստիկան ներառում է հետևյալ վիրահատական միջամտությունները․

  • բնածին միաձուլված հեշտոցի և միզուկի անջատում[7]
  • կարճ միզուկի վերականգնում[7]
  • հեշտոցի ստեղծում[5][8]
  • հեշտոցի վերակառուցում[5][8]
  • հեշտոցի ծայրատի արտանկման վերականգնում[1]
  • հեշտոցի ֆիքսացիա[5][8]
  • վիրահատություններ ուղիղ աղիք-արգանդային տարածության վրա[5][8]
  • ցիստոցելեի[5][8]և ռեկտոցելեի[5] վերականգնում
  • հետցայլային հարհեշտոցային վերականգնում[1]
  • ցիստոցելեի վերականգնում գրաֆտի կամ պրոթեզի միջոցով[5][8]
  • միաժամանակ ցիստոցելեի և ռեկտոցելեի վերականգնում գրաֆտի կամ պրոթեզի կիրառմամբ[5][8]
  • ռեկտոցելեի վերականգնում գրաֆտի կամ վիրահատական ցանցի միջոցով[5]
  • հեշտոցի ստեղծում գրաֆտի կամ պրոթեզի միջոցով[5][9]
  • հեշտոցի վերակառուցում գրաֆտի կամ պրոթեզի կիրառմամբ[5]
  • հեշտոցի ֆիքսացիա և կայունացում գրաֆտի կամ պրոթեզի միջոցով
  • հեշտոցի ագենեզիայի բուժում[9]
  • հիմենոպլաստիկա

Որոշ դեպքերում հեշտոցի ստեղծման համար անհրաժեշտ է լինում կիրառել հավելյալ հյուսվածք։ Վագինոպլաստիկայի ժամանակ օգտագործվող գրաֆտերը կարող են լինել ալոգեն, հետերոգրաֆ, աուտոգրաֆտ, քսենոգրաֆտ կամ աուտոլոգ մատերիալ[9][10]։ Վերակառուցվող հեշտոցի լորձաթաղանթը կազմելու համար կարելի է օգտագործել նույն կնոջ հեշտոցի նախադռից վերցված և լաբորատոր պայմաններում աճեցված աուտոլոգ հյուսվածքը[9]։ Վերակառուցված կամ նոր ստեղծված հեշտոցը կոչվում է նեովագինա[11]։

Հեշտոցի պլաստիկան երեխաների մոտ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մակերիկամի կեղևի բնածին հիպերպլազիան, որը առաջանում է 21-հիդրօքսիլազ ֆերմենտի անբավարարության հետևանքով, բերում է իգական սեռի երեխաների արականացման (վիրիլիզացիայի)։ Այս դեպքում բուժումը իրականացվում է հետևյալ քայելրով՝ ծլիկի փորքացում, լաբիոպլաստիկա, տեսքի վերականգնում, հեշտոցի ստեղծում, հեշտոցային լայնիչների կիրառում[12]։ Հեշտոցի ատրեզիան, կամ հեշտոցի բնածին բացակայությունը համարվում է վագինոպլաստիկայի մեկ այլ ցուցում, որի ժամանակ ստեղծվում է նորմալ գործող հեշտոց[13]։ Վագինոպլաստիկան նաև հանդիսանում է միզապարկի էքստրոֆիայով (երբ միզապարկը տեղակայված է որովայնի խոռոչից դուրս) ծնված կանանց և աղջիկների վիրահատական բուժման մի էտապ։ Վերականգնումից հետո կանայք կարող են բնական ճանապարհով ծննդաբերել, սակայն մեծանում է կոնքի օրգանների արտանկման ռիսկը[1]։

Կան մարդու իրավունքների հետ կապված որոշակի խնդիրներ, երբ խոսքը գնում է վագինոպլաստիկայի կամ սեռական օրգանների հետ կապված այլ վիրահատությունների իրականացմանը այն տարիքի երեխաների մոտ, որոնք ունակ չեն տալ իրենց համաձայնությունը[14][15], ինչպես նաև հետվիրահատական սեռական ֆունկցիայի[16] և սեռական կողմնորոշման հետ կապված հարցերում[17]։ Բժիշկների մեջ չկա կոնսենսուսային կարծիք կապված նրա հետ, թե որ դեպքերում, երբ և ինչ մեթոդով է պետք կրառել այս վիրահատությունները երեխաների մոտ[12]։ Վագինոպլաստիկան կարելի է կիրառել միջսեռական խանգարումներ և սեռական զարգացման խանգարումներ ունեցող երեխաների և դեռահասների մոտ[18]։

Նախկինում, հեշտոցի բնածին բացակայության բուժման համար, օգտագործվել է հեշտոցի ոչ-վիրահատական ստեղծումը։ Այս միջամտությունը իրենից ներկայացրել է թամբաձև սարքավորման կրում և տրամագիծը մեծացնող լայնիչների կիրառում։ Այն կարող է տևել մի քանի ամիս և երբեմն անգամ ցավոտ լինել։ Այս միջամտությունը ոչ միշտ է արդյունավետ եղել[4]։ Հեշտոցի գոյացությունների, կիստաների և միջնապատերի բուժումը, որոնք հազվադեպ են հանդիում, նույնպես կարող են հեշտոցի պլաստիկայի կարիք ունենալ[3]։

Քաղցկեղի բուժումից հետո վերակառուցողական բուժում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղցկեղի ճառագայթային բուժումը կարող է բերել հեշտոցային հյուսվածքի քայքայման և ձևախախտման։ Այս դեպքում շատ հաճախ օգտագործվում է վագինոպլաստիկա՝ հեշտոցի և շրջակա կառույցների կառուցվածքը վերականգնելու նպատակով։ Որոշ դեպքերում նաև հնարավոր է լինում վերականգնել հեշտոցի նորմալ սեռական ֆունկցիան[5]։

ՄըքԻնդոուի վիրահատական եղանակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոնքի առաջային հատվածի և ուղիղ աղիքի շրջանում վիրահատական եղանակով ստեղծվում է խողովակ՝ միզապարկի և միզուկի միջև։ Պաիցենտի մարմնի այլ հատվածից վերցվում է մաշկային գրաֆտ։ Գրաֆտը կարելի է վերցնել ազդրերից, հետույքից կամ աճուկային շրջանից։ Հեշտոցի պատերի ստեղծման համար կարելի է նաև օգտագործել այլ մատերիալներ, օրինակ՝ մաշկային լաթ, ամնիոտիկ թաղանթ կամ այտերի ներքին մակերեսի լորձաթաղանթ[5][9]։

Սեռափոխության վիրահատություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կան bազմաթիվ տեխնիկաներ՝ սեռափոխության վիրահատության ժամանակ նեովագինա ստեղծելու համար։

Առնանդամի արտաշրջում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեռափոխության վիրահատություն իրականացնող բժիշկների մեծ մասը նեովագինա ստեղծելու համար օգտագործում են առնանդամի մաշկի արտաշրջման տեխնիկան։ Առնանդամի արտաշրջված մաշկը որովայնի մաշկի հետ միասին օգտագործվում է նեովագինայի ներքին շերտը կազմելու համար։ Մաշկը այնպես է կտրվում, որ ստեղծվի անհրաժեշտ չափսի լաթ։ Առնանդամի մաշկի լաթը երբեմն համակցվում է փոշտի կամ միզուկի լաթի հետ[6]։

Առնանդամի մաշկի ատրաշրջման տեխնիկան առաջին անգամ կիրառվել ա Ժորժ Բյուռուի կողմից 1950-ականներին՝ Մարոկկոյի իր կլինիկայում[19]։ 1970-ականների նա արդեն իրականացրել էր հարյուրավոր նմանատիպ վիրահատություններ և առաջին անգամ այս տեխնիկան ներկայացրել է հանրությանը 1973 թվականին Սթենֆորդի Համալսարանում տեղի ունեցած կոնֆերանսի ժամանակ[20], ինչից հետո այս տեխնիկան աստիճանաբար դարձավ աշխարհում ամենատարածվածը։

Աղիքային վագինոպլաստիկա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղիքային վագինոպլաստիկան սեռափոխության վիրահատության ժամանակ նեովագինա ստեղծելու մեկ այլ շատ տարածված եղանակ է[6]։

Այլ եղանակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նեովագինա ստեղծելու համար նաև կիրառվում են առնանդամ-փոշտային մաշկային լաթեր։ Մարմնի այլ հատվածներից վերցված լաթեր նույնպես կարող են կիրառվել։

Ընտրողական վագինոպլաստիկա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեշտոցի երիտասարդացումը ընտրողական պլաստիկ վիրահատություն է, որի նպատակն է վերականգնել կամ լավացնել հեշտոցի կոսմետիկ տեսքը[21]։

Կուսաթաղանթի վրա իրականացվող վիրահատություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուսաթաղանթի ատրեզիան իրենից ներկայացնում է հեշտոցային բացվածքը ամբողջությամբ ծածկող թաղանթ։ Այն հատվում է կարճատև վիրահատական միջամտության շնորհիվ, որպեսզի դաշտանային արյունը կարողանա դուրս գալ արգանդի խոռոչից[1]։ Հիմենոռաֆիան վիրահատական միջամտություն է, որի միջոցով վերականգնվում է կուսաթաղանթի ամբողջականությունը։

Բալոնային վագինոպլաստիկա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս միջամտությանը ժամանակ Ֆոլեի կաթետրը լապարոսկոպիկ եղանակով անցկացվում է արգանդի հետին հատված և փչվում է, ինչից հետո աստիճանաբար ձգվում և լայնացվում է՝ նեովագինա ստեղծելու նպատակով։

Վեչիետտիի վիրահատություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մյուլերյան ագենեզիայի բուժման համար օգտագրծվում է Վեչիետտիի վիրահատությունը՝ լապարոսկոպիկ վիրահատական եղանակով ստեղծվում է նորմալ հեշտոցի չափսեր (տրամագիծ և խորություն) ունեցող նոր հեշտոց (8 սմ խորությամբ)[22][23]։ Փոքր, պլաստիկ գունդը կարվում է վիրաբուժական թելերով, այնուհետև թելերը անցկացվում են հեշտոցի մաշկի և որովայնի խոռոչի միջով և դուրս բերվում պորտից։ Պորտի հատվածում թելերի ծայրերը ամրացվում են հատուկ ձգող սարքավորմանը, ինչից հետո ամեն օր ավելի են ձգվում, այնպես, որ գունդը ներհրվի հեշտոցի մեջ և ձգի այն, օրեկան մոտավորապես 1 սանտիմետրով, ինչի շնորհիվ 7 օրվա ընթացքում հնարավոր է լինում ստեղծել մոտ 8 սմ խորությամբ և 7 սանտիմետր լայնությամբ հեշտոց։ Վեչետտիի վիրահատության միջին տևողությունը կազմում է մոտ 45 րոպե, սակայն, կախված պացիենտից և ցուցումներից՝ վիրահատությունը կարող է ավելի երկար տևել[24]։ Լապարոսկոպիկ եղանակով Վեչիետտիի վիրահատության արդյունավետությունը գրեթե նույնն է ինչ լապարոտոմիկ եղանակով վիրահատություններինը[25]։ Հեշտոցի հիպոպլազիայի դեպքում ձգումային վագինոպլաստիկան, ինչպիսին է Վեչիետտիի տեխնիկան, ունի արդյունավետության ամենամեծ ցուցանիշը, ինչպես անատոմիորեն (99%), այնպես էլ ֆունկիցոնալ (96%) առումով՝ ի համեմատ առկա այլ եղանակների[26][3]։

Կան մշակված նաև այլ վիրահատական եղանակներ՝ զստաղիքային նեովագինա (Մոնտիի տեխնիկա), Կրեատսասի վագինոպլաստիկա, Վարթոն-Շիարս-Ժորժի նեովագինոպլաստիկա, Դավիդովի վիրահատություն։ Ամենից հաճախ օգտագործվողը Վեչիետտիի լապարոսկոպիկ վիրահատությունն է։ Երբեմն սեռական հարաբերությունը կարող է լայնացնել նոր ստեղծված հեշտոցը[9]։

Հեշտոցային լայնիչներ և ընդարձակիչներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հեշտոցային ընդարձակիչ ZSI 200 NS
ZSI 200 NS հեշտոցային ընդարձակիչը լայնացնում է կնոջ հեշտոցը

Վագինոպլաստիկայի տեխնիկաների մեծ մասում կիրառվում են հեշտոցային փչվող ընդարձակիչներ կամ ստենտեր՝ հեշտոցի տրամագիծը և երկարությունը կարգավորելու համար[27][28]։ Միջամտության վերջում սարքավորումը տեղադրվում է հեշտոցում, որպեսզի նոր ստեղծված հեշտոցը սեղմվի կոնքի պատերին, ինչը նաև նպաստում է միկրոսկոպիկ վերաանոթավորմանը և նվազեցնում է արյունազեղման ռիսկը։ Հետվիրահատական շրջանում ընդարձակիչը կարող է պարբերաբար օգտագործվել՝ կանխարգելելու համար հեշտոցի հետվիրահատական արտանկումը[29]։ Անմիջապես վիրահատությունից հետո և դանցի հետո պարբերաբար կարելի է օգտագործել նաև հեշտոցային պինդ լայնիչներ՝ կպումները կանխարգելելու և նոր ստեղծված հեշտոցի կոնսունակությունը պահպանելու նպատակով։ Այս սարքավորումների օգտագործման հաճախականությունը ժամանակի հետ նվազում է, սակայն մինչև կյանքի վերջ նրանց օգտագործումը պարտադիր է[30][31]։

Ռիսկեր և բարդություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երեխաների ը դեռահասների մոտ վերակառուցողական վագինոպլաստիկան կարող է բարդանալ «սուպերինֆեկցիայով»[3]։

Սեռափոխման վիրահատություն տարած մեծահասակների մոտ բարդությունների հաճախականությունը և տեսակները փոփոխական են։ Ծլիկային հատվածի մեռուկացումը հանդիպում է դեպքերի 1-3%-ում։ Վիրահատական եղանակով ստեղծված հեշտոցի մեռուկացումը կազմում է 3,7-4,2%։ Նոր ստեղծված հեշտոցի փոքրացում առաջանում է բուժվածների 2-10%-ի մոտ։ Կպումներ կամ հեշտոցամուտքի նեղացումներ հանդիպում են դեպքերի 12-15%-ում։ Այն հիվանդների 41%-ը, որոնք գանգատվել են կպումներից, ենթարկվել են կրկնակի վիրահատական միջամտություն՝ շտկելու համար առաջացած խնդիրը։ Կան փոշտային լաթի մեռուկացման նկարագրված դեպքեր։ Սեռական օրգանների ցավից գանգատվում են պացիենտների 4-9%-ը։ Ուղիղ աղիք-հեշտոցային խուղակները նույնպես հազվադեպ են հանդիպում՝ դեպքերի 1%-ում։ Հեշտոցի արտանկում առաջանում է 1-2%-ի մոտ[6]։

Այս միջամտությունից հետո միզապարկը դատարկելու ունակությունը փոխվում է՝ 13%-ը նշում են լավացում, 68%-ը պնդում են, որ չկա որևէ փոփոխություն, իսկ 19%-ի մոտ միզապարկի դատարկումը վատացել է։ Անմիզապահության հանդիպման հաճախականությունը կազմում է մոտ 19 տոկոս։ Միզուղիների ինֆեկցիաներ առաջացել են բուժվածների 32%-ի մոտ[6]։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Baggish, Michael (2016). Atlas of pelvic anatomy and gynecologic surgery. Philadelphia, PA: Elsevier. ISBN 9780323225526.
  • Emans, Herriot (2011). Emans, Laufer, Goldstein's pediatric & adolescent gynecology. Philadelphia: Wolters Kluwer Health/Lippincott Williams & Wilkins Health. ISBN 9781608316489.electronic book, no page numbers.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Baggish
  2. Mirzabeigi MN, Moore JH, Mericli AF, և այլք: (February 2012). «Current trends in vaginal labioplasty: a survey of plastic surgeons». Ann Plast Surg. 68 (2): 125–34. doi:10.1097/SAP.0b013e31820d6867. PMID 21346521. S2CID 36163955.
  3. 3,0 3,1 3,2 3,3 Emans
  4. 4,0 4,1 Gundeti, Mohan (2012). Pediatric Robotic and Reconstructive Urology a Comprehensive Guide. City: Wiley-Blackwell. ISBN 9781444335538; Access provided by the University of Pittsburgh{{cite book}}: CS1 սպաս․ postscript (link)
  5. 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 5,12 5,13 Hoffman, Barbara (2012). Williams gynecology. New York: McGraw-Hill Medical. ISBN 9780071716727.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Horbach, Sophie E.R.; Bouman, Mark-Bram; Smit, Jan Maerten; Özer, Müjde; Buncamper, Marlon E.; Mullender, Margriet G. (2015). «Outcome of Vaginoplasty in Male-to-Female Transgenders: A Systematic Review of Surgical Techniques». The Journal of Sexual Medicine. 12 (6): 1499–1512. doi:10.1111/jsm.12868. ISSN 1743-6095. PMID 25817066.
  7. 7,0 7,1 Hiort, O (2014). Understanding differences and disorders of sex development (DSD). Basel: Karger. ISBN 9783318025590; Access provided by the University of Pittsburgh{{cite book}}: CS1 սպաս․ postscript (link)
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 8,6 «2016 ICD-10-PCS Procedure Code 0UQG0ZZ : Repair Vagina, Open Approach». ICD10Data.com. Վերցված է 2016 թ․ մարտի 3-ին.
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 Acién, Pedro; Acién, Maribel (2016 թ․ հունվարի 1). «The presentation and management of complex female genital malformations». Human Reproduction Update. 22 (1): 48–69. doi:10.1093/humupd/dmv048. ISSN 1355-4786. PMID 26537987.
  10. «Online ICD9/ICD9CM codes». World Health Organization. Վերցված է 2016 թ․ մարտի 1-ին.
  11. Unger, Cecile A.; Paraiso, Marie Fidela R. (2014 թ․ հոկտեմբերի 16). «18. Construction of the Neovagina». In Farzeen Firoozi (ed.). Female Pelvic Surgery. New York: Springer. էջեր 267–. ISBN 978-1-4939-1504-0. OCLC 941369411. Վերցված է 2018 թ․ մայիսի 31-ին.
  12. 12,0 12,1 Lee PA, Nordenström A, Houk CP, Ahmed SF, Auchus R, Baratz A, և այլք: (2016). «Global Disorders of Sex Development Update since 2006: Perceptions, Approach and Care». Horm Res Paediatr. 85 (3): 158–80. doi:10.1159/000442975. ISSN 1663-2818. PMID 26820577.
  13. «Müllerian Agenesis: Diagnosis, Management, and Treatment – ACOG». www.acog.org. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 26-ին.
  14. Office of the High Commissioner for Human Rights (24 October 2016), End violence and harmful medical practices on intersex children and adults, UN and regional experts urge
  15. «The Social Construction of Female Circumcision: Gender, Equality, and Culture». femalecircumcision. 2018 թ․ փետրվարի 2. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 11-ին.
  16. Liao LM, Wood D, Creighton SM (September 2015). «Parental choice on normalising cosmetic genital surgery». BMJ. 351: h5124. doi:10.1136/bmj.h5124. ISSN 1756-1833. PMID 26416098. S2CID 20580500.
  17. Report of the UN Special Rapporteur on Torture, Office of the UN High Commissioner for Human Rights, February 2013.
  18. Lee, P. A.; Houk, C. P.; Ahmed, S. F.; Hughes, I. A. (2006). «Consensus statement on management of intersex disorders». Pediatrics. 118 (2): e488–500. doi:10.1542/peds.2006-0738. PMC 2082839. PMID 16882788.
  19. Hage, J Joris; Karim, Refaat B.; Laub, Donald R. Sr (December 2007). «On the Origin of Pedicled Skin Inversion Vaginoplasty: Life and Work of Dr Georges Burou of Casablanca». Annals of Plastic Surgery. Wolters Kluwer. 59 (6): 723–729. doi:10.1097/01.sap.0000258974.41516.bc. ISSN 0148-7043. PMID 18046160. S2CID 25373951. «In 1956, the gynecologist Dr Georges Burou (1910–1987) independently developed the anteriorly pedicled penile skin flap inversion vaginoplasty in his Clinique du Parc in Casablanca. This technique was to become the gold standard of skin-lined vaginoplasty in transsexuals.»
  20. Goddard, Jonathan Charles; Vickery, Richard M.; Terry, Tim R. (2007). «Development of Feminizing Genitoplasty for Gender Dysphoria». The Journal of Sexual Medicine. 4 (4, Part 1): 981–989. doi:10.1111/j.1743-6109.2007.00480.x. ISSN 1743-6095. PMID 17451484.
  21. Liao, Lih Mei; Sarah M Creighton (2007 թ․ մայիսի 24). «Requests for cosmetic genitoplasty: how should healthcare providers respond?». BMJ. British Medical Journal. 334 (7603): 1090–1092. doi:10.1136/bmj.39206.422269.BE. PMC 1877941. PMID 17525451.
  22. Vecchietti G (1965). «[Creation of an artificial vagina in Rokitansky-Küster-Hauser syndrome]». Attual Ostet Ginecol (իտալերեն). 11 (2): 131–47. PMID 5319813.
  23. Fedele L, Bianchi S, Tozzi L, Borruto F, Vignali M (November 1996). «A new laparoscopic procedure for creation of a neovagina in Mayer-Rokitansky-Kuster-Hauser syndrome». Fertil. Steril. 66 (5): 854–7. doi:10.1016/S0015-0282(16)58653-1. PMID 8893702.
  24. Fedele, Luigi; Bianchi, Stefano; Zanconato, Giovanni; Raffaelli, Ricciarda; Zatti, Nicoletta (March 2000). «Laparoscopic creation of a neovagina in a woman with a kidney transplant: Case Report». Human Reproduction (անգլերեն). 15 (3): 692–693. doi:10.1093/humrep/15.3.692. PMID 10686221. Վերցված է 2018 թ․ մայիսի 28-ին.
  25. Borruto, F; Chasen, ST; Chervenak, FA; Fedele, L (Feb 1999). «The Vecchietti procedure for surgical treatment of vaginal agenesis: comparison of laparoscopy and laparotomy». International Journal of Gynaecology and Obstetrics. 64 (2): 153–8. doi:10.1016/s0020-7292(98)00244-6. PMID 10189024. S2CID 2851401.
  26. Callens, N.; De Cuypere, G.; De Sutter, P.; Monstrey, S.; Weyers, S.; Hoebeke, P.; Cools, M. (2014). «An update on surgical and non-surgical treatments for vaginal hypoplasia». Human Reproduction Update. 20 (5): 775–801. doi:10.1093/humupd/dmu024. ISSN 1355-4786. PMID 24899229.
  27. Coskun, Ayhan; Coban, Yusuf Kenan; Vardar, Mehmet Ali; Dalay, Ahmet Cemil (2007 թ․ հուլիսի 10). «The use of a silicone-coated acrylic vaginal stent in McIndoe vaginoplasty and review of the literature concerning silicone-based vaginal stents: a case report». BMC Surgery. 7 (1): 13. doi:10.1186/1471-2482-7-13. PMC 1947946. PMID 17623058.
  28. Barutçu, Ali; Akgüner, Muharrem (November 1998). «McIndoe Vaginoplasty with the Inflatable Vaginal Stent». Annals of Plastic Surgery. 41 (5): 568–9. doi:10.1097/00000637-199811000-00020. PMID 9827964.
  29. Antoniadis, N; Charles, G; Mejías, I; Pabón, R (March 2011). «Vaginoplasty: modification to McIndoe techique using hemostatic gel sponge». Cirugía Plástica Ibero-Latinoamericana. 37 (1): 73–77. doi:10.4321/S0376-78922011000100010.
  30. The encyclopedia of cosmetic and plastic surgery. New York: Facts On File. 2010 թ․ մայիսի 12. էջ 195. ISBN 978-1-4381-2702-6.
  31. Textbook of plastic, maxillofacial, and reconstructive surgery (2nd ed.). Baltimore, Maryland: Williams & Wilkins. 1992. ISBN 978-0-683-03454-7.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հեշտոցի պլաստիկա» հոդվածին։