Հարություն Դաղբաշյան
Հարություն Դաղբաշյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 7, 1866[1] Նիգատուն, Էջմիածնի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2] |
Մահացել է | օգոստոսի 28, 1939[3] (73 տարեկան) Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | բառարանագիր և պատմաբան |
Ալմա մատեր | Ներսիսյան դպրոց (1887)[1], Լյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան[1], Թյուբինգենի համալսարան[1] և Ֆրիդրիխ-Վիլհելմի համակսարան[1] |
Գիտական աստիճան | փիլիսոփայության դոկտոր[1][2] |
Տիրապետում է լեզուներին | հայերեն |
Հարություն Դաղբաշյան (օգոստոսի 7, 1866[1], Նիգատուն, Էջմիածնի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2] - օգոստոսի 28, 1939[3], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2]), բառարանագիր, պատմաբան։ Փիլիսոփայության դոկտոր (1893)։
Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում (1881—1887 թվականներին), ապա՝ Մյունխենի, Թյուբինգենի և Բեռլինի համալսարաններում։ 1893 թվականին ստացել է փիլիսոփայության դոկտորի աստիճան։ Դաղբաշյանի «Լիակատար բառարան ռուսերենից հայերեն» (պրակ 1—3, 1902—1906 թվականներին, 125000 բառ) և «Լիակատար բառարան հայերենից ռուսերեն» (1911 թվական, 70000 բառ և 20000 ոճ ու դարձվածք) ռուսերենին առնչված առաջին բառարաններն են՝ կազմված գիտական բարձր մակարդակով և ժամանակի լեզվաբանական ու բառարանագրական պահանջներին համապատասխան։ Դրանք ընդգրկում են XIX դարի վերջի և XX դարի սկզբի ռուսերենի և հայերենի գրական-գեղարվեստական ու խոսակցական լեզուների բառապաշարը, մասնագիտական տերմինները, ժողովրդի կենցաղին վերաբերող բառերը, հարուստ դարձվածաբանությունը, առածներն ու ասացվածքները։ Թարգմանական համարժեքներից բացի հաճախ տրվում են բառի ծագումը, մասնագիտական բացատրություններ և հանրագիտական տեղեկություններ։ Բառարանները կազմված են բնային համակարգով։ Դաղբաշյանի գրչին են պատկանում «Փ․ Բուզանդացի և յուր պատմության խարդախողը» (1898 թվական), «Արևելահայ աշխարհաբարի քերականությունը» (1913 թվական) և այլ աշխատություններ։ Կազմել է նաև ռուսերենի դասագրքեր հայկական դպրոցների համար և հանրագիտական բառարան, որը մնացել է անավարտ։
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Լիակատար բառարան ռուսերենից հայերեն (պր. 1-3, 1902-1906, 125000 բառ)։
- Լիակատար բառարան հայերենից ռւսերեն (1911,70000 բառ և 20000 ոճ և դարձվածք)։
- Փ. Բիւզանդացի եւ իւր պատմութեան խարդախողը։ Քննութիւն Մ. Խորենացու աղբիւրների մասին / Յ. Դաղբաշեան, Վիեննա, տպ. Մխիթարեան, 1898։
- Պատասխան իմ քննադատին։ Թիֆլիս, տպարան Վրաց հրատ. ընկերութեան, 1902։
- Լիակատար բառարան ռուսերէնից-հայերէն։ Հատոր Ա = Полный руско-армянскiй словарь. Том A, Թիֆլիս, տպ. Մնացական Մարտիրոսյանցի, 1903։
- Полный русско-армянский словарь = Լիակատար բառարան ռուսերենից-հայերեն / Сост. А. Дагбашяном, Тифлис. Тип. М. Мартиросянца, 1906.
- Ռսերէնի դասընթացը հայոց ուսումնարանների համար / Կազմ.՝ Յ. Դաղբաշեան, Թիֆլիս, տպ. Էպօխա, 1911։
- Русский язык в армянских школах / А. Дагбашян, 2-е изд., испр. и доп.Тифлис, Тип. Н. Аганьяна, 1912:
- Արեւելահայ աշխարհաբարի քերականութիւնը, 1913։
- Ստոյգ հայոց պատմութիւն։ Պատկերազարդ։ Համաձայն նորագոյն հետազօտութիւնների / Կազմ.՝ Յ. Դաղբաշեան. Թիֆլիս, Ա. հ., 1914:
- Полный русско-армянский словарь. А. Дагбашян. 2-е изд., Тифлис, 1927.
- Բառարանագրության և բառագիտության հարցեր։ Երևան, ՀԽՍՀ ԳԱ հրատարակչություն, 1972։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
- ↑ 3,0 3,1 3,2 Հարություն Դաղբաշյան
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարություն Դաղբաշյան» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 266)։ |
- Օգոստոսի 7 ծնունդներ
- 1866 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Օգոստոսի 28 մահեր
- 1939 մահեր
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում մահացածներ
- Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի շրջանավարտներ
- Մյունխենի համալսարանի շրջանավարտներ
- Թյուբինհեմի համալսարանի շրջանավարտներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Հայ պատմաբաններ
- Հայ բառարանագիրներ