Հանսա Ջիվրաջ Մեհթա
Հանսա Ջիվրաջ Մեհթա | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 3, 1897 |
Ծննդավայր | Սուրհաթ, Բոմբեյի նախագահություն, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն |
Մահացել է | ապրիլի 4, 1995 (97 տարեկան) |
Մահվան վայր | Մումբայ, Հնդկաստան |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Մասնագիտություն | ակադեմիկոս, ակտիվիստ, քաղաքական գործիչ, կանանց իրավունքների պաշտպան, մանկագիր և թարգմանչուհի |
Ամուսին | Ջիվրաջ Նարայան Մեհթա |
Ծնողներ | հայր՝ Մանուբհաի Մեհթա |
Զբաղեցրած պաշտոններ | Հնդկաստանի հիմնադիր ժողովի անդամ և Հնդկաստանի հիմնադիր ժողովի Խորհրդատվական հանձնաժողովի անդամ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Ազգային դրոշի ներկայացման կոմիտե[1] |
![]() |
Հանսա Ջիվրաջ Մեհթա (ա.-փենջ.` ਹੰਸਾ ਜੀਵਰਾਜ ਮਹਿਤਾ, անգլ.՝ Hansa Jivraj Mehta, հուլիսի 3, 1897, Սուրհաթ, Բոմբեյի նախագահություն, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն - ապրիլի 4, 1995, Մումբայ, Հնդկաստան)[2], հնդիկ ռեֆորմիստ, սոցիալական ակտիվիստ, մանկավարժ, անկախության համար պայքարող ակտիվիստ, ֆեմինիստ, գրող[3][4]։
Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Հանսա Մեհթան ծնվել է Բրահմանների ընտանիքում, 1897 թվականի հուլիսի 3-ին։ Նա եղել է Բարոդա նահանգի նահանգապետ Մանուբհաի Մեհթայի դուստրը և գուջարաթի լեզվով գրված առաջին վեպի հեղինակ Նանդշանկար Մեհթայի թոռը[2][5]։
1918 թվականին ավարտել է փիլիսոփայության ֆակուլտետը։ Լրագրություն և սոցիոլոգիա է սովորել Անգլիայում։ 1918 թվականին հանդիպել է Սարոջինի Նայդուին, իսկ ավելի ուշ, 1922 թվականին` Մահաթմա Գանդիին[5][6]։
Ամուսնացել է ականավոր բժիշկ Ջիվրաջ Նարայան Մեհթայի հետ։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքականություն, կրթություն, ակտիվիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հանսա Մեհթան Մահաթմա Գանդիի խորհրդով բողոքի ցույցեր է կազմակերպել օտարերկրյա հագուստ վաճառով խանութների դեմ։ Նա 1932 թվականին իր ամուսնու հետ ձերբակալվել ու բանտ է ուղարկվել բրիտանացիների կողմից։ Ավելի ուշ ընտրվել է Բոմբեյի օրենսդրական խորհրդում[3]։
Անկախությունից հետո նա այն 15 կանանցից մեկն էր, որոնք դարձել են Հնդկաստանի Սահմանադրության առաջին տարբերակը հեղինակած ընտրական խորհրդի մաս[7]։ Եղել է նաև Հիմնարար իրավունքների խորհրդատվական կոմիտեի ու ենթակոմիտեի անդամ[8]։ Պայքարել է Հնդկաստանում կանանց հավասարության ու նրանց հանդեպ արդարության համար[5][9]։
1926 թվականին Հանսան ընտրվել է Բոմբեյի դպրոցների խորհրդի կազմում, 1945-46 թվականներին դարձել է Բոլոր հնդիկ կանանց խորհրդաժողովի նախագահ։ Հայդարաբադում տեղի ունեցած խորհրդաժողովի ժամանակ իր նախագահական ուղերձում նա առաջարկել է Կանանց իրավունքների խարտիան։ 1945-1960 թվականներին նա տարբեր պաշտոններ է ստանձնել Հնդկաստանում` լինելով SNDT կանանց համալսարանի պրոռեկտոր, Հնդկաստանի միջնակարգ կրթության խորհրդի անդամ, Հնդկաստանի միջհամալսարանական խորհդրի նախագահ և այլն[6]։
Որպես 1947-48 թվականներին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեում Հնդկաստանի ներկայացուցիչ նա պատասխանատու է եղել Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում «բոլոր տղամարդիկ հավասար են ստեղծված» (անգլ.՝ all men are created equal) արտահայտությունը «բոլոր մարդիկ հավասար են ստեղծված» (անգլ.՝ all human beings) արտահայտությամբ փոխարինելու համար[10]` ընդգծելով սեռական հավասարությունը[11]։ Հանսան 1950 թվականին դարձել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեի փոխնախագահ։ Նա նաև եղել է UNESCO-յի գործադիր խորհրդի անդամ[4][12]։
Գրական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Գուջարաթի լեզվով հեղինակել է մի քանի մանկական գրքեր։ Թարգմանել է շատ անգլերեն գրքեր, ինչպես, օրինակ, Գուլիվերի ճանապարհորդությունները։ Նաև վերամշակել է Ուիլյամ Շեքսպիրի որոշ պիեսներ։ Նրա էսսեները հավաքվել և մեկ ամբողջական գրքով տպագրվել են 1978 թվականին[3][6]։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հանսա Մեհթան պարգևատրվել է Պադմա Բհուշան մրցանակով 1959 թվականին[13]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ http://164.100.47.194/Loksabha/Debates/cadebatefiles/C14081947.html
- ↑ 2,0 2,1 Trivedi Shraddha (2002)։ Gujarati Vishwakosh (Gujarati Encyclopedia)։ Vol. 15։ Ahmedabad: Gujarati Vishwakosh Trust։ էջ 540։ OCLC 248968453
- ↑ 3,0 3,1 3,2 Wolpert Stanley (ապրիլի 5, 2001)։ Gandhi's Passion: The Life and Legacy of Mahatma Gandhi։ Oxford University Press։ էջ 149։ ISBN 9780199923922
- ↑ 4,0 4,1 Srivastava Gouri (2006)։ Women Role Models: Some Eminent Women of Contemporary India։ Concept Publishing Company։ էջեր 14–16։ ISBN 9788180693366
- ↑ 5,0 5,1 5,2 «Hansa Jivraj Mehta: Freedom fighter, reformer; India has a lot to thank her for»։ The Indian Express (en-US)։ 2018-01-22։ Վերցված է 2018-08-23
- ↑ 6,0 6,1 6,2 Chaudhari Raghuveer, Dalal Anila, eds. (2005)։ «લેખિકા-પરિચય» [Introduction of Women Writers]։ વીસમી સદીનું ગુજરાતી નારીલેખન [20 Century Women's Writing's in Gujarati] (գուջարաթի) (1st ed.)։ New Delhi: Sahitya Akademi։ էջ 350։ ISBN 8126020350։ OCLC 70200087
- ↑ Ravichandran Priyadarshini (մարտի 13, 2016)։ «The women who helped draft our constitution»։ Mint։ Վերցված է նոյեմբերի 6, 2017
- ↑ «CADIndia»։ cadindia.clpr.org.in։ Արխիվացված է օրիգինալից 2019-03-31-ին։ Վերցված է 2018-01-16
- ↑ «CADIndia»։ cadindia.clpr.org.in։ Արխիվացված է օրիգինալից 2019-04-25-ին։ Վերցված է 2018-01-16
- ↑ Jain Devaki (2005)։ Women, Development and the UN։ Bloomington: Indiana University Press։ էջ 20
- ↑ http://www.un.int/india/india%20&%20un/humanrights.pdf Archived 12 January 2014 at the Wayback Machine.
- ↑ Dhanoa Belinder (1997)։ Contemporary art in Baroda։ Tulika։ էջ 267։ ISBN 9788185229041
- ↑ «Hansa Jivraj Mehta»։ Praful Thakkar's Thematic Gallery of Indian Autographs։ Վերցված է հունիսի 19, 2016
|