Հիմենոպլաստիկա

Հիմենոպլաստիկա, վիրահատություն, որը կատարվում է պացիենտի ցանկությամբ՝ կուսաթաղանթի ամբողջականությունը վերականգնելու նպատակով (կրոնական, էթիկական, բարոյական և այլ մոտիվներով)[1]։
Վիրահատման մեթոդներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կուսաթաղանթի վերականգնման երկու տեսակ կա՝ կարճաժամկետ և երկարաժամկետ։ Կարճաժամկետը կատարվում է այն դեպքում, երբ պահանջվող արդյունքը առաջիկա 7-10 օրվա համար է։ Այս դեպքում կուսաթաղանթի հատվածները ուղղակի կարվում են իրար։ Վիրահատությունը կատարվում է ինչպես տեղային, այնպես էլ ընդհանուր անզգայացմամբ։ Որպես կանոն, ամբողջական բուժում չի կատարվում, ուստի արդյունքը կարճատև է։
Երկարաժամկետ հիմենոպլաստիկան ներառում է կուսաթաղանթի ամբողջականության վերականգնում՝ հեշտոցի մուտքի հյուսվածքների հաշվին։ Այս վիրահատությունը մեթոդի առումով ավելի բարդ է, սակայն երաշխավորում է կուսաթաղանթի ամբողջականության վերականգնում անսահմանափակ ժամկետով։ Սովորաբար կատարվում է ընդհանուր անզգայացմամբ։ Ցավազրկման նպատակով օգտագործվում է կարի ներծծվող նյութ (պոլիսորբ, վիկրիլ PDS II):
Ցուցումներ և հակացուցումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս վիրահատության միակ ցուցումը հենց պացիենտի ցանկությունն է։ Հակացուցումներ, հատկապես ընդհանուր անզգայացմամբ վիրահատության համար, կարող են լինել տարբեր օրգանների ընդհանուր լուրջ հիվանդություններ, արյան մակարդման խանգարումներ, հոգեկան հիվանդություններ։
Հետազոտություններ, ախտորոշում, վերլուծություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պարտադիր՝ արյան անալիզ ՄԻԱՎ-ի, սիֆիլիսի, հեպատիտ B-ի և C-ի ախտորոշման համար, գինեկոլոգիական քսուքի հետազոտություն ֆլորայի համար։
- Լրացուցիչ՝ արյան մակարդելիության հետազոտություն, արյան բիոքիմիական քննություն և արյան ընդհանուր հետազոտություն, ԷՍԳ։
Վիրահատության առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիմենոպլաստիկան կատարվում է հաջորդ դաշտանից ոչ ուշ, քան 4-5 օր առաջ[2]։ Վիրահատությունը կարող է իրականացվել տեղային կամ ընդհանուր անզգայացմամբ։ Ընդհանուր անզգայացումն իրականացվում է դատարկ ստամոքսի վրա։ Վիրահատությունից հետո, կախված անզգայացման տեսակից, կլինիկայի բաժանմունքում 1-3 ժամ մնալը ցանկալի է։
Հասանելիություն և օրինականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կուսաթաղանթի վերականգնման որոշ վիրահատություններ օրինական են որոշ երկրներում, մինչդեռ այլ երկրներում արգելվում է կուսաթաղանթի բոլոր տեսակի վիրահատությունները[3]։
Վիրահատությունը տարածված է Միջին Արևելքի երկրներում, մասնավորապես՝ Իրանում, որտեղ կանայք կուսությունը պահում են մինչև հարսանեկան գիշեր։ Մեծ Այաթոլլահ Սայիդ Սադեկ Ռոհանին լույս է ընծայել Ֆաթվան, որը թույլատրում է հիմենոպլաստիկա կատարել և վիրահատությունից հետո կնոջը կույս է համարում[4]։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Հիմենապլաստիկա՝ կուսաթաղանթի վերականգնում
- ↑ Paterson-Brown Sara (1998-02-07)։ «Should doctors reconstruct the vaginal introitus of adolescent girls to mimic the virginal state? Education about the hymen is needed»։ BMJ 316 (7129): 461։ PMC 2665576։ PMID 9492680։ doi:10.1136/bmj.316.7129.461
- ↑ «Girls' secrets aired in Egypt»։ BBC News։ May 5, 2001։ Վերցված է May 4, 2010
- ↑ Afary Janet (12 May 2009)։ «Recreating virginity in Iran»։ The Guardian։ Վերցված է 26 March 2017