Հարթ մրջյուն
Հարթ մրջյուն | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||
|
||||||||
Լատիներեն անվանում | ||||||||
Tetramorium levigatus
|
Հարթ մրջյուն (լատին․՝ Tetramorium levigatus), մրջյունների ընտանիքին պատկանող միջատ, որը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մանր մրջյուններ են, որոնց աշխատավոր առանձնյակների մարմնի երկարությունը 1,8-2,2 մմ է։ Գունավորումը բաց դեղնադարչնագույն է, գլուխը և կուրծքը՝ շատ բաց գույնի, փորիկը՝ փոքր-ինչ մուգ[1]։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածված են Հարավային Կովկասում և Թուրքմենստանի հարավում (Կոպետդաղի լեռներ)։ Հայաստանում հայտնի է միայն Սյունիքի մարզից (Մեղրի քաղաքի և Լեհվազ գյուղի շրջակայք)[1]։
Էկոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ապրում են գիհու նոսրանտառներում՝ ծովի մակարդակից 2000-2500 մետր բարձրություններում։ Հասարակական միջատներ են, գաղութները կարող են պարունակել մի քանի հարյուր առանձնյակ։ Բները պատրաստում են քարերի տակ։ Սեռական առանձնյակները հայտնաբերվել են մրջնանոցում հունիս ամսին։ Սնվում են անողնաշար կենդանիներով և նրանց դիերով[1]։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հանրապետությունում խիստ սահմանափակ արեալով հազվագյուտ տեսակ է։ Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես կրիտիկական վիճակում գտնվող տեսակ։
Հայտնի են եզակի գաղութներ։
Թվաքանակի փոփոխության միտումները բացահայտված չեն։
Վտանգման հիմնական գործոնները պարզված չեն։
Պահպանվում է «Արևիկ» ազգային պարկում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.