Հելեն Ռեդի
Հելեն Ռեդի | |
---|---|
Բնօրինակ անուն | անգլ.՝ Helen Reddy |
Ծնվել է | հոկտեմբերի 25, 1941 Մելբուռն, Ավստրալիա |
Երկիր | ![]() ![]() |
Մահացել է | սեպտեմբերի 29, 2020[1] (78 տարեկան) Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Ժանրեր | փոփ |
Մասնագիտություն | հեռուստատեսային դերասանուհի, դերասանուհի, երգչուհի, կոմպոզիտոր, կանանց իրավունքների պաշտպան, ֆիլմերի երաժշտությունների հեղինակ, կինոդերասանուհի և երգերի հեղինակ |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | Fontana Records |
Կրթություն | Tintern Grammar? |
Պարգևներ | |
Կայք | helenreddy.com |
![]() |
Հելեն Ռեդի (անգլ.՝ Helen Reddy, հոկտեմբերի 25, 1941, Մելբուռն, Ավստրալիա - սեպտեմբերի 29, 2020[1], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ավստրալացի վոկալիստ, կոմպոզիտոր, տեքստերի հեղինակ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է թատրոնի դերասաններ Ստելլա Լեյմոնդի և Մաքս Ռեդիի ընտանիքում։ Նրա խորթ քույրը՝ Թոնի Լեմոնդը և եղբոր որդին՝ Թոնի Շելդոնը, դերասան-երգիչներ են[2]։
Հելենն իր դեբյուտը կատարել է 1960 թվականին, իր սեփական հեռուստատեսային «Helen Reddy Sings» ծրագրում։ 1966 թվականին նա հաղթել է երիտասարդ տաղանդների համար նախատեսված «Bandstand» երգի միջազգային մրցույթում և ձեռք բերել Նյու Յորք մեկնելու ուղեգիր։ 1970 թվականին ելույթ է ունեցել հանրահայտ «Tonight Show» ծրագրում և ամուսնու՝ (մենեջերի) Ջեֆ Ուոլդի ջանքերի շնորհիվ պայմանագիր կնքել ամերիկյան Universal Music Group մեդիահոլդինգին պատկանող «Capitol Records» ձայնագրման լեյբլի հետ։
1970-ականներին նա օգնել է հավաքել միլիոնավոր դոլարներ ԱՄՆ դեմոկրատ քաղաքական թեկնածուների համար։ 1977 թվականի հուլիսին Կալիֆորնիայի նահանգապետ Ջերի Բրաունը նշանակեԼ է Ռեդիին ինը հոգուց բաղկացած հանձնաժողովի կազմում, որը վերահսկում էր Կալիֆորնիայի այգիների և հանգստի վարչությունը։ Նա հանձնաժողովում ծառայել է մինչև 1980 թվականը[3][4][5] ։
1971 թվականին Հելենի անունն Էնդրյու Լլոյդ Ուեբերի և Թիմ Ռայսի հետ միասին հայտնվել է թոփ-ցուցակում՝ Հիսուս Քրիստոս գերաստղ երաժշտական ներկայացումից հետո[6]։ Մեկ տարի անց "I Am Woman" ֆեմինիստական օրհներգով սինգլը ԱՄՆ-ում վաճառվել է մոտ միլիոն օրինակով։
2002 թվականին Հելեն Ռեդին հայտարարել է, որ հեռանում է բեմից։ Նրա հրաժեշտի համերգը տեղի է ունեցել Էդմոնթոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ։ Նույն թվականին նա տեղափոխվել է Ավստրալիա՝ ժամանակ անցկացնելու ընտանիքի հետ։ Նախնական շրջանում ապրել է Նորֆոլք կղզում, որից հետո հաստատել է Սիդնեյում[7]։
Ըստ որոշ աղբյուրների 2015 թվականին Հելեն Ռեդիի մոտ հայտնաբերվել է դեմենցիա և տեղափոխվել Կինոյի և Հեռուստատեսության Հիմնադրամի Սամուել Գոլդվին կենտրոն, որտեղ նրան խնամում են ընտանիքի անդամներն ու ընկերները[8]։
Հելեն Ռեդին մահացել է 2020 թվականի սեպտեմբերի 29-ին Լոս Անջելեսի ծերանոցում[9]։
Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1971: I Don’t Know How To Love Him
- 1971: Helen Reddy
- 1972: I Am Woman
- 1973: Long Hard Climb
- 1974: Love Song For Jeffrey
- 1975: Free & Easy
- 1975: No Way To Treat A Lady
- 1975: Greatest Hits
- 1976: Music Music
- 1977: Ear Candy
- 1977: Pete’s Dragon (soundtrack)
- 1978: We’ll Sing In The Sunshine
- 1978: Live In London
- 1979: Reddy
- 1980: Take What You Find
- 1981: Play Me Out
- 1983: Imagination
- 1984: Take It Home
- 1986: Lust For Life
- 1990: Feel So Young
- 1992: All Time Greatest Hits
- 1996: When I Dream
- 1997: Ten Best All Time Greatest Hits
- 1998: Center Stage
- 2000: The Best Christmas Ever
- 2006: The Woman I Am: The Definitive Collection
- 2006: Come With Me: The Rest of Helen Reddy
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Trailblazing Australian singer Helen Reddy dead at 78
- ↑ Doreian Robyn (27 January 2018)։ «Tony Sheldon: Why it's been a privilege to work alongside my mum»։ The Sydney Morning Herald (անգլերեն)։ Վերցված է 30 September 2020
- ↑ Windeler Robert (23 January 1978)։ «I Am Woman»։ People 9 (3)։ Արխիվացված է օրիգինալից 26 April 2012-ին։ Վերցված է 29 September 2020
- ↑ Champion Dale (23 July 1977)։ «Reddy Tries Out Her New Role»։ San Francisco Chronicle։ էջ 5։ Վերցված է 29 September 2020 – via NewsBank
- ↑ Smith Russell (19 April 1985)։ «Feminist and activist, Helen Reddy is still singing 'I Am Woman'»։ Chicago Tribune։ The Dallas Morning News։ Արխիվացված է օրիգինալից 30 September 2020-ին։ Վերցված է 29 September 2020
- ↑ Murphy, Mary (1976).
- ↑ Baker Fiona (12 April 2013)։ «Helen Reddy: My island home»։ Probus South Pacific։ Վերցված է 17 April 2014
- ↑ «Helen Reddy, who sang ground-breaking feminist anthem, in nursing home with dementia»։ The Daily Telegraph։ 5 August 2015։ Վերցված է 18 January 2020
- ↑ «Умерла австралийская певица Хелен Рэдди»։ ТАСС։ Արխիվացված է օրիգինալից 2020-10-28-ին։ Վերցված է 2020-09-30
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Official website (archived)
- Helen Reddy Internet Movie Database կայքում
- Reddy at classicbands
- "I Am Woman" – the 2009 addition to the National Film and Sound Archive's Sounds of Australia registry
|