Jump to content

Հանսա Ջիվրաջ Մեհթա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հանսա Ջիվրաջ Մեհթա
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 3, 1897(1897-07-03)
ԾննդավայրՍուրհաթ, Բոմբեյի նախագահություն, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն
Մահացել էապրիլի 4, 1995(1995-04-04) (97 տարեկան)
Մահվան վայրՄումբայ, Հնդկաստան
Քաղաքացիություն Հնդկաստան,  Բրիտանական Հնդկաստան և  Հնդկաստանի տիրապետություն
Մասնագիտությունակադեմիկոս, ակտիվիստ, քաղաքական գործիչ, կանանց իրավունքների պաշտպան, մանկագիր և թարգմանչուհի
ԱմուսինՋիվրաջ Նարայան Մեհթա
Ծնողներհայր՝ Մանուբհաի Մեհթա
Զբաղեցրած պաշտոններՀնդկաստանի հիմնադիր ժողովի անդամ և Հնդկաստանի հիմնադիր ժողովի Խորհրդատվական հանձնաժողովի անդամ
Պարգևներ և
մրցանակներ
Պադմա Բհուշան
ԱնդամությունԱզգային դրոշի ներկայացման կոմիտե[1]
 Hansa Jivraj Mehta Վիքիպահեստում

Հանսա Ջիվրաջ Մեհթա (ա.-փենջ.` ਹੰਸਾ ਜੀਵਰਾਜ ਮਹਿਤਾ, անգլ.՝ Hansa Jivraj Mehta, հուլիսի 3, 1897(1897-07-03), Սուրհաթ, Բոմբեյի նախագահություն, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն - ապրիլի 4, 1995(1995-04-04), Մումբայ, Հնդկաստան)[2], հնդիկ ռեֆորմիստ, սոցիալական ակտիվիստ, մանկավարժ, անկախության համար պայքարող ակտիվիստ, ֆեմինիստ, գրող[3][4]։

Հանսա Մեհթան ծնվել է Բրահմանների ընտանիքում, 1897 թվականի հուլիսի 3-ին։ Նա եղել է Բարոդա նահանգի նահանգապետ Մանուբհաի Մեհթայի դուստրը և գուջարաթի լեզվով գրված առաջին վեպի հեղինակ Նանդշանկար Մեհթայի թոռը[2][5]։

1918 թվականին ավարտել է փիլիսոփայության ֆակուլտետը։ Լրագրություն և սոցիոլոգիա է սովորել Անգլիայում։ 1918 թվականին հանդիպել է Սարոջինի Նայդուին, իսկ ավելի ուշ, 1922 թվականին՝ Մահաթմա Գանդիին[5][6]։

Ամուսնացել է ականավոր բժիշկ Ջիվրաջ Նարայան Մեհթայի հետ։

Քաղաքականություն, կրթություն, ակտիվիզմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանսա Մեհթան Մահաթմա Գանդիի խորհրդով բողոքի ցույցեր է կազմակերպել օտարերկրյա հագուստ վաճառով խանութների դեմ։ Նա 1932 թվականին իր ամուսնու հետ ձերբակալվել ու բանտ է ուղարկվել բրիտանացիների կողմից։ Ավելի ուշ ընտրվել է Բոմբեյի օրենսդրական խորհրդում[3]։

Անկախությունից հետո նա այն 15 կանանցից մեկն էր, որոնք դարձել են Հնդկաստանի Սահմանադրության առաջին տարբերակը հեղինակած ընտրական խորհրդի մաս[7]։ Եղել է նաև Հիմնարար իրավունքների խորհրդատվական կոմիտեի ու ենթակոմիտեի անդամ[8]։ Պայքարել է Հնդկաստանում կանանց հավասարության ու նրանց հանդեպ արդարության համար[5][9]։

1926 թվականին Հանսան ընտրվել է Բոմբեյի դպրոցների խորհրդի կազմում, 1945-46 թվականներին դարձել է Բոլոր հնդիկ կանանց խորհրդաժողովի նախագահ։ Հայդարաբադում տեղի ունեցած խորհրդաժողովի ժամանակ իր նախագահական ուղերձում նա առաջարկել է Կանանց իրավունքների խարտիան։ 1945-1960 թվականներին նա տարբեր պաշտոններ է ստանձնել Հնդկաստանում` լինելով SNDT կանանց համալսարանի պրոռեկտոր, Հնդկաստանի միջնակարգ կրթության խորհրդի անդամ, Հնդկաստանի միջհամալսարանական խորհդրի նախագահ և այլն[6]։

Որպես 1947-48 թվականներին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեում Հնդկաստանի ներկայացուցիչ նա պատասխանատու է եղել Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում «բոլոր տղամարդիկ հավասար են ստեղծված» (անգլ.՝ all men are created equal) արտահայտությունը «բոլոր մարդիկ հավասար են ստեղծված» (անգլ.՝ all human beings) արտահայտությամբ փոխարինելու համար[10]` ընդգծելով սեռական հավասարությունը[11]։ Հանսան 1950 թվականին դարձել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեի փոխնախագահ։ Նա նաև եղել է UNESCO-յի գործադիր խորհրդի անդամ[4][12]։

Գրական կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գուջարաթի լեզվով հեղինակել է մի քանի մանկական գրքեր։ Թարգմանել է շատ անգլերեն գրքեր, ինչպես, օրինակ, Գուլիվերի ճանապարհորդությունները։ Նաև վերամշակել է Ուիլյամ Շեքսպիրի որոշ պիեսներ։ Նրա էսսեները հավաքվել և մեկ ամբողջական գրքով տպագրվել են 1978 թվականին[3][6]։

Հանսա Մեհթան պարգևատրվել է Պադմա Բհուշան մրցանակով 1959 թվականին[13]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. http://164.100.47.194/Loksabha/Debates/cadebatefiles/C14081947.html
  2. 2,0 2,1 Trivedi, Shraddha (2002). Gujarati Vishwakosh (Gujarati Encyclopedia). Vol. Vol. 15. Ahmedabad: Gujarati Vishwakosh Trust. էջ 540. OCLC 248968453. {{cite book}}: |volume= has extra text (օգնություն)
  3. 3,0 3,1 3,2 Wolpert, Stanley (2001 թ․ ապրիլի 5). Gandhi's Passion: The Life and Legacy of Mahatma Gandhi. Oxford University Press. էջ 149. ISBN 9780199923922.
  4. 4,0 4,1 Srivastava, Gouri (2006). Women Role Models: Some Eminent Women of Contemporary India. Concept Publishing Company. էջեր 14–16. ISBN 9788180693366.
  5. 5,0 5,1 5,2 «Hansa Jivraj Mehta: Freedom fighter, reformer; India has a lot to thank her for». The Indian Express (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ հունվարի 22. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 23-ին.
  6. 6,0 6,1 6,2 Chaudhari, Raghuveer; Dalal, Anila, eds. (2005). «લેખિકા-પરિચય» [Introduction of Women Writers]. વીસમી સદીનું ગુજરાતી નારીલેખન [20 Century Women's Writing's in Gujarati] (գուջարաթի) (1st ed.). New Delhi: Sahitya Akademi. էջ 350. ISBN 8126020350. OCLC 70200087.
  7. Ravichandran, Priyadarshini (2016 թ․ մարտի 13). «The women who helped draft our constitution». Mint. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 6-ին.
  8. «CADIndia». cadindia.clpr.org.in. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 16-ին.
  9. «CADIndia». cadindia.clpr.org.in. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 16-ին.
  10. Jain, Devaki (2005). Women, Development and the UN. Bloomington: Indiana University Press. էջ 20.
  11. http://www.un.int/india/india%20&%20un/humanrights.pdf Արխիվացված 12 Հունվար 2014 Wayback Machine
  12. Dhanoa, Belinder (1997). Contemporary art in Baroda. Tulika. էջ 267. ISBN 9788185229041.
  13. «Hansa Jivraj Mehta». Praful Thakkar's Thematic Gallery of Indian Autographs. Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 19-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հանսա Ջիվրաջ Մեհթա» հոդվածին։