Հարություն Դաղբաշյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հարություն Դաղբաշյան
Ծնվել էօգոստոսի 7, 1866(1866-08-07)[1]
Նիգատուն, Էջմիածնի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2]
Մահացել էօգոստոսի 28, 1939(1939-08-28)[3] (73 տարեկան)
Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունբառարանագիր և պատմաբան
Ալմա մատերՆերսիսյան դպրոց (1887)[1], Լյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան[1], Թյուբինգենի համալսարան[1] և Ֆրիդրիխ-Վիլհելմի համակսարան[1]
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր[1][2]
Տիրապետում է լեզուներինհայերեն

Հարություն Դաղբաշյան (օգոստոսի 7, 1866(1866-08-07)[1], Նիգատուն, Էջմիածնի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2] - օգոստոսի 28, 1939(1939-08-28)[3], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2]), բառարանագիր, պատմաբան։ Փիլիսոփայության դոկտոր (1893

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում (1881—1887 թվականներին), ապա՝ Մյունխենի, Թյուբինգենի և Բեռլինի համալսարաններում։ 1893 թվականին ստացել է փիլիսոփայության դոկտորի աստիճան։ Դաղբաշյանի «Լիակատար բառարան ռուսերենից հայերեն» (պրակ 1—3, 1902—1906 թվականներին, 125000 բառ) և «Լիակատար բառարան հայերենից ռուսերեն» (1911 թվական, 70000 բառ և 20000 ոճ ու դարձվածք) ռուսերենին առնչված առաջին բառարաններն են՝ կազմված գիտական բարձր մակարդակով և ժամանակի լեզվաբանական ու բառարանագրական պահանջներին համապատասխան։ Դրանք ընդգրկում են XIX դարի վերջի և XX դարի սկզբի ռուսերենի և հայերենի գրական-գեղարվեստական ու խոսակցական լեզուների բառապաշարը, մասնագիտական տերմինները, ժողովրդի կենցաղին վերաբերող բառերը, հարուստ դարձվածաբանությունը, առածներն ու ասացվածքները։ Թարգմանական համարժեքներից բացի հաճախ տրվում են բառի ծագումը, մասնագիտական բացատրություններ և հանրագիտական տեղեկություններ։ Բառարանները կազմված են բնային համակարգով։ Դաղբաշյանի գրչին են պատկանում «Փ․ Բուզանդացի և յուր պատմության խարդախողը» (1898 թվական), «Արևելահայ աշխարհաբարի քերականությունը» (1913 թվական) և այլ աշխատություններ։ Կազմել է նաև ռուսերենի դասագրքեր հայկական դպրոցների համար և հանրագիտական բառարան, որը մնացել է անավարտ։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լիակատար բառարան ռուսերենից հայերեն (պր. 1-3, 1902-1906, 125000 բառ)։
  • Լիակատար բառարան հայերենից ռւսերեն (1911,70000 բառ և 20000 ոճ և դարձվածք)։
  • Փ. Բիւզանդացի եւ իւր պատմութեան խարդախողը։ Քննութիւն Մ. Խորենացու աղբիւրների մասին / Յ. Դաղբաշեան, Վիեննա, տպ. Մխիթարեան, 1898։
  • Պատասխան իմ քննադատին։ Թիֆլիս, տպարան Վրաց հրատ. ընկերութեան, 1902։
  • Լիակատար բառարան ռուսերէնից-հայերէն։ Հատոր Ա = Полный руско-армянскiй словарь. Том A, Թիֆլիս, տպ. Մնացական Մարտիրոսյանցի, 1903։
  • Полный русско-армянский словарь = Լիակատար բառարան ռուսերենից-հայերեն / Сост. А. Дагбашяном, Тифлис. Тип. М. Мартиросянца, 1906.
  • Ռսերէնի դասընթացը հայոց ուսումնարանների համար / Կազմ.՝ Յ. Դաղբաշեան, Թիֆլիս, տպ. Էպօխա, 1911։
  • Русский язык в армянских школах / А. Дагбашян, 2-е изд., испр. и доп.Тифлис, Тип. Н. Аганьяна, 1912:
  • Արեւելահայ աշխարհաբարի քերականութիւնը, 1913։
  • Ստոյգ հայոց պատմութիւն։ Պատկերազարդ։ Համաձայն նորագոյն հետազօտութիւնների / Կազմ.՝ Յ. Դաղբաշեան. Թիֆլիս, Ա. հ., 1914:
  • Полный русско-армянский словарь. А. Дагбашян. 2-е изд., Тифлис, 1927.
  • Բառարանագրության և բառագիտության հարցեր։ Երևան, ՀԽՍՀ ԳԱ հրատարակչություն, 1972։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարություն Դաղբաշյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 266