Սարոջինի Նայդու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սարոջինի Նայդու
բենգալերեն՝ সরোজিনী নায়ডু
Sarojini Naidu.jpg
Ծնվել էփետրվարի 13, 1879(1879-02-13)[1][2][3][…]
ԾննդավայրՀայդարաբադ, Բրիտանական Հնդկաստան[4]
Վախճանվել էմարտի 2, 1949(1949-03-02)[1][3][5] (70 տարեկան)
Վախճանի վայրԼաքհնաու, United Provinces, Հնդկաստան[6]
Մասնագիտությունբանաստեղծ և քաղաքական գործիչ
Լեզուանգլերեն
ՔաղաքացիությունBritish Raj Red Ensign.svg Բրիտանական Հնդկաստան և Flag of India.svg Հնդկաստան
ԿրթությունԼոնդոնի թագավորական քոլեջ և Գիրթոն քոլեջ
Ուշագրավ աշխատանքներIn the Bazaars of Hyderabad?
ԱնդամակցությունԱզգային դրոշի ներկայացման կոմիտե[7]
ԿուսակցությունՀնդկական ազգային կոնգրես
ԶավակներPadmaja Naidu?
Sarojini Naidu signature.png
Sarojini Naidu Վիքիպահեստում

Սարոջինի Նայդու (բենգալերեն՝ সরোজিনী চাত্তপাধ্যায়া, փետրվարի 13, 1879(1879-02-13)[1][2][3][…], Հայդարաբադ, Բրիտանական Հնդկաստան[4] - մարտի 2, 1949(1949-03-02)[1][3][5], Լաքհնաու, United Provinces, Հնդկաստան[6]), հնդիկ բանաստեղծուհի, Մեծ Բրիտանիայից Հնդկաստանի անկախացման համար շարժման մասնակից, Հնդկական ազգային կոնգրեսի առաջին կին նախագահը[8] և Միացյալ նահանգների առաջին կին նահանգապետը:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սարոջինի Նայդուն ծնվել է 1879 թվականի փետրվարի 13-ին ուսուցիչ Ագորենատ Չատոպադահյայի ընտանիքում, ութ քույր ու եղբայրներից ամենամեծն էր (նրա եղբայրներից մեկը եղել է հեղափոխական)[9]): Նայդուի հայրը, ստանալով Էդինբուրգի համալսարանի գիտությունների դոկտորի աստիճան, բնակություն է հաստատել Հայդարաբադում, որտեղ հիմնել և ղեկավարել է Հայդարաբադի քոլեջը:

Նայդուի հայրը ցանկացել է, որ դուստրը դառնա մաթեմատիկոս կամ գիտնական, բայց Նայդուն հետաքրքրվել է պոեզիայով և սկսել բանաստեղծություններ գրել անգլերենով (ապագա բանաստեղծուհին իմացել է ուրդու, թելուգու լեզուները, անգլերեն, բենգալերեն և պարսկերեն[10]): 12 տարեկանում Սարոջինի Նայդուն հասել է ազգային փառքի և ընդունվել Մադրասի համալսարան:

1895 թվականին Նայդուն կրթությունն ավարտելու համար մեկնել է Անգլիա, որտեղ սովորել է Լոնդոնի Թագավորական քոլեջում, այնուհետև՝ Քեմբրիջի Գիրտոն քոլեջում[11]:

Մահաթմա Գանդիի կոչով Սարոջինին ակտիվ մասնակցություն է ունեցել Հնդկաստանի ազգային ազատագրական շարժման պայքարի քաղաքացիական անհնազանդության արշավին, ենթարկվել ձերբակալությունների:

Սարոջինի Նայդուն մահացել է 1949 թվականի մարտի 2-ին Լաքհնաու քաղաքում:

Սարոջինին գրել է ավելի քան 150 քնարական բանաստեղծություններ, որոնք հետագայում ներառվել են «Ոսկե շեմք» (The golden threshold, 1905 թվական), «Ժամանակի թռչուն» (The bird of time, 1912 թվական), «Կոտրված թև» (The broken wing, 1917 թվական) ժողովածուներում: Ավելի ուշ դրանք բոլորը միավորվել են «Թագավորական ֆլեյտա» ժողովածուի մեջ: Իր բանաստեղծություններում Նայդուն ստեղծել է Հնդկաստանի, այդ թվում հարազատ Դեկանի գյուղական կյանքի բանաստեղծական պատկերը, նրա պոեզիայում համատեղված են վաղ հնդկական ռոմանտիզմի որոշ առանձնահատկություններ և նոր ռոմանտիկ ոճի միտումներ: Նայդուի բանաստեղծությունները թարգմանվել են հնդկերեն և եվրոպական լեզուներով:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 FemBio: Банк данных о выдающихся женщинах, Frauerdatenbank
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Munzinger Archiv (գերմ.) — 1913.
  4. 4,0 4,1 4,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #119210266 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 Bibliothèque nationale de France идентификатор BNF (фр.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  6. 6,0 6,1 6,2 Sarojini Naidu Biography
  7. http://164.100.47.194/Loksabha/Debates/cadebatefiles/C14081947.html
  8. India Cultural։ «Sarojini Naidu Biography»։ CulturalIndia.net։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-16-ին։ Վերցված է մարտի 25, 2012 
  9. Deepthi Kalapala Hima։ «Great Indians, Sarojini Naidu»։ Ceeby, Indian web directory։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-16-ին։ Վերցված է մարտի 25, 2012 
  10. Gibson edited by Mary Ellis։ Anglophone poetry in colonial India, 1780-1913 : a critical anthology։ Athens: Ohio University Press։ էջ 4։ ISBN 9780821419427 
  11. Shashi editor-in-chief Padmashri S.S. (2007)։ Encyclopaedia Indica : India, Pakistan, Bangladesh (1st ed. ed.)։ New Delhi: Anmol Publications։ էջ 72։ ISBN 9788170418597 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Gupta Indra (2004)։ India's 50 most illustrious women (2nd ed.)։ New Delhi : Icon Publications 
  • Baig Tara Ali (1985)։ Sarojini Naidu : portrait of a patriot։ New Delhi: Congress Centenary (1985) Celebrations Committee, AICC (I) 
  • Ramachandran Nair K. R. (1987)։ Three Indo-Anglian poets : Henry Derozio, Toru Dutt, and Sarojini Naidu։ New Delhi : Sterling Publishers 
  • Padmini Sengupta (1997)։ Sarojini nido 
  • Srinivasa Iyengar K. R. Indo-Anglian literature. — Bombay: P.E.N. All-India centre, International Book House, 1943. — 70 с.
  • Анкрава С. Я. Сароджини Найду. — Восточная литература РАН, 1984. — 142 с. — (Писатели и учёные Востока). — 1400 экз.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]