Հելեն Ռեդի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հելեն Ռեդի
Բնօրինակ անունանգլ.՝ Helen Reddy
Ծնվել էհոկտեմբերի 25, 1941(1941-10-25)[1]
Մելբուռն, Ավստրալիա
Երկիր ԱՄՆ և  Ավստրալիա
Մահացել էսեպտեմբերի 29, 2020(2020-09-29)[2] (78 տարեկան)
Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Ժանրերփոփ
Մասնագիտությունհեռուստատեսային դերասանուհի, դերասանուհի, երգչուհի, կոմպոզիտոր, կանանց իրավունքների պաշտպան, ֆիլմերի երաժշտությունների հեղինակ, կինոդերասանուհի և երգերի հեղինակ
Գործիքներվոկալ
ԼեյբլFontana Records
ԿրթությունTintern Grammar?
Պարգևներ
Կայքhelenreddy.com
 Helen Reddy Վիքիպահեստում

Հելեն Ռեդի (անգլ.՝ Helen Reddy, հոկտեմբերի 25, 1941(1941-10-25)[1], Մելբուռն, Ավստրալիա - սեպտեմբերի 29, 2020(2020-09-29)[2], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ավստրալացի վոկալիստ, կոմպոզիտոր, տեքստերի հեղինակ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է թատրոնի դերասաններ Ստելլա Լեյմոնդի և Մաքս Ռեդիի ընտանիքում։ Նրա խորթ քույրը՝ Թոնի Լեմոնդը և եղբոր որդին՝ Թոնի Շելդոնը, դերասան-երգիչներ են[3]։

Հելենն իր դեբյուտը կատարել է 1960 թվականին, իր սեփական հեռուստատեսային «Helen Reddy Sings» ծրագրում։ 1966 թվականին նա հաղթել է երիտասարդ տաղանդների համար նախատեսված «Bandstand» երգի միջազգային մրցույթում և ձեռք բերել Նյու Յորք մեկնելու ուղեգիր։ 1970 թվականին ելույթ է ունեցել հանրահայտ «Tonight Show» ծրագրում և ամուսնու՝ (մենեջերի) Ջեֆ Ուոլդի ջանքերի շնորհիվ պայմանագիր կնքել ամերիկյան Universal Music Group մեդիահոլդինգին պատկանող «Capitol Records» ձայնագրման լեյբլի հետ։

Ռեդին (աջից երկրորդը) 2007 թվականի սկզբին Սիդնեյում` ուսանողների հետ

1970-ականներին նա օգնել է հավաքել միլիոնավոր դոլարներ ԱՄՆ դեմոկրատ քաղաքական թեկնածուների համար։ 1977 թվականի հուլիսին Կալիֆորնիայի նահանգապետ Ջերի Բրաունը նշանակեԼ է Ռեդիին ինը հոգուց բաղկացած հանձնաժողովի կազմում, որը վերահսկում էր Կալիֆորնիայի այգիների և հանգստի վարչությունը։ Նա հանձնաժողովում ծառայել է մինչև 1980 թվականը[4][5][6] ։

1971 թվականին Հելենի անունն Էնդրյու Լլոյդ Ուեբերի և Թիմ Ռայսի հետ միասին հայտնվել է թոփ-ցուցակում՝ Հիսուս Քրիստոս գերաստղ երաժշտական ներկայացումից հետո[7]։ Մեկ տարի անց "I Am Woman" ֆեմինիստական օրհներգով սինգլը ԱՄՆ-ում վաճառվել է մոտ միլիոն օրինակով։

2002 թվականին Հելեն Ռեդին հայտարարել է, որ հեռանում է բեմից։ Նրա հրաժեշտի համերգը տեղի է ունեցել Էդմոնթոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ։ Նույն թվականին նա տեղափոխվել է Ավստրալիա՝ ժամանակ անցկացնելու ընտանիքի հետ։ Նախնական շրջանում ապրել է Նորֆոլք կղզում, որից հետո հաստատել է Սիդնեյում[8]։

Ըստ որոշ աղբյուրների 2015 թվականին Հելեն Ռեդիի մոտ հայտնաբերվել է դեմենցիա և տեղափոխվել Կինոյի և Հեռուստատեսության Հիմնադրամի Սամուել Գոլդվին կենտրոն, որտեղ նրան խնամում են ընտանիքի անդամներն ու ընկերները[9]։

Հելեն Ռեդին մահացել է 2020 թվականի սեպտեմբերի 29-ին Լոս Անջելեսի ծերանոցում[10]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1971: I Don’t Know How To Love Him
  • 1971: Helen Reddy
  • 1972: I Am Woman
  • 1973: Long Hard Climb
  • 1974: Love Song For Jeffrey
  • 1975: Free & Easy
  • 1975: No Way To Treat A Lady
  • 1975: Greatest Hits
  • 1976: Music Music
  • 1977: Ear Candy
  • 1977: Pete’s Dragon (soundtrack)
  • 1978: We’ll Sing In The Sunshine
  • 1978: Live In London
  • 1979: Reddy
  • 1980: Take What You Find
  • 1981: Play Me Out
  • 1983: Imagination
  • 1984: Take It Home
  • 1986: Lust For Life
  • 1990: Feel So Young
  • 1992: All Time Greatest Hits
  • 1996: When I Dream
  • 1997: Ten Best All Time Greatest Hits
  • 1998: Center Stage
  • 2000: The Best Christmas Ever
  • 2006: The Woman I Am: The Definitive Collection
  • 2006: Come With Me: The Rest of Helen Reddy

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 SNAC — 2010.
  2. 2,0 2,1 2,2 Trailblazing Australian singer Helen Reddy dead at 78
  3. Doreian, Robyn (2018 թ․ հունվարի 27). «Tony Sheldon: Why it's been a privilege to work alongside my mum». The Sydney Morning Herald (անգլերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 30-ին.
  4. Windeler, Robert (1978 թ․ հունվարի 23). «I Am Woman». People. Vol. 9, no. 3. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 29-ին.
  5. Champion, Dale (1977 թ․ հուլիսի 23). «Reddy Tries Out Her New Role». San Francisco Chronicle. էջ 5. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 29-ին – via NewsBank.
  6. Smith, Russell (1985 թ․ ապրիլի 19). «Feminist and activist, Helen Reddy is still singing 'I Am Woman'». Chicago Tribune. The Dallas Morning News. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 29-ին.
  7. Murphy, Mary (1976).
  8. Baker, Fiona (2013 թ․ ապրիլի 12). «Helen Reddy: My island home». Probus South Pacific. Վերցված է 2014 թ․ ապրիլի 17-ին.
  9. «Helen Reddy, who sang ground-breaking feminist anthem, in nursing home with dementia». The Daily Telegraph. 2015 թ․ օգոստոսի 5. Վերցված է 2020 թ․ հունվարի 18-ին.
  10. «Умерла австралийская певица Хелен Рэдди». ТАСС. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 30-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հելեն Ռեդի» հոդվածին։